«Հրապարակ»․ Համայնքապետը մոտ 40 անձի օգնություն է տրամադրել, գույքահարկից ազատել

«Հրապարակ»․ Համայնքապետը մոտ 40 անձի օգնություն է տրամադրել, գույքահարկից ազատել

Tue, 19 May 2026 09:45:55 +0400


Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ավագանու մարտի 20-ի նիստով հաստատել եւ նյութական օգնություն է տրամադրել համայնքի 18 բնակչի: Օգնությունը նվազագույնը 50 հազար դրամ է, առավելագույնը՝ 200 հազար: Որոշման մեջ նշել են նաեւ օգնություն տալու պատճառները՝ առողջական խնդիրներ ունեցողներին, փոխհատուցումներ՝ շինանյութի տեսքով, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց եւ փոխանցում՝ սննդի տեսքով: Ավագանու ապրիլի 27-ի նիստով նմանատիպ օգնություն է ստացել 21 քաղաքացի: Ու այս ամենն արվել է ընտրություններից 1 ամիս առաջ: Օգնություն բաժանելուց զատ, Վարդենիսի համայնքապետը, որն ինտենսիվորեն ներգրավված է «Քաղպայմանագրի» քարոզարշավում, տասնյակից ավելի բնակիչների մասամբ կամ ամբողջությամբ ազատել է անշարժ գույքի կամ ավտոմեքենայի գույքահարկից:

Այսպես. համայնքապետն ավագանու մարտի 20-ի նիստում Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի բնակիչ Էմիլ Խաչատրյանին պատկանող LEXUS GX 470 մակնիշի 70AR470 պետհամարանիշի ավտոմեքենայի 79 հազար 700 դրամ գույքահարկը զիջել է ամբողջությամբ: Բայց, չգիտես ինչու, մեկ ամիս անց` ապրիլի 27-ին, ավագանու նիստով այդ որոշումն անվավեր է ճանաչվել: Էմիլ Խաչատրյանն Ակունք բնակավայրի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանի եղբայրն է: Նիկոլա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եղբոր մեքենան չի շահագործվում, խնդրել է համայնքի ղեկավարին, որ գույքահարկը զիջի, սակայն հետո իմանալով, որ իմ եղբայրն է, չի զիջել: Գուցե Դուք որեւէ այլ քաղաքական ուժի՞ եք սատարում, այդ պատճառով չի զիջել։ «Նման բան չկա»:

Մի քանի հարց ուղղեցինք Ահարոն Խաչատրյանին. ինչո՞ւ ընտրություններից առաջ որոշեցիք օգնություն տրամադրել բնակիչներին կամ գույքահարկ զիջել։ «Ճիշտն ասած, ես ընտրությունների նախաշեմին չեմ զիջել, պարբերաբար զիջել ենք գույքահարկը, դա եղել է հունվարին, փետրվարին, մարտին։ Ժողովրդի վիճակն այնքան վատ է, որ փորձում ենք օգնել: Եթե Դուք հետեւել եք մեր ավագանու նիստերին, ես այդ ամենն արել եմ ոչ թե այս պահին, անցած տարի էլ եմ օգնություն տվել, հունվարին էլ եմ օգնություն տվել: Ամեն անգամ ինձ մոտ հավաքվում են հարյուրից ավելի դիմումներ: Ուսումնասիրություն ենք կատարում, նոր օգնություն տալիս: Դիմողները շատ-շատ են, ես հո չե՞մ կարող էդքանը տալ: Ժողովուրդն էլ ամեն անգամ գալիս, ասում են` ինչ-որ մեկին օգնություն տվեցիր, մերը մնաց: Դրանից էլ՝ հերթով, քիչ-քիչ դնելով գալիս եմ: Դա ընտրակաշառքի հետ բացարձակապես կապ չունի: Պատկերացրու՝ բնակիչը եկել, ասում ա` 4 անչափահաս երեխա ունեմ, քամին տանիքը տարել ա, չօգնե՞մ: Մայիս ամսին ասել եմ, որ ոչ մեկին օգնություն չտան, քանի որ ընտրական ամիս է: Նույնն էլ՝ գույքահարկի մասին: Կան մարդիկ, որ մեքենաները չեն շահագործում, հարկը տարիներով չի մուծվում, որոշ չափով օգնում ենք, որ կարողանա մնացածն էլ ինքը մուծի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին

Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին Tue,…

10 րոպե ago

Ադրբեջանում հին դարերի արտեֆակտներ են հայտնաբերվել․ որ ազգի բնակավայրն է եղել

Ադրբեջանում հին դարերի արտեֆակտներ են հայտնաբերվել․ որ ազգի բնակավայրն է եղել Tue, 08 Sep 2026…

17 րոպե ago

Երևանի ավագանին որոշել է լուծարել

Երևանի ավագանին որոշել է լուծարել Tue, 08 Sep 2026 20:17:23 +0400 Երևանի ավագանու որոշմամբ «Երևանտրանս»…

31 րոպե ago

«Գոյ» թատրոնը վերադառնում է

«Գոյ» թատրոնը վերադառնում է Tue, 08 Sep 2026 20:15:02 +0400 Երկու տարվա դադարից հետո «Գոյ»…

33 րոպե ago

«ՔՊ-ի ներսում կա հսկայական ներքին կոնֆլիկտ»

«ՔՊ-ի ներսում կա հսկայական ներքին կոնֆլիկտ» Tue, 08 Sep 2026 20:00:56 +0400 Latest news from…

47 րոպե ago

Կիեւին արված ամերիկյան առաջարկը նախորդից վատն է եղել

Կիեւին արված ամերիկյան առաջարկը նախորդից վատն է եղել Tue, 08 Sep 2026 20:00:14 +0400 ԱՄՆ…

48 րոպե ago