«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն»․ Աշոտյան

«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն»․ Աշոտյան

Mon, 15 Jun 2026 21:26:36 +0400


Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաստաբանների միջոցով կալանավայրից փոխանցել է հերթական հոդվածը:

Ներկայացնում ենք ստորև.

1. Ինչպես և կանխատեսում էի, անցած ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար: Իսկ միակ իրականում թափանցիկ բանը քվեարկության ծրարներն էին:

2. Միայն ընտրական մեխանիզմներով ընդդիմությունը հաջողության հասնել չի կարող և չէր կարող: Փողոցային և քաղաքական տիրույթի մյուս պայքարներն իմպերատիվ են:

3. Ընտրությունները կեղծվում էին ընտրական օրվանից առաջ, նույն օրը և հետո: Նիկոլական «հաջողության բանաձևը» հստակ էր՝ ռեսուրսներ, վախ, նախընտրակաշառք և Արևմուտքի «OK»:

4. Անգամ այդքանից հետո չհասնելով ցանկալի արդյունքին՝ Փաշինյանն ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները՝ բռնանալով ժողովրդի կամարտահայտության վրա:

5. Նոր ԱԺ-ն, ուստի, լեգիտիմ չէ (որքան էլ Փաշինյանը փորձում էր մաքրվել 2021-ի ընտրություններից հետո կառավարության գործունեության արդյունքում ոչլեգիտիմության փաստից: Եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ, ուստի նրանից ածանցվող մարմինները, ներառյալ՝ կառավարությունը, և որոշումները լեգիտիմ լինել չէին կարող):

6. ԱԺ-ն և նրա հաստատվելիք կառավարության գալիք ծրագիրը նաև լեգալ չեն, քանզի հենց ամենասկզբից խարխլված են նրա ձևավորման իրավական հիմքերը (ԿԸՀ որոշումներ):

7. Ընդդիմությունն իր բոլոր բաղադրիչներով պարտավոր է գործել միասնական, և դրա ուղղությամբ կատարվող առաջին քայլերը ողջունելի են և շարունակություն պահանջող:

8. Հայտնի շրջանակների կողմից նույնիսկ այս վիճակում Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին թիրախավորելը հոգեկան հիվանդություն է հիշեցնում: Սահմանադրության հետ կապված շահարկումները ստիպում են ինձ ասել, որ «անմիաբան ընդդիմությանը Սահմանադրությունն է խանգարում»: Եթե որոշ շրջանակներ սեփական թերությունների և սխալների դեմ պայքարեին նույնքան, որքան մեր դեմ, գուցե ավելի հաջողակ լինեին:

9. Մանդատները վերցնելը և պայքարի բոլոր քաղաքական մեթոդները մեկտեղելը, կարծում եմ, ճիշտ է: Սակայն դրանից առաջ պետք է իրականացնել սեփական թեկնածուների լիարժեք և ազնիվ վեթինգ՝ կանխելու համար անխուսափելի «մանդատագողության» փորձերի հաջողությունը:

10. Հայաստանի նորանկախ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ընդդիմության այս կամ այն ուժը մեղադրել է օրվա իշխանություններին իրենց ձայները նվազեցնելու մեջ: Սակայն առաջին անգամ է, երբ ընդդիմադիր ուժերից մեկի ձայները ոչ թե պարզապես և փաստահեն նվազեցվել են, այլ ուղիղ եթերում տեղի է ունեցել մի ամբողջ ֆրակցիայի ամպուտացիա ԱԺ-ից: Եթե նախորդ բոլոր իշխանություններին Փաշինյանը մեղադրում էր ընտրակեղծարարության մեջ, ապա հիմա նա պատմության մեջ մտավ՝ նաև որպես ընտրագող:

11. Փաշինյանի հետընտրական ագրեսիան վկայում է այն մասին, որ նա լավ գիտի, որ չի հաղթել, իսկ իր հայտարարած «հաղթանակը» սարքած է, անազնիվ: Որովհետև ազնիվ հաղթանակ տանողները փորձում են առավել սոսնձող, միաբանող, համազգային կեցվածք և կերպար ունենալ:

Հ.Գ. Հին հռոմեացիք իրենց դեմ պայքարող առաջնորդներին ասում էին. «Կա՛մ հաղթի՛ր Հռոմին, կա՛մ հանձնվի՛ր»: Մասնավորապես այդպես ավարտվեց հռոմեացի զորավար Մարիոսի հանդիպումը Միհրդատ արքայի հետ:
Նիկոլն իր քաղաքակրթական մակարդակով, անշուշտ, հռոմեացի չէ: Բայց ավելի կարևոր է այն, որ մեր իրականության մեջ հռոմեական բանաձևն այլ կերպ պիտի հնչի. «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն»:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Վարդաշեն» ՔԿՀ

15.06.2026թ.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել

Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել…

10 րոպե ago

Արտաշատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Գերասիմ Վարդանյանը

Արտաշատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Sun, 20 Sep 2026 15:00:20…

26 րոպե ago

Չարենցավանի 18-ամյա բնակիչը Արշակունյաց պողոտայում մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ գումար է պահանջել

Չարենցավանի 18-ամյա բնակիչը Արշակունյաց պողոտայում մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ գումար է պահանջել…

40 րոպե ago

Վերադառնում ենք 2018 թվական․ինչ են հուշում աստղերը

Վերադառնում ենք 2018 թվական․ինչ են հուշում աստղերը Sun, 20 Sep 2026 14:30:31 +0400 Աստղագուշակության մեջ…

56 րոպե ago

2001-ին Թուրքիայի գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական պլան էր մշակել

2001-ին Թուրքիայի գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական պլան էր մշակել Sun, 20 Sep 2026 14:15:26…

1 ժամ ago

Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը

Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը Sun, 20 Sep 2026 13:58:41 +0400 Ստամբուլում 61 տարեկանում մահացել…

1 ժամ ago