37 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, անակնկալներ էլի կլինեն

37 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, անակնկալներ էլի կլինեն

Fri, 15 May 2026 16:45:49 +0400


Աժ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամներից 37-ը ինքնաբացարկ են հայտնել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում կուսակցության ընտրական ցուցակի 5-րդ համար Միքայել Նահապետյանն, անդրադառնալով ինքնաբացարկներին, նշեց․

«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ կոնկրետ խնդիր ենք լուծում՝ մեր ցուցակի անդամները մեր առաջ քաշած ռեֆորմները կյանքի կոչելու ճանապարհին կոնկրետ ֆունկցիա ունեն՝ ԱԺ անցնելու դեպքում քվեարկեն մեր առաջ քաշած 3 օրենքների փոփոխությանը՝ ապահովելով արտահերթ ընտրությունների նշանակումը։ Այդ պրոցեսում մարդկանց պատգամավոր դառնալը չէ որ հետաքրքրում է։ Օրենքը թույլ էր տալիս գրանցվելուց հետո ինքնաբացարկ հայտնել, մարդիկ ինքնաբացարկ են հայտնել։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել նաև, որ որոշ քաղաքական գործիչներ կան, որ մեզ ասում էին՝ դուք ձեր մանդատները վայր կդնեք, իսկ ցուցակի վերջին համարները վայր չեն դնի, բայց հիմա ինքնաբացարկ հայտնել են ցուցակի վերջին համարները»։

Հարցին՝ առաջիկայում ինքնաբացարկների դիմումներ էլի կլինե՞ն՝ Նահապետյանը պատասխանեց․ «Մենք քարոզչական տեխնոլոգիաների առումով ամենաանկանխատեսելի ուժն ենք, ինչ ասես կարող եք սպասել»։ Պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ ինքնաբացարկ հայտնած թեկնածուները շարունակում են մնալ թիմի անդամ և մասնակցելու են նախընտրական քարոզարշավին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին Sat, 14 Nov 2026 16:00:20 +0400…

7 րոպե ago

ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները…

ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Sat, 14 Nov 2026…

22 րոպե ago

ԲԴԽ-ն նիստ է անում 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով

ԲԴԽ-ն նիստ է անում 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով Sat, 14 Nov 2026 15:33:03 +0400…

34 րոպե ago

Ինչպես է բարձրացել Ուրմիա լճի մակարդակը

Ինչպես է բարձրացել Ուրմիա լճի մակարդակը Sat, 14 Nov 2026 15:30:58 +0400 Աշնանային անձրեւները դրականորեն…

36 րոպե ago

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու Sat, 14 Nov 2026 15:15:31…

52 րոպե ago

Մասկը ուզում է հետ բերել Nvidia-ի ղեկավարին

Մասկը ուզում է հետ բերել Nvidia-ի ղեկավարին Sat, 14 Nov 2026 15:00:20 +0400 Մասկը հայտարարել…

1 ժամ ago