Եթե ընտրվեցին, շատ արագ դա անելու են

Եթե ընտրվեցին, շատ արագ դա անելու են

Tue, 12 May 2026 21:10:25 +0400


Տավուշի մարզի Բերդ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ և նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ նշելով, որ հարևան երկրի ղեկավարությունը խոսում է Հայաստանում բնակվելու մասին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան «պատմական հողեր» ոչ թե ռազմական ճանապարհով, այլ խաղաղ ձևով՝ ավտոմեքենաներով, և այդ գործընթացի պատասխանատվությունը դրված է պետության վրա։

Նա նաև հայտարարել է, որ իրենք պայքարում են, որպեսզի ադրբեջանցիները չբնակվեն Հայաստանի տարածքում։ Կարապետյանի կարծիքով՝ եթե գործող իշխանությունը վերարտադրվի, ապա արագորեն կփոխվի Սահմանադրությունը, ինչից հետո կարող են առաջ գալ նոր պահանջներ՝ կապված ադրբեջանցիների վերադարձի թեմայի հետ։

Ելույթի ավարտին նա ընդգծել է, որ կողմ են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններին, սակայն դեմ են, որ ադրբեջանցիները գան և բնակվեն Հայաստանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլին այլևս իր ընտրողները չեն հետաքրքրում

Նիկոլին այլևս իր ընտրողները չեն հետաքրքրում Fri, 20 Nov 2026 00:15:06 +0400 Շատ ընդդիմադիրներ կարծում…

2 ժամ ago

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան Fri, 20 Nov 2026 00:05:57 +0400…

2 ժամ ago

Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո

Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո Thu, 19 Nov 2026 23:45:44…

2 ժամ ago

Մարսի վրա տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել

Մարսի վրա տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել Thu, 19 Nov 2026 23:30:11 +0400 Գիտնականները Մարս մոլորակի…

2 ժամ ago

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը Thu, 19 Nov 2026 23:25:54 +0400…

2 ժամ ago

Տիմատին գնել է բացառիկ Ferrari F50 մեքենա

Տիմատին գնել է բացառիկ Ferrari F50 մեքենա Thu, 19 Nov 2026 23:23:06 +0400 43-ամյա ռեփեր…

2 ժամ ago