«Հրապարակ»․ ԴՕԿ-ը որոշել է տարբերվել բոլորից՝ քարոզարշավ չանելով

«Հրապարակ»․ ԴՕԿ-ը որոշել է տարբերվել բոլորից՝ քարոզարշավ չանելով

Wed, 13 May 2026 11:15:09 +0400


Երեկ պարզեցինք, որ ԱՄՆ միգրացիոն բանտում գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը, որն առաջադրվել է եւ կմասնակցի հունիսի 7-ի ընտրություններին, դեռ քարոզարշավը չի սկսել։ Կուսակցության ներկայացուցիչ, ցուցակի 13-րդ համար Նաիրա Գեւորգյանը, որն ապահովում է կուսակցության կապերը մամուլի հետ, մեզ ասաց. «Քարոզարշավը նախատեսում ենք իրականացնել վերջին օրերին։ Փորձում ենք այդկերպ տարբերվել բոլորից»։ Հարցին՝ արդյո՞ք քարոզարշավ չանելը դրական արդյունք կտա, Գեւորգյանը պատասխանեց. «Գուցե: Մեր շտաբի պետ Լեւոն Բաղդասարյանը եւ Համահայկական ճակատի նախագահ Արսեն Վարդանյանը համատեղ աշխատում են եւ այդպես են որոշել։ Չեմ կարող ասել, թե քարոզարշավն ինչպես կկազմակերպվի այդ ժամանակ, դեռ մենք էլ չգիտենք»։

Հիշեցնենք, որ Լեւոն Բաղդասարյանը փաստաբան է, այս տարիներին զբաղվել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվող իրավական պրոցեսներում նրա պաշտպանությամբ, ապա նշանակվել է նրա շտաբի պետ եւ ընտրացուցակի առաջին համարն է: Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես, ինչ միջոցներով են իրականացնելու քարոզարշավը, եթե նախընտրական հիմնադրամում այս պահին 0 դրամ կա, Գեւորգյանը պատասխանեց, որ արդեն 0 դրամ չէ․ «Երեկ արդեն գումար է նստել՝ 21 հազար դրամ։ Ֆինանսական հարցերն էլ երեւի մոտ օրերս կկարգավորվեն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քոչարյանի հարցով Մոսկվայից զանգե՞լ են․ Սիմոնյանը չքմեղանում է

Քոչարյանի հարցով Մոսկվայից զանգե՞լ են․ Սիմոնյանը չքմեղանում է Wed, 26 Aug 2026 13:59:17 +0400 Ռուսաստանից…

13 րոպե ago

Մեր հրապարակումից հետո Թալինի համայնքապետարանի էջում «տեխնիկական խնդիրը» լուծվել է

Մեր հրապարակումից հետո Թալինի համայնքապետարանի էջում «տեխնիկական խնդիրը» լուծվել է Wed, 26 Aug 2026 13:34:45…

37 րոպե ago

Գորիսը իզոլացվել է, մեր տարածքում Ադրբեջանի զինված ուժերն են

Գորիսը իզոլացվել է, մեր տարածքում Ադրբեջանի զինված ուժերն են Wed, 26 Aug 2026 13:30:49 +0400…

41 րոպե ago

Բնակիչների վրա հարձակված 11 ահաբեկիչ է ձերբակալվել. ՌԴ ԱԴԾ

Բնակիչների վրա հարձակված 11 ահաբեկիչ է ձերբակալվել. ՌԴ ԱԴԾ Wed, 26 Aug 2026 13:30:24 +0400…

42 րոպե ago

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը Wed, 26 Aug 2026 13:27:36 +0400 Օգոստոսի 19-ին…

45 րոպե ago

Հորս շատ էին ուզում դատարան բերել 24-ժամյա ռեժիմով, հիստերիկ մեկը կար, խոսում էր․ Քոչարյան

Հորս շատ էին ուզում դատարան բերել 24-ժամյա ռեժիմով, հիստերիկ մեկը կար, խոսում էր․ Քոչարյան Wed,…

46 րոպե ago