Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս․ փաստաբան

Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս․ փաստաբան

Thu, 14 May 2026 22:12:24 +0400


Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում։ Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս իրավական պետության և ազատ ու արդար ընտրությունների սկզբունքների պահպանման տեսանկյունից։

Մեղադրանքի հիմքում դրվել է ընտրողների ազատ կամքի վրա ենթադրյալ ազդեցություն գործադրելու և բարեգործության արգելքի հնարավոր խախտման վարկածը։ Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ նախընտրական քարոզչության բուն էությունը քաղաքացիների հետ հանդիպելն է, քաղաքական դիրքորոշումներ ներկայացնելը, նրանց վստահությունը շահելը և ընտրություններին տվյալ քաղաքական ուժին աջակցելու կոչ անելը։

Քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից ընտրողներին իրենց օգտին քվեարկելու համոզելը ինքնին չի կարող դիտարկվել որպես ընտրողների ազատ կամքի խոչընդոտում, եթե բացակայում են հարկադրանքի, սպառնալիքի, կախվածության կամ ապօրինի ներգործության տարրեր։ Հակառակ մեկնաբանությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որի պայմաններում ցանկացած ակտիվ քարոզչություն կարող է քրեաիրավական գնահատականի առարկա դառնալ։

Ընտրական գործընթացների նկատմամբ պետական միջամտությունը պետք է լինի բացառապես համաչափ, իրավաչափ և հիմնված հստակ ապացույցների վրա։ Հակառակ դեպքում նման գործողությունները կարող են ընկալվել ոչ թե որպես իրավապահ գործունեություն, այլ որպես քաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու միջոց։

Ժողովրդավարական պետությունում քաղաքական մրցակցությունը պետք է տեղի ունենա ընտրատեղամասերում և հանրային բանավեճում, այլ ոչ թե ուժային մեթոդների կիրառման պայմաններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է

«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է Wed, 16 Sep 2026 08:20:38 +0400 Հայաստանում…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում Wed, 16 Sep 2026 08:15:47 +0400 ԱԺ փոխխոսնակ, ՔՊ փոխնախագահ…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են

«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են Wed, 16 Sep 2026 08:10:28 +0400 «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը…

26 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են

«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են Wed, 16 Sep 2026 08:05:06 +0400 Չնայած ՔՊ-ում նախատրամադրվածություն կար,…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին

«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին Wed, 16 Sep 2026 08:00:58 +0400 Ինչպես համապետական…

35 րոպե ago

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում Tue, 15 Sep 2026 23:45:32 +0400 Ադրբեջանի Խըրդալան…

9 ժամ ago