Արծրունները շարունակում են ստել

Արծրունները շարունակում են ստել

Tue, 15 Sep 2026 09:00:49 +0400


Ինչպե՞ս կարելի է 6 տարի շարունակ պարտվածի հոգեբանությամբ ապրել՝ վախենալ «Արցախ» բառն ասել, Արցախի օրը նշել, Արցախի հանձնման օրը ցավակցություն հայտնել, ասել, որ Արցախը դարերով հայերի բնօրրանն է եղել, այնտեղ մշակութային ու պատմական բյուր հետքեր կան, որոնք համամարդկային արժեք են, եւ որոնք ավերելը բարբարոսություն է։ Բայց առիթը բաց չթողնել Ադրբեջանին ու Ալիեւին քծնելու համար, հայտարարել, որ Տիգրանաշենը Քյարքի եմ կոչում, որ նոր էսկալացիա չլինի, գերիների մասին չեմ խոսում, որ խաղաղության գործընթացին չվնասեմ ու Ադրբեջանին «ռեպուտացիոն վնաս չհասցնեմ»։ Իսկ ընտրություններից հազիվ 7 օր անց Ղազախով Հայաստան է ժամանում առաջին օտարերկրյա հյուրը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, որին պատիվ են տալիս, պտտեցնում Դիլիջանում, հետո պարզվում է՝ նա մի գրամ հարգանք չունի մեր ազգի նկատմամբ։

Նրա ուղեկցությամբ Արցախ են մեկնում օտարերկրյա դիվանագետներ, որոնց մոտ նա ծաղրում է հայ ժողովրդին, հայկական հնամենի վանքերն աղվանական անվանում։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ հաջիեւների նմանները չեն վախենում էսկալացիայից կամ խաղաղությունը վտանգելուց։ Ինչո՞վ բացատրել, որ գոնե ձեւականորեն չեն հայտարարում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ Փաշինյանի կողմից այսքան զիջումներ ստանալուց հետո անգամ։ 6 տարին բավարար չէ՞ր՝ հասկանալու համար, որ չկա, չի լինելու խաղաղություն, դիմացինը չի հարգում մեր պետականությունն ու տարածքային ամբողջականությունը, չի պատրաստվում իր զորքը հանել մեր տարածքներից եւ բաց թողնել մեր գերիներին։ Այս իշխանությունը 6 տարի շարունակ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դնում, ինչպես 44 օր անում էր, որ մեր զգոնությունը բթացնի եւ դարձնի հեշտ պատառ բորենիների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիր

Լատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիր Sat, 31 Oct 2026 18:00:29 +0400 Լատվիայի…

6 րոպե ago

6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը

6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Sat, 31 Oct 2026 17:45:07 +0400 Վանաձորում…

21 րոպե ago

Իրանի առաջնորդը հրամայել է բանակին

Իրանի առաջնորդը հրամայել է բանակին Sat, 31 Oct 2026 17:30:54 +0400 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա…

36 րոպե ago

Հունիսի 7-ին էլ կեղծեցին, բայց գոնե պայքար կար

Հունիսի 7-ին էլ կեղծեցին, բայց գոնե պայքար կար Sat, 31 Oct 2026 17:15:21 +0400 Օրերս…

51 րոպե ago

Ո՞վ պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահը՝ ըստ Մերկելի

Ո՞վ պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահը՝ ըստ Մերկելի Sat, 31 Oct 2026 17:00:12 +0400…

1 ժամ ago

Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել

Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել Sat, 31 Oct 2026 16:45:35 +0400 Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի…

1 ժամ ago