Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին

Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին

Fri, 15 May 2026 19:45:27 +0400


Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակիցների արշավանքից հետո «Քաղաքացիական պայմանագիրն» Էջմիածնում զգալի ընտրազանգված կորցրեց։ Քաղաքի բնակիչները դրա պատասխանը տվեցին դեռևս 2025 թվականին՝ Վաղարշապատի համայնքապետի արտահերթ ընտրությանը՝ մերժելով ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանին։ Վերջինս համայնքապետի պաշտոնում ընտրվեց շնորհիվ Խոյ համայնքի եւ գյուղական բնակավայրերի, որոնք խոշորացման արդյունքում արհեստականորեն միացվել էին Էջմիածնին՝ հստակ դիտավորությամբ։

ՔՊ-ն ու նրա առաջնորդը էջմիածնեցու արհամարհանքին արժանացան նաև այսօր՝ չցանկանալով մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը։ ՏԿԵ նախարարի ու Արմավիրի մարզպետի մակարդակով չնայած ամեն ինչ արվել էր՝ հոգևոր մայրաքաղաքում բազմամարդ հավաք ստանալու համար, անգամ գյուղերից էին մարդիկ բերել, բայց քաղաքի ամենափոքր հրապարակն անգամ չլցվեց։
Իսկ հրապարակ ասվածը Կոմիտասի անվան մշակույթի պալատին հարակից հարթակն է, որն ամենամարդաշատ հանրահավաքների ժամանակ անգամ 300 մարդը չի գերազանցում։ Համայնքի ղեկավարությունը թեև կարող էր քաղաքի ամենամեծ՝ Կոմիտասի հրապարակը նախատեսել հանդիպման համար, կամ թեկուզ «Անմար կրակի» տարածքը, որն իր չափերով ավելի մեծ է մշակույթի պալատի բաց հարթակից, բայց նախապատվությունը տվել էր ամենափոքրին՝ լավ հասկանալով, որ դա էլ լցնել չի կարող։
Պաշտոնյաների մտավախությունն իզուր չէր․եթե չլինեին Փաշինյանին ուղեկցողներն ու պետական պաշտոններ զբաղեցնողները, հրապարակում հազիվ էլ մեկ-երկու տասնյակից ավելի մարդ լիներ։ Եղածներն էլ՝ տարեց կին ու տղամարդ են, որոնցից մի քանիսը եկել էին Փաշինյանին հաճոյանալու հատուկ առաքելությամբ։ Դատելով բոլոր մարզերում կրկնվող՝ Նիկոլին շոշափելու, գրկելու, սեր խոստովանելու տեսարաններից, դժվար չէ ենթադրել, որ տեղի ունեցողն ընդամենը էժանագին բեմադրություն է՝ հատուկ հեռուստադիտողի համար։

ՀԱԵ դեմ գրոհը վերջին կաթիլն էր՝ իշխող կուսակցության դեմ էջմիածինցիների ցասումի։ Քաղաքը Նիկոլի կառավարությանը չի ներում հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների զորամասի» զինվորներին կռիվ տանելու և «փուռը» տալու համար։ Չի ներում էջմիածինցիների ընտրությունը խեղաթյուրելու և հազարամյա պատմություն ու ավանդույթներ ունեցող քաղաքը գյուղացիների տնօրինությանը հանձնելու համար։ Չի ներում քաղաքի միակ հիվանդանոցը հիմնանորոգման նպատակով քանդելու և քանդած թողելու համար: Եւ հատկապես չի ներում եկեղեցու դեմ արշավանքի համար:

Էջմիածինն իր ընտրությունն արել է դեռևս 2025 թվականին․ՔՊ-ին մերժել է թե՛ այն ժամանակ, թե՝ հիմա։

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում

Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Fri, 15 May 2026 20:30:15 +0400 Միացյալ Նահանգների…

14 րոպե ago

«Ընտանիքը հասարակության բջիջն է»․ ուսանողական սիրուց մինչև ամուր ընտանիք

«Ընտանիքը հասարակության բջիջն է»․ ուսանողական սիրուց մինչև ամուր ընտանիք Fri, 15 May 2026 20:22:59 +0400…

21 րոպե ago

1 մլն 200 հազար դոլար ՔՊ-ին նվիրատվություն են արել

1 մլն 200 հազար դոլար ՔՊ-ին նվիրատվություն են արել Fri, 15 May 2026 20:15:27 +0400…

29 րոպե ago

Առաջին անգամ 70 տարում տարին փակել է վնասով

Առաջին անգամ 70 տարում տարին փակել է վնասով Fri, 15 May 2026 20:00:25 +0400 Honda…

44 րոպե ago

«Ծիծեռնակի հավատի կենացը». ֆիլմի պրեմիերա

«Ծիծեռնակի հավատի կենացը». ֆիլմի պրեմիերա Fri, 15 May 2026 19:53:56 +0400 Մայիսի 15-ին, Կինոյի տանը…

50 րոպե ago

Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային

Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Fri, 15 May 2026 19:37:39…

1 ժամ ago