Մետրոպոլիտենի աշխատանքը խափանվել է
Sun, 17 May 2026 16:33:42 +0400
Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում։
Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով։
Մինչ այդ մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։