Ցույցերի մասնակիցներին կարտաքսեն երկրից
Thu, 14 May 2026 18:00:46 +0400

Ռուսաստանի Պետական Դուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսել երկրից՝ չսանկցիավորված ցույցերին եւ ռուսական բանակի հեղինակազրկմանը միտված գործողություններին մասնակցելու համար։ Պատգամավորները փաստաթղթի նախագիծը հավանության են արժանացրել մայիսի 13-ին։ Արտաքսումը, որպես պատժի տեսակ, այժմ Ռուսաստանի օրենսդրությամբ նախատեսվում է 58 տեսակի իրավախախտման դեպքում։
Այդ իրավախախտումներն են՝ Ռուսաստանի դեմ սանկցիաներ սահմանելու մասին կոչերը, ՌԴ քաղաքացիների դեմ սանկցիաներ սահմանելու կոչերը, հատուկ ռեժիմների խախտումները՝ լինի դա արտակարգ դրությունը, ռազմական դրությունը կամ հակաահաբեկչական գործողության ռեժիմը, չթույլատրված վայրում կրակոցի արձակումը, իրավապահ համակարգի աշխատակիցներին դիմադրելը՝ օրինական պահանջը չկատարելը, եւ այլն։ Ավելանում են նաեւ քաղաքական որոշ գործողություններ, որոնք եւս ենթադրում են քաղաքացիություն չունեցող անձի կամ միգրանտի արտաքսում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր