Հավերժ օգնական

Հավերժ օգնական

Fri, 15 May 2026 09:00:19 +0400


Նիկոլ Փաշինյանի կադրերը մեկը մյուսից անհաջող, մեկը մյուսից ոչ պրոֆեսիոնալ ու ստորաքարշ են: Երբեւէ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյայի փաղանգն այսքան վատը չի եղել եւ այսքան գորշ:

Նույնիսկ բանն այն չէ, որ նրանք պատրաստ են իրենց նշանակողի ամենաապօրինի հրահանգները կատարել եւ նրա ամենախայտառակ ապօրինությունների վրա աչք փակել: Նրանք իրենց պաշտոնների արժեքն ու պատասխանատվությունը չեն գիտակցում․ նրանք՝ բոլորը, «Նիկոլի աշխատողներն» են: Երբ Փաշինյանն իր օգնական Աննա Վարդապետյանին նշանակում էր ՀՀ գլխավոր դատախազ, աղմուկ բարձրացավ, քննադատեցին: Բայց ես կարծում էի, որ օգնականի կենսագրությունը չէ խնդիրը` գուցե երիտասարդ կինը հաղթահարի օգնականի կոմպլեքսն ու կայանա իր պաշտոնում:

Նման օրինակներ եղել են, երբ մարդը կայացել է պաշտոնում եւ ապացուցել, որ իր նշանակման առիթով եղած հոռետեսությունն ավելորդ էր: Սակայն ժամանակն անցավ, եւ մենք հասկացանք, որ դատախազը շարունակում է որպես վարչապետի օգնական աշխատել, դրան գումարվեցին ոչ մի բանի առաջ կանգ չառնելու, ամենաանթույլատրելի հրահանգները կատարելու ջերմեռանդությունն ու դաժանությունը: Եվ բախվեցինք մի իրականության հետ, որ իրավապահ մարմինները դարձան մահակ` չափն անցած իշխանության ձեռքում:

Գլխավոր դատախազ տիկինը, իհարկե, անխելք չէ, ոչ էլ՝ անգրագետ, պարզապես չի գիտակցում իր առաքելությունը: Այս էլ որերորդ անգամ նա իր ելույթներում մի արտահայտություն է հնչեցնում, թե դատախազը պետք է կարողանա «ոչ» ասել, ինչը նշանակում է, որ նրան թիմակիցները հեղեղում են խնդրանքներով: Եվ նա անգամ չի գիտակցում, որ դատախազի գլխավոր որակը «ոչ» ասելու ունակությունը չէ, այլ՝ օրենքին ծառայելը, որ անմեղ մարդիկ չհայտնվեն բանտում, մեղավորներն` ազատության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը

ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Sat, 14 Nov 2026 19:30:10 +0400 ԱՄՆ-ն…

8 րոպե ago

Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Sat, 14 Nov 2026 19:26:34 +0400 Նա մտել է…

12 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞

Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞ Sat, 14 Nov 2026 19:15:03 +0400 Վերջին օրերին ակտիվ…

23 րոպե ago

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է Sat, 14 Nov 2026 19:00:02 +0400 Բրիտանացի հայտնի երաժիշտ…

38 րոպե ago

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են Sat, 14 Nov 2026 18:45:54 +0400 Երբ երկրի…

52 րոպե ago

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը Sat, 14 Nov 2026 18:30:41…

1 ժամ ago