«Եվրամոլեռանդության» հայաստանյան բեմն ու ԵՄ իրական քաղաքականության հետնաբեմը

«Եվրամոլեռանդության» հայաստանյան բեմն ու ԵՄ իրական քաղաքականության հետնաբեմը

Thu, 14 May 2026 23:30:53 +0400


Մի քանի օր առաջ Պուտինը կարծիք էր հայտնել, որ ուկրաինական թեմայով ՌԴ-ի հետ բանակցության հարցում Եվրոպայի համար արդյունավետ ներկայացուցիչ կարող է լինել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը:

Հետաքրքիր արձաանէ էր տվել Եվրահանձնակատար Կալլասը, ասելով, թե չի կարելի թույլ տալ, որ Պուտինը նշանակի եվրաբանակցողին: Սա իսկապես հետաքրքիր արձագանք է: Առաջին հայացքից միանգամայն տրամաբանական բան է ասում Կալլասը: Իհարկե Պուտինը չէ, որ պետք է նշանակի ՌԴ հետ եվրաբանակցողին: Բայց, ասել դա նույնն է, ինչ մոտավորապես ասել, որ մարդը չի կարող չշնչել կամ մարդը պետք է շնչի: Եթե բանը հասնում է այնտեղ, որ Եվրահանձնակատարը հարկ է համարում ասել, թե չի կարելի թույլ տալ, որ Պուտինը նշանակի եվրաբանակցողին, ապա դա նշանակում է, որ այդուհանդերձ Պուտինի գաղափարը Եվրոպայում քննարկվում է:

Այլ կերպ ասած, Կալլասի արձագանքը ոչ թե Պուտինին էր, այլ հենց այդ քննարկումներին: Եվ ահա այսօր գերմանական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ Շպիգելը գրում է, հղում անելով Գերմանիայի կառավարության անանուն աղբյուրների, որ կառավարությունում քննարկում են, թե՝ Շրյոդերի բանակցային դիրքերը ավելի ամուր կլինեն, եթե նրան այսպես ասած ուղեկցի նաեւ Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, որը եղել է արտգործնախարար՝ Մերկելի կառավարությունում:

Ավելորդ չէ նկատել, որ՝ թե Շթայնմայերը, թե Շրյոդերը՝ սոցիալ-դեմոկրատներ են, որոնք այսօր Գերմանիայի կառավարող ուժը չեն, բայց առանց նրանց Գերմանիայում քրիստոնեադեմոկրատները չեն կարող ձեւավորել կառավարություն:

Սոցիալ-դեմոկրատների այդ դիրքորոշումը իսկապես հետաքրքիր է, եթե հաշվի առնենք եւ այն, որ 2025 թվականին պաշտոնաթող լինելուց առաջ՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատ կանցլեր Շոլցը տարիների դադարից հետո հեռախոսաազրույց էր ունեցել Պուտինի հետ:

Այս իրադարձությունները մեզ համար դիտարկման արժանի են այն ֆոնին, թե ինչպես է եվրոպական թեմատիկան մատուցվում Հայաստանում՝ գերազանցապես Ռուսաստանի հետ դիմակայության կամ հակառուսականոթյան համատեքստում, «եվրամոլեռանդների» կամ «արեւմտամոլների» ջանքով ակնհայտորեն տանելով Հայաստանը դեպի այդ դիմակայության «էպիկենտրոնային» տրամաբանություն, դարձնելով Հայաստանն այդ դիմակայության ընթացքում «նետվող քար»: Այն դեպքում, երբ հետնաբեմում բոլորովին ոչ միարժեք պրոցեսներ են այդ դիմակայության տարբեր կողմերի միջեւ:

Հակոբ Բադալյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր

Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես…

11 րոպե ago

Թե այդքան հայրենասեր ես, բա հրաժարվի մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձիցդ

Թե այդքան հայրենասեր ես, բա հրաժարվի մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձիցդ Wed, 07…

12 րոպե ago

Ուսուցչուհին ձերբակալվել է

Ուսուցչուհին ձերբակալվել է Wed, 07 Oct 2026 15:02:50 +0400 2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական…

15 րոպե ago

Ովքե՞ր կմասնակցեն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովին

Ովքե՞ր կմասնակցեն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովին Wed, 07 Oct 2026 15:00:46 +0400 Ռուսաստանի նախագահի…

17 րոպե ago

Բաքվի նոր հիստերիան․ «Ադրբեջանցի կապիտանը զոհվել է ռուսների պատճառով»

Բաքվի նոր հիստերիան․ «Ադրբեջանցի կապիտանը զոհվել է ռուսների պատճառով» Wed, 07 Oct 2026 14:53:10 +0400…

24 րոպե ago

Դու պետության ղեկավար ես և ոչ թե ադրբեջանցու փաստաբան

Դու պետության ղեկավար ես և ոչ թե ադրբեջանցու փաստաբան Wed, 07 Oct 2026 14:45:24 +0400…

32 րոպե ago