ՔՊ-ի մոլդովական պատրանքները

ՔՊ-ի մոլդովական պատրանքները

Thu, 14 May 2026 21:45:30 +0400


«Հայաստանի ու Մոլդվովայի միջև զուգահեռների անցկացումն ավելի ինստիտուցիոնալ բնույթ է ստանում: Դրանք անց են կացվում ոչ միայն մեդիա ու փորձագիտական դաշտում, այլ նաև պաշտոնատար անձանց կողմից: ՔՊ-ն մոլդովական մոդելը փորձում է ներկայացնել որպես հաջողված օրինակ՝ «ռուսական ազդեցությունից ազատվելու» և «արևմտյան ինտեգրման» տեսանկյունից։ Բայց իրականում խոսքը ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ նոր կախվածության ձևավորման մասին է։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը:

Օրերս հայտնի դարձավ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դադարեցրել է Մոլդովայի ֆինանսավորումը՝ վստահության պակասի պատճառով։

ԱՄՀ-ն դադարեցրել է ֆինանսական միջոցների տրամադրումը Մոլդովային՝ կառավարության կողմից հարկաբյուջետային ոլորտում ստանձնած պայմանները չկատարելու, ռեֆորմների փաստացի տապալման պատճառով։

Քաղաքականության մեջ ամենավտանգավոր սխալներից է պետական շահը արտաքին կենտրոնների սպասարկմանը ենթարկելը։ Մոլդովայի օրինակը՝ դրան ապացույց։

Մայա Սանդույին խոստացան աջակցություն՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու դիմաց։ Երբ խնդիրը մեծ հաշվով լուծվեց, պարզվեց, որ Արևմուտքի համար «քաղաքական հավատարմությունը» բավարար չէ։

ԱՄՀ-ի որոշումը դրա ամենացայտուն ինդիկատորն է։

Սանդույին չեն օգնում նույնիսկ Ռումինիայի հետ միավորվելու ու դրանով իսկ եվրաինտեգրման ուղին հարթելու մասին նրա խիստ հակապետական հայտարարությունները:

Պատճառը պարզ է՝ Արևմուտքը գործում է բացառապես պրագմատիկ տրամաբանությամբ։ Քանի դեռ օգտակար ես՝ քեզ աջակցում են, հովանավորում։ Երբ դադարում ես լինել արդյունավետ կամ վերածվում ես բեռի՝ պարզապես մի կողմ են նետում։ Առանց սենտիմենտների, առանց «արժեհամակարգային եղբայրության» մասին հեքիաթների։

Ու նման քաղաքականության գինը վճարում է շարքային մոլդովացին՝ գնաճով, սոցիալական ճնշմամբ, պետական պարտքի աճով ու տնտեսական անորոշությամբ։

Հայաստանն այսօր շարժվում է նույն ճանապարհով։ Այնպես որ բավական է պարզապես փոխել որոշ անուններ ու աշխարհագրական անվանումներ։ Մնացածը գրեթե նույնն է»։

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մանուել Նոյերը կրկնել է Ուգո Լյորիսի ռեկորդը

Մանուել Նոյերը կրկնել է Ուգո Լյորիսի ռեկորդը Mon, 15 Jun 2026 22:00:52 +0400 Գերմանիայի հավաքականի…

9 րոպե ago

ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»

ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Mon, 15 Jun 2026 21:45:34…

24 րոպե ago

Երկրից թունավոր կարիճներ դուրս բերելիս ձերբակալվել է

Երկրից թունավոր կարիճներ դուրս բերելիս ձերբակալվել է Mon, 15 Jun 2026 21:30:51 +0400 ՀԱՀ իրավապահները…

39 րոպե ago

«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն»․ Աշոտյան

«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն»․ Աշոտյան Mon, 15 Jun 2026 21:26:36 +0400 Քաղբանտարկյալ,…

43 րոպե ago

Սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան

Սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Mon, 15 Jun 2026 21:15:36 +0400…

54 րոպե ago

Ոչ թե «Նոր Հայաստան», այլ իսկական «Հայաստան բանտ»․․․ ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ…

Ոչ թե «Նոր Հայաստան», այլ իսկական «Հայաստան բանտ»․․․ ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ... Mon,…

1 ժամ ago