Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը

Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը

Fri, 15 May 2026 16:15:56 +0400


Պահհհհհոոո, փաշինյանական իշխանությունները կրկին բռնվեցին ստի և կեղծիք տարածման մեջ։ Ի դեպ, վերջին շրջանում ես մի տեսակ հոբբի ունեմ՝ բռնել փաշինյանականներին ստի վրա։ Եւ այսպես… թե՛ Փաշինյանը, թե՛ նրա թիմը վերջին շրջանում հիստերիկ ձևով հերքում են այն հանրահայտ փաստը, որ իրենց ընկեր և եղբայր Ալիևը պահանջում է իրենցից պայմաններ ստեղծել՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու համար։

Իշխանությունը պնդում է, թե նման թեմա գոյություն չունի և այն իբր հորինել է ընդդիմությունը։
Ու այսպես շարունակ…
Այժմ բացահայտենք սրանց ստերը։
Իրենց ադրբեջանցի «գործընկերները» ամենաբարձր մակարդակով (սկսած Ալիևից) բազմիցս պահանջել են, որ Հայաստանի իշխանությունները պայմաններ ստեղծեն Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման համար։
Ահա ադրբեջանական կողմի պահանջների ուղիղ հղումները․
1 — հղում
2 — հղում
3 — հղում

Ֆիքսում ենք, որ փաշինյանականների մի սուտը բացահայտվեց։ Իր հերթին, Հայաստանում պրոադրբեջանական իշխանության ավելի «խելացի» ներկայացուցիչները հայտարարում են, թե 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից հետո իրենք «փակել են» Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցը։

Սակայն այստեղ էլ նրանք ստում են, որովհետև 2025 թվականի դեկտեմբերի 5-ին իրենց ընկեր և եղբայր Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի ընթացքում բաց տեքստով, հստակ և առանց որևէ վերապահման պահանջել է Հայաստանի իշխանություններին իրեն (Ալիևին) ներկայացնել Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման ժամանակացույց՝ կոնկրետ ժամկետներով և բնակավայրերով։
Հղում

Ընդ որում, այս տեղեկատվությունը լայնորեն տարածվել է բազմաթիվ արեւմտյան լրատվամիջոցների կողմից։
Այսինքն՝ մենք հերթական անգամ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ փաշինյանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները պարզապես ստում են և ստում։

Այնպես որ, երբ հաջորդ անգամ փաշինյանական քարոզիչներն ու պաշտոնյաները ձեզ ստեն Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման թեմայով, նրանց ընդամենը երկու հարց տվեք․
1․ Ներկայացրե՞լ են արդյոք Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման ժամանակացույցը՝ համաձայն 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Ալիևի կողմից իրենց իջեցված հանձնարարականի։

2 ․ Եվ հիմա ինչպե՞ս են շարունակելու ստել, թե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված այդ անարժեք թղթով իրենք «փակել են» այս թեման։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննա Սեդոկովան չի գնացել հարցաքննության

Աննա Սեդոկովան չի գնացել հարցաքննության Sat, 03 Oct 2026 23:45:31 +0400 Լատվիացի իրավապահները հարցաքննել են…

59 րոպե ago

Սա խաբեություն է ավելի քան 130․000 քաղաքացու հանդեպ

Սա խաբեություն է ավելի քան 130․000 քաղաքացու հանդեպ Sat, 03 Oct 2026 23:41:30 +0400 Սոցփաթեթների…

1 ժամ ago

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Sat, 03 Oct 2026 23:37:08…

1 ժամ ago

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը Sat, 03 Oct 2026 23:30:06 +0400…

1 ժամ ago

Այնթապի դպրոցի աշակերտուհի է մահացել

Այնթապի դպրոցի աշակերտուհի է մահացել Sat, 03 Oct 2026 23:23:03 +0400 Այնթապի թիվ 1 դպրոցի…

1 ժամ ago

Ռոնալդուի հետ սկանդալի պատճառով հավաքականը հետեւորդներ է կորցնում

Ռոնալդուի հետ սկանդալի պատճառով հավաքականը հետեւորդներ է կորցնում Sat, 03 Oct 2026 23:15:19 +0400 Ֆուտբոլի…

1 ժամ ago