«Հրապարակ». «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ

«Հրապարակ». «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ

Sat, 16 May 2026 08:00:00 +0400


Գործարար շրջանակներից տեղեկություններ են հասնում, որ իշխանությունը, բառի ամենաուղիղ իմաստով, տեռոր է սկսել իրենց դեմ։ Գործարարներին բաժանել են 3 խմբի՝ օլիգարխիա, միջին ու փոքր, եւ ամեն մեկի մասով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ բանագնացներ են նշանակվել, որոնք բանակցում են գործարար շրջանակների հետ, որ նրանց օգտագործեն իշխանության օգտին:

Բանագնացները տարբեր են․ մի տեղ տվյալ տարածքի «խառոշիներն» ու հարց լուծողներն են, մի տեղ՝ մարզպետներն ու համայնքապետերը, մի այլ տեղ` ուժայինները կամ ՔՊ-ամերձ գործարարները։ «Աշխատանքներ» ասվածն էլ շանտաժն ու սպառնալիքն են. «կա՛մ մեզ հետ եք, կա՛մ ձեզ ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»։

Ընդ որում, այդ ամենն ասելուց հետո պարտադիր շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանի անունից են եկել զրուցելու։ Որոշ գործարարներ հակադարձել են, թե 30 տարի քաղաքական գործընթացներին եւ թեմաներին երբեւէ չեն խառնվել, հիմա էլ չունեն նման ցանկություն, բայց նման որեւէ հիմնավորում իշխանությունը չի ընդունում, չխառնվելը որակում է իբրեւ իր դեմ սաբոտաժ, հետեւաբար՝ փոխանցում են վարչապետի հրահանգը՝ կա՛մ աշխատում եք, կա՛մ «սեւ ցուցակում» եք հայտնվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

9 րոպե ago

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին Sat, 07 Nov…

13 րոպե ago

Հետ են պահանջել 4 հազար տարեկան հին եգիպտական մումիան

Հետ են պահանջել 4 հազար տարեկան հին եգիպտական մումիան Sat, 07 Nov 2026 22:30:29 +0400…

28 րոպե ago

Կլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջ

Կլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջ Sat, 07 Nov 2026 22:07:45 +0400 Կիևի քաղաքապետ…

51 րոպե ago

Կկրճատեն էլեկտրամեքենաների արտադրությունը

Կկրճատեն էլեկտրամեքենաների արտադրությունը Sat, 07 Nov 2026 22:00:55 +0400 Ամերիկյան Tesla ընկերությունը մտադիր է 2027…

58 րոպե ago

Ահա, թե ինչու էր հերթական անգամ խախտվել Սահմանադրությունը

Ահա, թե ինչու էր հերթական անգամ խախտվել Սահմանադրությունը Sat, 07 Nov 2026 21:45:07 +0400 Եթե…

1 ժամ ago