Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների

Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների

Fri, 15 May 2026 14:45:13 +0400


Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը ապրիլի 21-ին որոշել է հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին նախապատրաստման նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար Դիլիջան համայնքի տարածքում տրամադրել անվճար տեղեր։ Այդ որոշմանը կից հավելվածում առկա է քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի ցուցակը։ Ընդհանուր 26 տեղ է հատկացվել այդ պաստառների համար, յուրաքանչյուր տեղում՝ 5-20 քառակուսի մետր մակերեսով։ Համայնքապետը ապրիլի 28-ին որոշել է չեղյալ ճանաչել ապրիլի 21-ի իր իսկ՝ «Դիլիջանի համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր տրամադրելու մասին» թիվ 218-Ա որոշումը։ Մայիսի 13-ին Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է սույն հայտարարությունը․ «Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հարգելի՛ ներկայացուցիչներ։ Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Դիլիջան համայնքի տարածքում առանձնացված տեղեկատվական վահանակների վրա յուրաքանչյուր կուսակցության և կուսակցությունների դաշինքի համար յուրաքանչյուր տեղամասում հատկացվում է մեկ A4 չափի տարածք (21 սմ լայնությամբ և 29.7 սմ բարձրությամբ)։ Խնդրում ենք պահպանել սահմանված չափորոշիչները։ Դիլիջան համայնքի 26 ընտրատեղամասերում A4 չափից մեծ կամ հավելյալ պաստառների առկայության դեպքում դրանք ենթակա են հեռացման»։

Իսկ ի՞նչ է սահմանում ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետը․ «Նախընտրական քարոզչությունն սկսելուց 10 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել (բացառությամբ հանրակրթական դպրոցների)` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է»:

Ըստ այդ կետի՝ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել, դա համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է, սակայն Դիլիջանի համայնքապետը չեղյալ է համարել քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր տրամադրելու մասին իր իսկ որոշումը։ Հիմա էլ համայնքապետարանը Ընտրական օրենսգրքի այդ կետին հղում անելով՝ խիստ սահմանափակում է քարոզչական պաստառների չափերը և քանակը՝ սպառնալով, որ A4 չափից մեծ և մեկից ավել պաստառները ենթակա են հեռացման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ». Հարութ Սասունյան

«Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ». Հարութ Սասունյան Tue, 16 Jun 2026 23:50:56 +0400 Հայաստանի…

4 ժամ ago

Արամ Ա-ն վերահաստատել է աջակցությունը

Արամ Ա-ն վերահաստատել է աջակցությունը Tue, 16 Jun 2026 23:45:29 +0400 Արամ Ա Վեեհափառը ընդունել…

4 ժամ ago

Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ

Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Tue, 16 Jun 2026 23:35:10 +0400 Քաղաքագետ…

4 ժամ ago

Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք

Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք Tue, 16 Jun 2026 23:30:58 +0400 Ադրբեջանը…

4 ժամ ago

Կիևյան կամուրջը 2 ամիս փակ կլինի․ ինչ է առաջարկվում

Կիևյան կամուրջը 2 ամիս փակ կլինի․ ինչ է առաջարկվում Tue, 16 Jun 2026 23:15:13 +0400…

4 ժամ ago

Վարդապետյանը 5 անձի համար դիմել է ԿԸՀ

Վարդապետյանը 5 անձի համար դիմել է ԿԸՀ Tue, 16 Jun 2026 23:03:42 +0400 Վաղը Կենտրոնական…

5 ժամ ago