Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Այսօրվա հայտարարությունները կդառնան հանցագործության մասին հաղորդումներ

Այսօրվա հայտարարությունները կդառնան հանցագործության մասին հաղորդումներ

Mon, 18 May 2026 13:25:22 +0400


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատել է իշխանություններին՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արաբկիրում տեղի ունեցած քարոզարշավային միջադեպին։

Պատգամավորը նշել է, որ, իր գնահատմամբ, Փաշինյանի վարքագիծը ոչ միայն ունի բռնապետական դրսևորումներ, այլ նաև կնատյաց բնույթ է կրում՝ պնդելով, որ նա հաճախ թիրախավորում է կանանց։ Միաժամանակ Վարդանյանը հավելել է, որ իր խոսքով՝ հանդիպած կանայք իրենց արժանապատիվ ու ամուր դիրքորոշում են դրսևորում։

Նա նաև հայտնել է, որ այդ հայտարարությունները, իր կարծիքով, կարող են դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդումներ և ներկայացվել միջազգային դիտորդական կառույցներին։ Վարդանյանը հետաքրքրվել է նաև, թե Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները որքանով կարձագանքեն տեղի ունեցածին։

Հիշեցնենք, այսօր Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, քարոզարշավի ընթացքում միջադեպ էր գրանցվել Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը, ում եղբայրը համարվում է պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողներից մեկը, մոտեցել էր վարչապետին և մեղադրել նրան հայրենիքի կորստի համար։

«Այսօրվա հայտարարությունները բնականաբար կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաեւ միջազգային դիտորդներին»,- ասել է Վարդանյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուս-ուկրաինական բանակցությունները կվերսկսվե՞ն․ ինչ է հայտնել Բուդանովը

Ռուս-ուկրաինական բանակցությունները կվերսկսվե՞ն․ ինչ է հայտնել Բուդանովը Mon, 24 Aug 2026 11:00:54 +0400 Ուկրաինայի նախագահի …