Ինչքան էլ թատրոն տաս, մեկ է՝ գիտեն, որ դու Նիկոլն ես, չե՛ն ընտրելու

Ինչքան էլ թատրոն տաս, մեկ է՝ գիտեն, որ դու Նիկոլն ես, չե՛ն ընտրելու

Wed, 13 May 2026 14:15:54 +0400


Ինչքան ընտրությունը մոտենում է, այնքան ավելի բաց է իշխանական կողմը ցուցադրում, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իրենք, մեղմ ասած, «քիրվաներ» են։ Բա տեսեք՝ Ադրբեջանը կուտ ուղարկեց, Թուրքիան՝ ճուտ։ Այնպես են ոգևորվել ադրբեջանական կուտից, որ բերանները չի փակվում։ Ու մի տխուր հարց է առաջանում․ արդեն բաց տեքստով ցույց են տալիս, թե Հայաստանը որ ուղղությամբ են տանում։ Էլ եվրոպական հեքիաթներ՝ քողարկման նպատակով, պետք չեն, թե իբր մենք Եվրամիություն ենք գնում։ Ուղերձը հիմա շատ պարզ է․ «Ձեզ տանում եմ Թուրքիա, ու վերջ»։ Վերջին շրջանի իշխանական քարոզչության ամբողջ բովանդակությունը սա է․ Արցախ չկա՝ ձեններդ կտրեք, տեղներդ վեր ընկեք։ Ցեղասպանություն չի եղել՝ կասկածելի թեզ է։ Մնում է Հայաստանի հարցը։ Դա էլ սկսել են «բաժին անել»։ Սահմանազատում կանենք, իրենց ուզած բաժինը կտանք, տակը թե բան մնա՝ 300 հազար ադրբեջանցիներով կհամալրենք։ Բա՜ց է խոսում։

Նման ձևով մի քանի տարի առաջ չէր կարողանա խոսել, որովհետև մեր բերաններում դեռ շունչ կար, մեր աչքերում՝ դիմադրություն։
Նիկոլ Փաշինյանը վարպետությամբ է մեզ հակառակորդի երախը տանում։ Սկզբում ասում է՝ դա ապահով բնակավայր է, երախ չէ։ Հետո կամաց-կամաց մոտեցնում է։ Քայլ առ քայլ։ Նույնիսկ նախընտրական քարոզարշավին իր ԱԳ նախարարը Թուրքիայի անունն է նրա ականջին շշնջում։ Դե թող ասեր՝ Մակրոն։ Բայց Մակրոնը շղարշ է, եվրոպական խոստումները՝ շղարշ։ Իրական ուղղությունը բոլորովին այլ է։

Հայաստանը կուլ է գնում, ու դա կատարվում է անսահման քնքշությամբ, սրտիկներով, սիրո խոստումներով։ Չեմ կարծում, թե ժողովուրդը սա չի տեսնում կամ չի հասկանում։ Չի ընկալում, որ այդ նախընտրական շրջիկ ներկայացումները իրականում բեմադրություններ են։ Անգամ փոքրիկ թատրոնի տնօրենը կարող է բեմադրել այն, ինչ ուզում է։ Ուր մնաց՝ մի ամբողջ երկրի ղեկավարը չկարողանա Կապանում, Գորիսում ու այլ վայրերում իր համար անհրաժեշտ տեսարաններ կազմակերպել։
Գիտե՞ք՝ սա ինչու է անում։

Որովհետև շատ են թաքնված, չկողմնորոշված, հիասթափված ձայները։ Նա ուզում է բոլորին հասցնել նույն վիճակին՝ հուսահատության։ Որ հասարակության մեջ տարածվի մի վտանգավոր միտք․ «Մեկ է՝ ինքն է ընտրվելու»։
Տեսեք՝ ո՜նց են ուշաթափվում նրա համար… ո՜նց են սիրում։

Բայց մի բան պարզ է․ Փաշինյանն ինչքան էլ թատրոն տա, մեկ է՝ մարդիկ գիտեն, որ նա Նիկոլն է, չե՛ն ընտրելու։
Ինչքան էլ սրտիկ անի, չեն հավատալու, որ սիրտ ունի։

Ինչքան էլ բեմում լացի, համոզի, թե սիրում է բոլորին, ձայնի ամենավերջին նոտայով գոռա, միևնույն է՝ չեն հավատալու։ Չեն հավատալու, որովհետև շատերը նրա խոսքերի հետևում արդեն տեսել են կորուստ, նվաստացում, հայրենիքից պոկված հատվածներ, որդիների շիրիմներ, լռության մատնված ցավ։ Այդ ամենը ոչ մի ներկայացմամբ չի մաքրվում, ոչ մի սրտիկով չի ծածկվում։
Ու որքան էլ փորձի բեմը լույսերով լցնել, միևնույն է՝ ժողովրդի հիշողությունը չի մարել։ Այդ հիշողության մեջ մնացել են կորսված Արցախը, դատարկված տները, սև հագած մայրերը, գետնին, պարկերի մեջ անխնամ թափված նահատակվածների մարմիներն ու այն օրը, երբ մարդկանց հավատը կոտրվեց։

Նորից հիշեցնեմ նաև այն ոստիկանին, որը «Նիկոլ» բառից վիրավորվել էր ու ցուցարարին ծեծել։ Սա է ձեր իրական դեմքը։ Եվ որքան էլ փորձեք այն ծածկել ժպիտներով, սիրո քարոզով ու բեմականացված տեսարաններով, միևնույն է՝ ժողովուրդը տեսել է ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը, որքան էլ ուշ, միշտ վերադառնում է մարդկանց հիշողության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չգցելով կլասը

Չգցելով կլասը Wed, 13 May 2026 14:35:09 +0400 Չգցելով կլասը Խստորեն պահելով երեկվանից սահմանված «կլասը…

14 րոպե ago

Մեզ մնացել ա կես օր ապրել, չենք ուզում խառնվենք, նորմալ ա. ապարանցիներ

Մեզ մնացել ա կես օր ապրել, չենք ուզում խառնվենք, նորմալ ա. ապարանցիներ Wed, 13 May…

17 րոպե ago

Մեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում

Մեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում Wed, 13 May 2026 14:30:04 +0400 Latest news from…

19 րոպե ago

Վրաստանից հայեր, ադրբեջանցիներ և թուրքեր են արտաքսվել

Վրաստանից հայեր, ադրբեջանցիներ և թուրքեր են արտաքսվել Wed, 13 May 2026 14:00:48 +0400 Վրաստանի Ներքին…

48 րոպե ago

Բոլոր հնարավոր տարբերակներից ինքը ամենավատ ընտրությունն է

Բոլոր հնարավոր տարբերակներից ինքը ամենավատ ընտրությունն է Wed, 13 May 2026 14:00:43 +0400 Latest news…

49 րոպե ago

Իմ ժողովրդով հպարտանում եմ

Իմ ժողովրդով հպարտանում եմ Wed, 13 May 2026 13:54:14 +0400 Տավուշի մարզի Աչաջուր համայնքում քարոզարշավի…

55 րոպե ago