Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների

Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների

Fri, 15 May 2026 14:45:13 +0400


Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը ապրիլի 21-ին որոշել է հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին նախապատրաստման նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար Դիլիջան համայնքի տարածքում տրամադրել անվճար տեղեր։ Այդ որոշմանը կից հավելվածում առկա է քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի ցուցակը։ Ընդհանուր 26 տեղ է հատկացվել այդ պաստառների համար, յուրաքանչյուր տեղում՝ 5-20 քառակուսի մետր մակերեսով։ Համայնքապետը ապրիլի 28-ին որոշել է չեղյալ ճանաչել ապրիլի 21-ի իր իսկ՝ «Դիլիջանի համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր տրամադրելու մասին» թիվ 218-Ա որոշումը։ Մայիսի 13-ին Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է սույն հայտարարությունը․ «Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հարգելի՛ ներկայացուցիչներ։ Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Դիլիջան համայնքի տարածքում առանձնացված տեղեկատվական վահանակների վրա յուրաքանչյուր կուսակցության և կուսակցությունների դաշինքի համար յուրաքանչյուր տեղամասում հատկացվում է մեկ A4 չափի տարածք (21 սմ լայնությամբ և 29.7 սմ բարձրությամբ)։ Խնդրում ենք պահպանել սահմանված չափորոշիչները։ Դիլիջան համայնքի 26 ընտրատեղամասերում A4 չափից մեծ կամ հավելյալ պաստառների առկայության դեպքում դրանք ենթակա են հեռացման»։

Իսկ ի՞նչ է սահմանում ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետը․ «Նախընտրական քարոզչությունն սկսելուց 10 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել (բացառությամբ հանրակրթական դպրոցների)` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է»:

Ըստ այդ կետի՝ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել, դա համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է, սակայն Դիլիջանի համայնքապետը չեղյալ է համարել քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր տրամադրելու մասին իր իսկ որոշումը։ Հիմա էլ համայնքապետարանը Ընտրական օրենսգրքի այդ կետին հղում անելով՝ խիստ սահմանափակում է քարոզչական պաստառների չափերը և քանակը՝ սպառնալով, որ A4 չափից մեծ և մեկից ավել պաստառները ենթակա են հեռացման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Կներեք, որ չեմ զոհվել», «Կներեք, որ արցախցի եմ»․ պաստառներ փակցնելու փողոցային ակցիա

«Կներեք, որ չեմ զոհվել», «Կներեք, որ արցախցի եմ»․ պաստառներ փակցնելու փողոցային ակցիա Mon, 01 Jun …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով