Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է ստացել չեղարկված համերգների համար

Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է ստացել չեղարկված համերգների համար

Mon, 12 Oct 2026 23:30:52 +0400


Ռեփեր Քանյե Ուեսթը, որը հայտնի է նաև Ye բեմական անունով, մոտ 20 միլիոն դոլար է ստացել Սանկտ Պետերբուրգում չեղարկված երկու համերգների համար։ Գրում է Tert.am-ը:

Ըստ տարածված լուրերի նշված գումարը միայն ռեփերի հոնորարը չէ, այն ներառում է նաև նրա անձնակազմի վարձատրության ծախսերը։ Նշվում է նաև, որ Ուեսթը գումարը կարող է չվերադարձնել կազմակերպիչներին, քանի որ պայմանագրով նման պարտավորություն նախատեսված չէ։

Համերգները կազմակերպած «Սեյ» գործակալության ղեկավար Աննա Սուբչևան հայտարարել է, որ իր ընկերությունը չի խախտել որևէ օրենք։ Նրա խոսքով՝ համերգների մասին հայտարարությունից հետո ինքը, գործակալությունը և ռեփերը բախվել են բացասական արձագանքներին, որն արտահայտվել է նաև լրատվամիջոցներում։ Հարցին, թե արդյոք համերգները կարող են անցկացվել այլ ամսաթվերի, Սուբչևան պատասխանել է. «Կտեսնենք»։

Քանյե Ուեսթը պետք է ելույթ ունենար Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա»-ում հոկտեմբերի 10-ին և 11-ին։ Համերգների մասին հայտարարությունից հետո ռեփերի Ռուսաստան այցի դեմ դժգոհություններ էին հնչել մի շարք դատախազների, պետական համակարգում աշխատողների, պատերազմի կողմնակիցների կողմից։

Համերգների անցկացման հարցը քննարկվել էր անգամ Կրեմլում։ Համերգներից մեկ շաբաթ առաջ «Սեյ» գործակալությունը հայտարարեց դրանց չեղարկման մասին, իսկ Ուեսթի շրջագայության ժամանակացույցից ռուսական ելույթները հեռացվեցին։

Մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ստուգում է սկսել գործակալության գործունեության վերաբերյալ՝ խարդախության հնարավոր դեպքը պարզելու նպատակով։ Հավաքված նյութերը պետք է ուղարկվեն Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Մոսկվայի կենտրոնական գրասենյակ, որը կորոշի՝ արդյոք կան քրեական գործ հարուցելու հիմքեր։

Շատերը չեն կարողացել ստանալ իրենց գումարի վերադարձը։ Ռուսաստանի դատարաններն այժմ ընդունել են տոմսերի համար գումարի վերադարձ պահանջող տասնյակ հայցեր, որոնցից 9-ը ներկայացվել են միայն Սանկտ Պետերբուրգի դատարաններում։ Ավելի վաղ Inticets-ը, որը SAY գործակալության Ye համերգի տոմսերի գործընկերն է, վերադարձի նամակ է ուղարկել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի Ռուսաստանում չեղարկված համերգների տոմսերի գնորդներին։ Հստակեցվեց, որ հոկտեմբերի 12-ից սկսած բոլոր տոմս գնորդները, անկախ գնման ամսաթվից, իրավունք կունենան վերադարձի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է Wed, 04 Nov 2026 08:45:47…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Wed, 04 Nov 2026 08:20:08 +0400 Երեկ…

34 րոպե ago

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները Wed, 04 Nov 2026…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Wed, 04 Nov 2026 08:15:22 +0400 Ավարտվել են նաեւ բուհերի…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Wed, 04 Nov 2026 08:10:45 +0400…

44 րոպե ago

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին Wed, 04 Nov 2026 08:05:47 +0400 Մարտի 20-ի մեր…

49 րոպե ago