Ակբա բանկը և ԷՖԵՍ-ը Հայաստանում եզակի ծառայություն են գործարկել

Ակբա բանկը և ԷՖԵՍ-ը Հայաստանում եզակի ծառայություն են գործարկել

Mon, 18 May 2026 13:01:21 +0400


Ակբա բանկը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ներկայացրել են Հայաստանում եզակի ծառայություն՝ հաշիվների ապահովագրություն, որը հատուցում է կիբեռզեղծարարության հետևանքով հաճախորդների քարտերի կամ հաշիվների գումարների կորուստը։

Հաշիվների ապահովագրությունն Ակբա բանկի հաճախորդները կարող են իրականացնել acba digital հավելվածի միջոցով՝ ամսական 99 դրամով։

Հաճախորդները սեփական սխալի հետևանքով հաճախ են թիրախավորվում կիբեռհանցագործների կողմից։ Հեռախոսային խարդախությունները, քարտային կամ անձնական տվյալների հափշտակությունը, կեղծ կայքերով կատարվող վճարումները, սոցիալական ճարտարագիտությունը, շանտաժն ու սպառնալիքը հիմնական այն ռիսկերն են, որոնց բախվում են հաճախորդներն ու տրամադրում տվյալներ՝ դառնալով զեղծարարության զոհ։

«Երբեմն հաճախորդների սխալի հետևանքով կիբեռզեղծարարները հասանելիություն են ստանում նրանց բանկային հաշիվներին և գումարներ շորթում։ Այս նոր պրոդուկտը հենց այսպիսի դեպքերի համար է, որպեսզի մենք կարողանանք ծածկել այդ վնասների կորուստը»,- նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

«Ակբա բանկի հետ երկար քննարկումների արդյունքում գործարկեցինք այս պրոդուկտը։ Հաշիվների ապահովագրության միջոցով հնարավոր է ապահովագրել մարդկանց բոլոր տեսակի հաշիվները՝ անկախ նրանից՝ այդ հաշիվն ընթացիկ է, խնայողական, դեպոզիտի, թե քարտային: Պայմանագիրը շատ արագ է ձևակերպվում. պետք չէ այցելել ո՛չ բանկի մասնաճյուղ, ո՛չ ապահովագրական ընկերություն. ուղղակի պետք է մուտք գործել բանկի հավելված և 2-3 հպումով ակտիվացնել հաշիվների ապահովագրության պայմանագիրը»,- նշել է ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։
Ակբա բանկը կիրառում է կիբեռանվտանգության բազմաշերտ պաշտպանություն՝ հաճախորդների ֆինանսական անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։ Նոր ծառայությունը պաշտպանության լրացուցիչ շերտ է, որը նվազեցնում է կիբեռհանցագործությունների ազդեցությունը և ապահովագրում կիբեռզեղծարարության հետևանքով առաջացող հնարավոր վնասները։

Ակբա բանկը և «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՌԴ-ն նոր «անակնկալ» ունի Հայաստանի համար․ ի՞նչ կապ ունի Թուրքիան

ՌԴ-ն նոր «անակնկալ» ունի Հայաստանի համար․ ի՞նչ կապ ունի Թուրքիան Mon, 08 Jun 2026 11:00:33…

19 րոպե ago

Մոսկվայում սպասում են ընդդիմության քայլերին

Մոսկվայում սպասում են ընդդիմության քայլերին Mon, 08 Jun 2026 10:59:26 +0400 Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության…

20 րոպե ago

Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. որ ուժը քանի մանդատ կունենա

Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. որ ուժը քանի մանդատ կունենա Mon, 08 Jun 2026 10:48:45…

30 րոպե ago

Հաղթանակը նոր ծնված երեխա է, կենդանի պիտի ծնվի․․․

Հաղթանակը նոր ծնված երեխա է, կենդանի պիտի ծնվի․․․ Mon, 08 Jun 2026 10:45:13 +0400 Հայկական…

34 րոպե ago

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին Mon, 08 Jun 2026 10:30:16 +0400 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել…

49 րոպե ago

Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել

Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել Mon, 08 Jun 2026 10:24:13 +0400 Այս պահին…

55 րոպե ago