Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի

Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի

Mon, 18 May 2026 10:27:21 +0400


Հայտարարություն՝ Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին․

«Մենք՝ աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հայ մարդասեր Ռուբեն Վարդանյանին առաջադրել ենք Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի:

Այս առաջադրումը հիմք է ընդունում Ռուբենի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ Մենք խորապես հավատացած ենք, որ Ռուբեն Վարդանյանն իրավամբ արժանի է այս մրցանակին:

Ռուբեն Վարդանյանի, նրա գործընկերներ Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի համահիմնադրած «Ավրորա» մրցանակը հնարավորություն է տվել շարունակել «Ավրորա» -ի դափնեկիրներիգործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և բառացիորեն հազարավոր կյանքեր փրկել աշխարհի տարբեր երկրներում ու մայրցամաքներում: Ռուբենը հավատում է, որ բարին հավերժ է և անմահ, և այն ուժեղանում է, երբ բարի գործ ես անում: Նրա շնորհիվ ու աջակցությամբ հնարավոր է եղել շարունակելպաշտպանել դժվարին իրավիճակներում հայտնվածմարդկանց իրավունքները, կյանքը շարունակելու երկրորդ հնարավորություն տալ նրանց:

Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է: Այդ իսկ պատճառով մեզ բոլորիս համար ավելի քան հասկանելի էր ծանր վիճակում հայտնված Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցների կողքին գտնվելու նրա որոշումը: Ռուբենն այնտեղ հանդես էր գալիս որպես բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպան։ Էությամբ ու հավատամքով լինելով պացիֆիստ՝ Ռուբենը վտանգի տակ դրեց իր կյանքն ու ապահով ապագան՝ երկխոսության, բանակցությունների և փոխըմբռնման ուղիներ որոնելու համար աշխարհի ամենաբարդ և զգայուն հակամարտությանգոտիներից մեկում։

«Մարդկային բանականությունը, արժանապատվությունը, համերաշխությունն ու փոխըմբռնում փնտրելու և արդար պայմաններում համատեղ ապրելու պատրաստակամությունը կհաղթեն այն ամենին, ինչ սպառնում է դրանց»։Սրանք Վացլավ Հավելի խոսքերն են՝ ասված 1995 թվականին, Մարդու իրավունքների եվրոպականդատարանի շենքի բացման արարողությանը: Ռուբենը ևս այս գաղափարախոսության ու արժեքների կրողն ու հետևորդն է:

Ուստի մենք խորապես հավատում ենք, որ նրա առանձնահատուկ գործունեությունը լիովին համահունչ է այս մրցանակի ոգուն և Վացլավ Հավելիսյզբունքներին: Ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագով ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն ինքն ունի պաշտպանության կարիք, քանի որ Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից շինծու մեղադրանքներով դատապարտվել է քսան տարվա ազատազրկման և Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչների հետ ներկայումս պահվում է Բաքվի բանտում:

Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումնարժանի գնահատական կլինի ինչպես Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ կարևոր քայլ կդառնա նրա և Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։

Առաջադրող խումբ՝

Վահան Զանոյան, գրող, թրաֆիքինգի դեմ պայքարի աջակից, գլոբալ էներգիայի հարցերով խորհրդատու

Մարգարիտ Բարանկիցե, բուրունդիացի իրավապաշտպան, Maison Shalomխնամքի տան հիմնադիր

Թոմ Քաթինա, ամերիկացի բժիշկ և մարդասեր, Սուդանի Նուբա լեռներում գործող «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր

Ջուլիեն Լուսենգե, իրավապաշտպան, մարդասեր, Կոնգոյի Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւզարգացման կազմակերպության համահիմնադիր

Միրզա Դինայի, իրաքցի եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, «Luftbrücke Irak» կազմակերպության համահիմնադիր

Համառոտ տեղեկանք՝ Վացլավ Հավելի մրցանակի մասին

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի:

Չեխ լեգենդար գործիչ, Չեխոսլովակիայի վերջին և Չեխիայի առաջին նախագահ, թատերագիր, հրապարակախոս և իրավապաշտպան ՎացլավՀավելի անվան մարդու իրավունքների մրցանակնամեն տարի շնորհվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից՝ Չեխիայիկառավարության, Václav Havel Library-ի և Charta 77 Foundation-ի համագործակցությամբ:

Մրցանակը հիմնադրվել է և շնորհվում է 2013 թվականից՝ նպատակ ունենալով գնահատել անհատների և կազմակերպությունների բացառիկ գործունեությունը՝ միտված մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ուշագրավ է, որ մինչև հիմա եղած տասներկու մրցանակակիրներից ինը դատապարտված են եղել կամ դեռ դատապարտված են իրենց գործունեության համար: Մասնավորապես, 2014թ. մրցանակը շնորհվել է ադրբեջանցի դատապարտված իրավապաշտպան Անար Մամադիին, 2022 թ-ին՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ , այդ ժամանակ դատապարտված Վլադիմիր Կարա-Մուրզային, 2023 թվականին՝ թուրք բարերար,գործարար, իրավապաշտպան, բանտում գտնվողՕսման Կավալային: 2016թ. մրցանակի է արժանացել եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադը, որը նաև 2018թ. Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրն է:

Ըստ մրցանակի կանոնադրության՝ մրցանակակրիանունը հայտարարվում է ամեն տարի սեպտեմբերին, Ստրասբուրգում՝ Եվրոպայիխորհրդի խորհրդարանական վեհաժողովինստաշրջանի ժամանակ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժողովրդին խոշտանգել են, ասելով` տապակվիր ցավիդ մեջ

Ժողովրդին խոշտանգել են, ասելով` տապակվիր ցավիդ մեջ Mon, 05 Oct 2026 16:03:31 +0400 Latest news…

27 րոպե ago

ԱՄՆ Ֆերֆորդից դուրս է բերել բոլոր B-1 ռմբակոծիչները․ ահաբեկչության վտա՞նգ կա

ԱՄՆ Ֆերֆորդից դուրս է բերել բոլոր B-1 ռմբակոծիչները․ ահաբեկչության վտա՞նգ կա Mon, 05 Oct 2026…

30 րոպե ago

Աշխարհում իրենց հետքը թողած հայերի մասին նախագիծ է մեկնարկում

Աշխարհում իրենց հետքը թողած հայերի մասին նախագիծ է մեկնարկում Mon, 05 Oct 2026 15:45:14 +0400…

45 րոպե ago

Մեզ տանջել են պատերազմից ի վեր, մենք խոնարհաբար այդ տանջանքների միջով անցել ենք

Մեզ տանջել են պատերազմից ի վեր, մենք խոնարհաբար այդ տանջանքների միջով անցել ենք Mon, 05…

54 րոպե ago

Ուկրաինացի գործիչները կոչ են արել Զելենսկուն զիջումների գնալ ՌԴ-ի հետ

Ուկրաինացի գործիչները կոչ են արել Զելենսկուն զիջումների գնալ ՌԴ-ի հետ Mon, 05 Oct 2026 15:30:27…

1 ժամ ago

Ի՞նչ է սպասվում կարգազանց պատգամավորներին

Ի՞նչ է սպասվում կարգազանց պատգամավորներին Mon, 05 Oct 2026 15:26:46 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago