Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ

Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ

Mon, 18 May 2026 10:15:10 +0400


Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ

Քարոզարշավի սկսվող երկրորդ շաբաթվա հիմնական գաղափարը լինելու է այն, որ հունիսի 7-ի ընտրությունները վերածվում են ՀԱՆՐԱՔՎԵԻ՝ պետությունը պահո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Այս հարցադրումից չպետք է վախենալ, հակառակը՝ պետք սրել։ Վախենալ պետք է նրանից, թե ինչքան ձայն կհավաքի այս իշխանությունը։

Կոչերը՝ քվեարկեք. N 7-ին, N 3-ին, N 17-ին, N 6-ին, իհարկե բնական են, բայց մեզ նաև միասնական կոչ է պետք, միասնական օրակարգ, որը կսրի պրոցեսն ու կվերածի հանրաքվեի։ Սա պետք է, որովհետև Նիկոլն իրեն աջակից բնական սոցիալական խավ չունի, նա արհեստական սոցիալական խավերով ուզում է ձայն հավաքել, ու այդ ձայների վրա հենվելով (նրանց իմացությամբ կամ ոչ՝ արդեն էական չէ) Հայաստանը տանել լուծարման։ Նախընտրական առողջապահական ապահովագրում (այս ձևով երկար չի տևելու), առանց վիզա՝ դեպի Եվրոպա (ամբողջությամբ բլեֆ է), պետական համակարգի պրեմիաներ և «պաշտոնի մեռածներ»։ Սա է նրա ձայնի աղբյուրը, իսկ ինչո՞ւ է արհեստական, որովհետև այս շերտերի մեջ կան մեծ թվով նորմալ մարդիկ, որոնց առաջիկա շաբաթներին կարելի է և պետք է բացատրել մեկ պարզ բան. ձեր ժամանակավոր օգուտը խիստ ժամանակավոր է, իսկ գինը՝ աներևակայելի թանկ։ Այս իշխանությունը երկիրը հաշված ամիսների ընթացքում տանելու է կորստի։

«Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի։ Այս շերտի հետ գործ չունենք։ Մյուս շերտերի հետ, սակայն, պարզ սուր հարցադրման դեպքում հասնել արդյունքի։
Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ, ինչը նշանակում է՝ իր վերարտադրության դեպքում նոր ծանր կորուստներ, հանձնումներ։ Գործող գյուղերի, կարևորագույն ճանապարհների, ռազմավարական բարձունքների և բնակավայրերի հանձնում կամ եթե նույնիսկ փոխանակում՝ ապա անբնակ, որևէ ճանապարհով Հայաստանի հետ չկապված տարածքի հետ, դա ի՞նչ է՝ իսկական հանրաքվեի թեմա։ Տիգրանաշենի բարձունքում տեղակայվելիք ադրբեջանական զինուժը կամ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելն ինչո՞վ են նպաստելու Հայաստանի անվտանգության բարձրացմանը կամ տարածաշրջանային խաղաղությանը։

Հունիսի 7-ը ամենաիսկական հանրաքվե է. մենք չպետք է վախենանք դա գիտակցել և ժողովրդին պարզ ասել։ Մարդիկ կարող են չկողմնորոշվել քվեաթերթիկների հարցում, թե կոնկրետ ո´ր համարին ձայն տան, բայց հիմնական հարցադրման մեջ ընտրությունը շատ պարզ է։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նոր ձեւով կհակադարձեն ամերիկյան հարձակմանը

Նոր ձեւով կհակադարձեն ամերիկյան հարձակմանը Mon, 05 Oct 2026 17:30:26 +0400 Իրանը բացարձակապես այլ ձեւով…

5 րոպե ago

Անիին առաջիկայում 3 վիրահատություն է սպասվում

Անիին առաջիկայում 3 վիրահատություն է սպասվում Mon, 05 Oct 2026 17:15:08 +0400 Շաքի բնակավայրում ադրբեջանցի…

21 րոպե ago

Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել

Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Mon, 05 Oct 2026 17:00:20 +0400 Հոկտեմբերի 4-ին…

35 րոպե ago

Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը

Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը Mon, 05…

50 րոպե ago

Վարչապետը «վատագույն» ընդդիմության պատճառով ցրել է խորհրդարանը

Վարչապետը «վատագույն» ընդդիմության պատճառով ցրել է խորհրդարանը Mon, 05 Oct 2026 16:30:55 +0400 Իսպանիայի վարչապետ…

1 ժամ ago

Ժողովրդին խոշտանգել են, ասելով` տապակվիր ցավիդ մեջ

Ժողովրդին խոշտանգել են, ասելով` տապակվիր ցավիդ մեջ Mon, 05 Oct 2026 16:03:31 +0400 Latest news…

2 ժամ ago