ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի

ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի

Sat, 16 May 2026 22:00:49 +0400


«107 տարի Երևանի պետական համալսարանը եղել է ոչ միայն կրթագիտական օջախ, այլ ազգային մտածողության, արժանապատիվ բանավեճի ու ազատ մտքի կենտրոն։ Սա այն համալսարանն էր, որտեղ մարդիկ չէին վախենում սեփական կարծիքն ունենալուց, որտեղ գիտական ու մարդկային հեղինակությունը պաշտոնից բարձր էր գնահատվում։

Բայց այսօր, ցավոք, իրավիճակն այլ է։ Հյուրախաղերով ԵՊՀ-ում հայտնված և ակամայից ռեկտորի աթոռին ծվարած անձը տարբեր անհեթեթ ու ապօրինի պատրվակներով համալսարանից հեռացրել է ընդդիմադիր հայացքներ և ազգային դիմագիծ ունեցող դասախոսների ու վարչական աշխատողների։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ իրենց գիտելիքն ու փորձն են տվել ԵՊՀ-ին, բայց մեկ օրում դարձել են «անցանկալի», որովհետև չեն տեղավորվել ՔՊ-ական ռեկտորի ձևավորած իշխանահաճո պատկերացումների շրջանակներում։

Առավել ցավալին այն է, որ երբեմնի սկզբունքային գործելաոճ, կշիռ, ազգային դիրքորոշում և ակադեմիական ազատություն ունեցող ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր վերածվել է ռեկտորի ու պրոռեկտորների կամայական որոշումները դակող մարմնի։ Սա այն գիտխորհուրդն է, որը դեռևս մի քանի տարի առաջ մշտապես իր հեղինակավոր կարծիքն էր հայտնում Հայաստանում և Արցախում տեղի ունեցող հանրային հնչեղություն ունեցող ազգային ու պետական գործընթացների վերաբերյալ, մշտապես ու անզիջում պաշտպանում էր համալսարանի ակադեմիական ինքնուրույնությունը։ Իսկ հիմա՞, հիմա արդեն լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքն ու հեղինակությունը։

Ռեկտորի աթոռապահի օրոք համալսարանում ձևավորված այս մթնոլորտը դժվար է համեմատել այն ԵՊՀ-ի հետ, որը տարիներ շարունակ եղել է ազատության ու ազգային մտքի խորհրդանիշ։

Բայց, անկախ ամեն ինչից, Մայր բուհի իրական արժեքը դեռ մնում են այն դասախոսները, վարչական աշխատողները և ուսանողները, ովքեր չեն հարմարվել այս իրավիճակին և շարունակում են պահել համալսարանականի իրական ոգին։

Շնորհավոր տոնդ Մայր բուհ, շնորհավոր 107-ամյակդ Հայոց կաճառատուն։

Քեզ պարտավոր ենք վերադարձնել ոչ միայն նախկին հեղինակությունդ, այլ նաև այն ազատ ու արժանապատիվ մթնոլորտը, որի համար քեզ տարիներ շարունակ հարգել ու խոնարհվել են»։

ԵՊՀ նախկին դասախոս, հասարակական գործիչ Արմեն Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թումանյանն իր «Սուտլիկ որսկանը» Փաշինյանի համար է գրել

Թումանյանն իր «Սուտլիկ որսկանը» Փաշինյանի համար է գրել Fri, 11 Sep 2026 13:15:40 +0400 Թումանյանն…

13 րոպե ago

Հինգ տարով ռեկտոր ընտրվեց

Հինգ տարով ռեկտոր ընտրվեց Fri, 11 Sep 2026 13:04:37 +0400 «Հրապարակը» տեղեկացավ, որ քիչ առաջ…

24 րոպե ago

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում Fri, 11 Sep…

28 րոպե ago

«Հրապարակ». 5 հազար տարում կերտել ենք 12 պետականություն, 11-ը՝ բուն հայրենիքում

«Հրապարակ». 5 հազար տարում կերտել ենք 12 պետականություն, 11-ը՝ բուն հայրենիքում Fri, 11 Sep 2026…

43 րոպե ago

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ կողմից օգտագործվող ռազմական օբյեկտներին

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ կողմից օգտագործվող ռազմական օբյեկտներին Fri, 11 Sep 2026 12:30:19 +0400…

58 րոպե ago

Ո՞ւր անհետացան փոքր մեքենաները. ինչպես ավտոմոբիլային շուկան ստիպեց ավելի մեծ մեքենա գնել

Ո՞ւր անհետացան փոքր մեքենաները. ինչպես ավտոմոբիլային շուկան ստիպեց ավելի մեծ մեքենա գնել Fri, 11 Sep…

1 ժամ ago