«Հրապարակ». Ջրամբարների կառուցման խոստումներն ամբողջությամբ տապալել են

«Հրապարակ». Ջրամբարների կառուցման խոստումներն ամբողջությամբ տապալել են

Tue, 12 May 2026 12:15:34 +0400


21-րդ դարում, կապված կլիմայի գլոբալ փոփոխությունների, անապատացման վտանգի հետ, քաղցրահամ ջրի, ջրային ռեսուրսների նշանակությունը մեծացել է։ Սակայն Հայաստանում շարունակում են ջրային ռեսուրսների հանդեպ ոչ հաշվենկատ, անփույթ վերաբերմունքը։ Հայաստանի գետերը հոսում են Ադրբեջան, Կասպից ծով, փոխանակ ամբարվեն Հայաստանի ջրամբարներում, դրանցով ոռոգվեն հազարավոր հեկտար հողեր։

Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված էր 2021-2026 թվականներին Հայաստանում կառուցել 15 փոքր եւ միջին ջրամբար։ Սակայն այդ ջրամբարները չեն կառուցվել։ Չկատարված խոստումներին ավելանում են նորերը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է մինչեւ 2033 թվականը 10 ջրամբարի կառուցում։ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, հայտնել է, որ իրենք արդեն մի քանի փոքր ջրամբարի նախագծումն ավարտել են, եւ հավելել․ «Առաջիկայում կսկսենք շինարարությունը, ի վերջո ավարտեցինք Վեդիի ջրամբարի կառուցումը, հիմա Վեդիի ջրամբարը ջրալցման պրոցեսի մեջ է»։ Կապսի ջրամբարի շինարարությունն են ձախողել` դրա համար ներգրավվել է հսկայական ֆինանսական միջոց․ 68.5 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել գերմանական KfW բանկը, եւս 26.7 միլիոն եվրո էլ՝ Հայաստանի կառավարությունը, սակայն չինական ընկերությունը ձախողել է այդ ջրամբարի կառուցումը։ Հայաստանի համար գետերն ունեն նաեւ ռազմավարական նշանակություն, դրանց ջրերի մի մասն ամբարելը կբարձրացներ Հայաստանի` որպես պետության, նշանակությունն Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում։

Սահմանամերձ Տավուշի մարզում էլ է ակնառու Նիկոլ Փաշինյանի իշխանության 8 տարիներին ջրամբարների շինարարության ոլորտում դրսեւորված անգործությունը։ Ոսկեպար, Կողբագետ, Հախում եւ այլ գետեր հոսում են Ադրբեջան, որտեղ կառուցված ոռոգման ջրամբարներում էլ կուտակվում է մեր գետերի ջուրը։ Մինչդեռ Տավուշի մարզի 25 հազար 394 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է շուրջ 3700 հեկտարը։

2017 թվականին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարեց, որ գոյություն ունի Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր։ Դրանք հնարավորություն կտային կուտակել մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր, որի միջոցով ոռոգելի կդառնար 4 հազար հեկտար հողատարածք։ Առաջնահերթ նախատեսվում էր կառուցել Հախումի եւ Կողբի ջրամբարները, դրանցում կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր։ Նախատեսվում էր՝ փոքր եւ միջին ջրամբարների կառուցման համար ֆինանսական միջոցների խնդիրը լուծելու համար, ներգրավել մասնավոր ներդրողների։ Նախատեսվում էր, որ կառուցվելիք ջրամբարները ոչ միայն կօգտագործվեին հողատարածքների, այգիների ոռոգման նպատակով, այլեւ կդառնային զբոսաշրջային վայրեր, ձկնաբուծության կենտրոններ։ Սակայն այդ ծրագրերն այդպես էլ մնացին թղթի վրա, չիրականացվեցին։

Մեծ խնդիր են նաեւ գործող ջրամբարների տեխնիկական զննությունը, տեխնիկական սպասարկումը, դրանց հիդրոտեխնիկական կառույցների վերանորոգումը եւ վերազինումը։ 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարը կառուցվել է խորհրդային շրջանում՝ 1976-1980 թթ․։ Այն փաստացի հանդիսանում է հայ-ադրբեջանական սահմանագիծ։ 1990-ականների սկզբին այդ տարածքում մարտական գործողություններով պայմանավորված՝ սահմանագծում գտնվող ջրամբարի հիդրոտեխնիկական կառույցներում զննություն, նորոգումներ կատարելը խիստ վտանգավոր էր, ուստի չի արվել։ Բերդ համայնքի տարածքում Հախումի, Ծիլի ծովի եւ Տավուշի ջրամբարները տեխնիկական վերազինման, վերանորոգման խիստ կարիք ունեն։ Վերջին անգամ նշված ջրամբարներում այդ աշխատանքները կատարվել են 24 տարի առաջ՝ 2002 թվականին, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն Sun, 11 Oct 2026 14:30:30 +0400 Ռուսական…

16 րոպե ago

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին Sun, 11 Oct 2026 14:13:24 +0400…

33 րոպե ago

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել Sun, 11 Oct 2026 14:00:40 +0400…

46 րոպե ago

Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ

Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ Sun, 11 Oct…

1 ժամ ago

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում Sun, 11 Oct 2026 13:30:51 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

1 ժամ ago

Կենդանակերպի 3 նշան, որոնց դժվար 2027 թվական է սպասվում

Կենդանակերպի 3 նշան, որոնց դժվար 2027 թվական է սպասվում Sun, 11 Oct 2026 13:15:29 +0400…

2 ժամ ago