Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

Tue, 12 May 2026 22:10:07 +0400


«Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ, ընտրական գործընթացի նախաշեմին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «մեծ հանդիսավորությամբ» ընդունեց «էթիկայի կանոնագիրք», որտեղ խոսվում էր հանդուրժողականության, քաղաքական հակառակորդների նկատմամբ հարգանքի, զսպվածության և ատելության խոսքի մերժման մասին։

Սակայն այս «արժեհամակարգային» հայտարարություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակային ելույթում հայտարարում է․

«Չոքացնելու եմ, Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիտ Բելառուսից բերելու եմ, ենթարկեմ պատասխանատվության, ոչ ոք չի փրկելու»։

Սա պետական իշխանության ղեկավարի կողմից հնչեցված բացահայտ սպառնալիք է, որը բառացիորեն փոշիացնում է սեփական կուսակցության ընդունած «էթիկական նորմերը» և մերկացնում իշխանության իրական քաղաքական մշակույթը։

Փաշինյանի այս հայտարարությունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն։

Այս հաջորդականությունը քաղաքական առումով չափազանց վտանգավոր է։

Ստեղծվում է մի պատկեր, որտեղ վարչապետի հրապարակային սպառնալիքներին գրեթե ակնթարթորեն հաջորդում են իրավապահ և դատախազական պատժիչ գործողությունները։ Նման պայմաններում այս գործընթացը սկսում է ընկալվել որպես քաղաքական պատվերի իրականացում։

Սա արդեն ոչ միայն քաղաքական էթիկայի խախտում է, այլ պետական ինստիտուտների հեղինակազրկման գործընթաց։

Երբ երկրի ղեկավարը հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում, իսկ դրանից անմիջապես հետո ակտիվանում են ուժային կառույցները, առաջանում է չափազանց վտանգավոր տպավորություն, որ իրավապահ համակարգը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Ժողովրդավարական պետություններում սա այն կարմիր գիծն է, որի հատումը պետությունը տանում է դեպի վախի, ճնշման և ընտրովի արդարադատության մթնոլորտ։

Առավել ցնցող է այն, որ Փաշինյանը քաղաքական պայքարը գիտակցաբար տեղափոխում է անձնական և ընտանեկան տիրույթ։ Քաղաքակիրթ քաղաքական մշակույթում անթույլատրելի է քաղաքական հակառակորդի ընտանիքի անդամներին թիրախավորելը, առավել ևս՝ երկրի ղեկավարի մակարդակով։ Սա Փաշինյանի քաղաքական և հոգեբանական նյարդային վիճակի ցուցիչ է։

Փաշինյանի բառապաշարը վաղուց արդեն դուրս է պետական գործչին վայել հռետորաբանության սահմաններից։ Այն ավելի ու ավելի է հիշեցնում փողոցային հաշվեհարդարի լեզու, որտեղ քաղաքական հակառակորդը դիտարկվում է «ոչնչացման ենթակա թիրախ»։

Սա չափազանց վտանգավոր միտում է հատկապես ընտրություններից առաջ, երբ իշխանությունը պարտավոր է երաշխավորել հավասար մրցակցություն, քաղաքական հանդուրժողականություն և իրավապահ մարմինների չեզոքություն։ Սրա փոխարեն, հանրությունը տեսնում է սպառնալիքների, ագրեսիվ հռետորաբանության և ուժային մեխանիզմների քաղաքականացման վտանգավոր համադրություն։

Փաշինյանի հիստերիկ և ագրեսիվ հռետորաբանությունը քաղաքական անապահովության, աճող վախերի և վերահսկողության կորստի զգացողության արտահայտություն է։

Այս իրավիճակում առավել կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չտրվեն սադրանքներին և շարունակեն պայքարը՝ հունիսի 7-ն իրական փոփոխությունների, իշխանափոխության օր դարձնելու համար:

«Բարգավաճ Հայաստանը» բազմիցս հայտարարել է, որ կողմնակից է մրցակցային, քաղաքակիրթ և բովանդակային ընտրապայքարի։ Սակայն ակնհայտ է նաև, որ գործող իշխանությունը փորձում է քաղաքական գործընթացը տեղափոխել ճնշումների, վախի և ռեպրեսիվ մեթոդների դաշտ։

Հունիսի 7-ի ընտրություններն այսպիսով դառնում են ոչ միայն իշխանափոխության հնարավորություն, այլ նաև Հայաստանի պետական և քաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվե՝ ժողովրդավարության և իրավունքի՞, թե՞ սպառնալիքի, վախի և քաղաքական հաշվեհարդարի պետության միջև»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փողոց կփակվի

Փողոց կփակվի Mon, 24 Aug 2026 19:44:30 +0400 Ամասիայի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել․ «Ամասիա համայնքի…

18 րոպե ago

Գերիների փոխանակում է տեղի ունեցել․ ինչ է հայտնի

Գերիների փոխանակում է տեղի ունեցել․ ինչ է հայտնի Mon, 24 Aug 2026 19:43:36 +0400 Ռուսաստանն…

19 րոպե ago

Առաջարկել է Էմիրաթների տարածքը տրամադրել Իրանին

Առաջարկել է Էմիրաթների տարածքը տրամադրել Իրանին Mon, 24 Aug 2026 19:30:45 +0400 Իրանի խորհրդարանի պատգամավոր…

31 րոպե ago

Սկսել վարույթ՝ վարչապետի գործողություններում Սահմանադրության խախտման հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով

Սկսել վարույթ՝ վարչապետի գործողություններում Սահմանադրության խախտման հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով Mon, 24 Aug 2026 19:28:31…

34 րոպե ago

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Mon, 24…

46 րոպե ago

Եթե ընդդիմությունն է խանգարում արտահանմանը, ուրեմն Հայաստանում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ․ Ֆարմանյան

Եթե ընդդիմությունն է խանգարում արտահանմանը, ուրեմն Հայաստանում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ․ Ֆարմանյան Mon, 24 Aug 2026 19:03:30…

59 րոպե ago