Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է

Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է

Tue, 12 May 2026 15:49:14 +0400


Ֆասթ Բանկի գլխավոր գործընկերությամբ և «Temple of Arts» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ․մայիսի 31-ին Գառնու տաճարի հարակից տարածքում տեղի կունենա «Music Through Centuries» հայ-ավստրիական լայնամասշտաբ մշակութային իրադարձությունը։ Միջոցառմանը հանդես են գալու Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որոնք առաջին անգամ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համատեղ ելույթ կունենան նույն բեմում: «Music Through Centuries» միջոցառումն իրականացվում է Ավստրիայի քաղաքական ներկայացուցիչների՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում։

Նախագծի հիմնադիր և հեղինակ Արարատ Մղդսյանի ու համահիմնադիր Գլադսթոն Մահիբի տեսլականը հանգում է դարերի միջով ձևավորված երաժշտական ուղևորության մեջ. միջոցառման ծրագիրը բացահայտում է հնագույն հնչյուններից մինչև Մոցարտի և Խաչատրյանի դասական գործերը ձգվող երաժշտական պատմություն՝ մեկ բեմում միավորելով Ավստրիայի և Հայաստանի մշակութային գեղարվեստական ավանդույթները։

Միջոցառման հատուկ հյուրեր Ինգա և Անուշ Արշակյանները կկատարեն բացառիկ, բեմից չներկայացված ստեղծագործություններ՝ հանդիսատեսին փոխանցելով հայ երաժշտարվեստի կենարար շունչը: Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև հայտնի ջութակահարներ Յոհաննես Տոմբյոկը և Ջուլիա Գենգեն։

«Temple of Arts» ՀԿ հիմնադիր և նախագծի հեղինակ Արարատ Մղդսյանը նշել է, որ միջոցառումը դիվանագիտական նշանակություն ունի և դուրս է սովորական համերգի ձևաչափից․ «Մեր ավստրիացի գործընկերների հետ միասին տարիներ շարունակ այցելել ենք Հայաստան տարբեր ծրագրերի շուրջ, և ավստրիացի գործընկերները շատ սիրեցին հայկական մշակույթը։ Մենք մտածեցինք ստեղծել մի նախագիծ, որը կլինի կամուրջ երկու պետությունների, երկու մշակույթների միջև և կարող է ցույց տալ նմանությունները։ Շատ ուրախ ենք համագործակցել Ֆասթ Բանկի հետ, ուրախ ենք, որ Հայաստանում ընկերություններ կան, որոնք նմանատիպ մշակութային միջոցառումներին և նախագծերին աջակցում են», – ասել է նա։

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Յոհաննես Տոմբյոկն էլ ընդգծել է, որ այս նախագիծն իր համար հետաքրքիր փորձառություն է լինելու․ «Ինձ համար չափազանց հետաքրքիր նախագիծ է․ միասին նվագել այնպիսի երաժիշտների հետ, որոնց հետ երբևէ չեմ նվագել, ովքեր ունեն լրիվ այլ երաժշտական մշակույթ, որը գալիս է ամբողջովին այլ միջավայրից։ Հատկապես հետաքրքիր է ինձ համար Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Ես նրան դեռ մանկուց եմ ճանաչում, միշտ լսել եմ նրա ստեղծագործությունները և հիմա տեսնել դրա ակունքներն ինձ համար շատ հետաքրքիր է», – ասել է երաժիշտը։

Ի դեպ, միջոցառման հասույթի մի մասն ուղղվելու է Արցախից տեղահանված երեխաների կարիքների աջակցմանը։
«Temple of Arts» ՀԿ համահիմնադիր Գլադսթոն Մահիբն էլ խոսել է մշակույթների միջև կենդանի երկխոսության կարևորության մասին՝ դիտարկելով այն որպես փոխադարձ ներշնչանքի աղբյուր․ «Ինձ համար այս նախագիծը խորհրդանշում է կապի մի կարևոր կետ՝ մի տարածք, որտեղ երկու երկրների մշակութային շերտերը միավորվում են։ Չնայած իրենց տարբերություններին, նրանք կապված են խորը պատմական հիմքերով և ապագայի հանդեպ ընդհանուր տեսլականով։ Սա մշակույթների միջև կենդանի երկխոսություն է՝ հիմնված հարգանքի, անկեղծ հետաքրքրասիրության և փոխադարձ ներշնչանքի վրա։ Համերգային ծրագիրն ինքնին իսկապես եզակի է։ Դրա հնչողությունը լեռների և հնագույն ճարտարապետության գրկում ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ, որը և՛ վեհաշուք է, և՛ մտերմիկ»։

«Music Through Centuries» միջոցառման տոմսերը հասանելի են FastTicket հարթակում։ Միջոցառումն իրականացվում է նաև «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մաս կազմող ArLeAМ-ի և Fast Shift-ի գործընկերությամբ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա Fri, 11 Sep 2026 19:30:13 +0400 Սերբիայի նախագահ…

10 րոպե ago

Հեռանում է պաշտոնից

Հեռանում է պաշտոնից Fri, 11 Sep 2026 19:21:21 +0400 Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջերս աշխատանքից…

19 րոպե ago

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք Fri, 11 Sep…

25 րոպե ago

Գագիկ Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքի» իրական պատկերը․ պարզաբանում

Գագիկ Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքի» իրական պատկերը․ պարզաբանում Fri, 11 Sep 2026 19:12:26 +0400…

28 րոպե ago

Եվս 2 տարի՝ կալանքի տակ գտնվող Ստամբուլի նախկին քաղաքապետին

Եվս 2 տարի՝ կալանքի տակ գտնվող Ստամբուլի նախկին քաղաքապետին Fri, 11 Sep 2026 19:00:54 +0400…

40 րոպե ago

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին…

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին... Fri, 11 Sep 2026 18:48:49 +0400…

52 րոպե ago