Ցույցերի մասնակիցներին կարտաքսեն երկրից

Ցույցերի մասնակիցներին կարտաքսեն երկրից

Thu, 14 May 2026 18:00:46 +0400


Ռուսաստանի Պետական Դուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսել երկրից՝ չսանկցիավորված ցույցերին եւ ռուսական բանակի հեղինակազրկմանը միտված գործողություններին մասնակցելու համար։ Պատգամավորները փաստաթղթի նախագիծը հավանության են արժանացրել մայիսի 13-ին։ Արտաքսումը, որպես պատժի տեսակ, այժմ Ռուսաստանի օրենսդրությամբ նախատեսվում է 58 տեսակի իրավախախտման դեպքում։

Այդ իրավախախտումներն են՝ Ռուսաստանի դեմ սանկցիաներ սահմանելու մասին կոչերը, ՌԴ քաղաքացիների դեմ սանկցիաներ սահմանելու կոչերը, հատուկ ռեժիմների խախտումները՝ լինի դա արտակարգ դրությունը, ռազմական դրությունը կամ հակաահաբեկչական գործողության ռեժիմը, չթույլատրված վայրում կրակոցի արձակումը, իրավապահ համակարգի աշխատակիցներին դիմադրելը՝ օրինական պահանջը չկատարելը, եւ այլն։ Ավելանում են նաեւ քաղաքական որոշ գործողություններ, որոնք եւս ենթադրում են քաղաքացիություն չունեցող անձի կամ միգրանտի արտաքսում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մենք տեսնում ենք մանկապարտեզի պահվածք

Մենք տեսնում ենք մանկապարտեզի պահվածք Fri, 07 Aug 2026 14:30:45 +0400 Latest news from Secure…

8 րոպե ago

«Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ

«Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ Fri, 07 Aug 2026 14:30:16 +0400…

8 րոպե ago

Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան

Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Fri, 07 Aug 2026 14:00:13 +0400 Տեր…

38 րոպե ago

Փաշինյանը ՔՊ-ի անդամներին վերաբերվում է որպես կենդանիների

Փաշինյանը ՔՊ-ի անդամներին վերաբերվում է որպես կենդանիների Fri, 07 Aug 2026 14:00:02 +0400 Latest news…

39 րոպե ago

Եկեղեցամարտության խարան

Եկեղեցամարտության խարան Fri, 07 Aug 2026 13:52:56 +0400 ԵԿԵՂԵՑԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՆ _____ Այսօր պահք է՝ օր…

46 րոպե ago

Կաթողիկոսի նկատմամբ այս վերաբերմունքը հայերեն չի

Կաթողիկոսի նկատմամբ այս վերաբերմունքը հայերեն չի Fri, 07 Aug 2026 13:30:53 +0400 Latest news from…

1 ժամ ago