«Հրապարակ»․ Համայնքապետը մոտ 40 անձի օգնություն է տրամադրել, գույքահարկից ազատել

«Հրապարակ»․ Համայնքապետը մոտ 40 անձի օգնություն է տրամադրել, գույքահարկից ազատել

Tue, 19 May 2026 09:45:55 +0400


Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ավագանու մարտի 20-ի նիստով հաստատել եւ նյութական օգնություն է տրամադրել համայնքի 18 բնակչի: Օգնությունը նվազագույնը 50 հազար դրամ է, առավելագույնը՝ 200 հազար: Որոշման մեջ նշել են նաեւ օգնություն տալու պատճառները՝ առողջական խնդիրներ ունեցողներին, փոխհատուցումներ՝ շինանյութի տեսքով, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց եւ փոխանցում՝ սննդի տեսքով: Ավագանու ապրիլի 27-ի նիստով նմանատիպ օգնություն է ստացել 21 քաղաքացի: Ու այս ամենն արվել է ընտրություններից 1 ամիս առաջ: Օգնություն բաժանելուց զատ, Վարդենիսի համայնքապետը, որն ինտենսիվորեն ներգրավված է «Քաղպայմանագրի» քարոզարշավում, տասնյակից ավելի բնակիչների մասամբ կամ ամբողջությամբ ազատել է անշարժ գույքի կամ ավտոմեքենայի գույքահարկից:

Այսպես. համայնքապետն ավագանու մարտի 20-ի նիստում Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի բնակիչ Էմիլ Խաչատրյանին պատկանող LEXUS GX 470 մակնիշի 70AR470 պետհամարանիշի ավտոմեքենայի 79 հազար 700 դրամ գույքահարկը զիջել է ամբողջությամբ: Բայց, չգիտես ինչու, մեկ ամիս անց` ապրիլի 27-ին, ավագանու նիստով այդ որոշումն անվավեր է ճանաչվել: Էմիլ Խաչատրյանն Ակունք բնակավայրի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանի եղբայրն է: Նիկոլա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եղբոր մեքենան չի շահագործվում, խնդրել է համայնքի ղեկավարին, որ գույքահարկը զիջի, սակայն հետո իմանալով, որ իմ եղբայրն է, չի զիջել: Գուցե Դուք որեւէ այլ քաղաքական ուժի՞ եք սատարում, այդ պատճառով չի զիջել։ «Նման բան չկա»:

Մի քանի հարց ուղղեցինք Ահարոն Խաչատրյանին. ինչո՞ւ ընտրություններից առաջ որոշեցիք օգնություն տրամադրել բնակիչներին կամ գույքահարկ զիջել։ «Ճիշտն ասած, ես ընտրությունների նախաշեմին չեմ զիջել, պարբերաբար զիջել ենք գույքահարկը, դա եղել է հունվարին, փետրվարին, մարտին։ Ժողովրդի վիճակն այնքան վատ է, որ փորձում ենք օգնել: Եթե Դուք հետեւել եք մեր ավագանու նիստերին, ես այդ ամենն արել եմ ոչ թե այս պահին, անցած տարի էլ եմ օգնություն տվել, հունվարին էլ եմ օգնություն տվել: Ամեն անգամ ինձ մոտ հավաքվում են հարյուրից ավելի դիմումներ: Ուսումնասիրություն ենք կատարում, նոր օգնություն տալիս: Դիմողները շատ-շատ են, ես հո չե՞մ կարող էդքանը տալ: Ժողովուրդն էլ ամեն անգամ գալիս, ասում են` ինչ-որ մեկին օգնություն տվեցիր, մերը մնաց: Դրանից էլ՝ հերթով, քիչ-քիչ դնելով գալիս եմ: Դա ընտրակաշառքի հետ բացարձակապես կապ չունի: Պատկերացրու՝ բնակիչը եկել, ասում ա` 4 անչափահաս երեխա ունեմ, քամին տանիքը տարել ա, չօգնե՞մ: Մայիս ամսին ասել եմ, որ ոչ մեկին օգնություն չտան, քանի որ ընտրական ամիս է: Նույնն էլ՝ գույքահարկի մասին: Կան մարդիկ, որ մեքենաները չեն շահագործում, հարկը տարիներով չի մուծվում, որոշ չափով օգնում ենք, որ կարողանա մնացածն էլ ինքը մուծի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանության վերադառնալու դեպքում դա վերանալու է

Իշխանության վերադառնալու դեպքում դա վերանալու է Tue, 19 May 2026 12:18:51 +0400 ՀՀ երկրորդ նախագահ,…

7 րոպե ago

«Հրապարակ». Իշխանության դեմ պայքարելը քաղաքականություն չէ՝ պետության գոյության հարց է․ Դավիթ Ամալյան

«Հրապարակ». Իշխանության դեմ պայքարելը քաղաքականություն չէ՝ պետության գոյության հարց է․ Դավիթ Ամալյան Tue, 19 May…

10 րոպե ago

«Վոլոդիկը քաշած ա»

«Վոլոդիկը քաշած ա» Tue, 19 May 2026 12:14:02 +0400 Սպիտակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում…

11 րոպե ago

#Ուղիղ․ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերի» քարոզարշավի 12-րդ օրը Վաղարշապատում

#Ուղիղ․ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերի» քարոզարշավի 12-րդ օրը Վաղարշապատում Tue, 19 May 2026 12:09:19…

16 րոպե ago

Հենց Զարուհին էր վազում բանտ, որ Նիկոլին փրկի

Հենց Զարուհին էր վազում բանտ, որ Նիկոլին փրկի Tue, 19 May 2026 12:07:57 +0400 Լրագրող…

18 րոպե ago

Սինանյանը գալիս է ԱՄՆ, ֆեյսբուքից ենք իմանում, որ եկել գնացել է

Սինանյանը գալիս է ԱՄՆ, ֆեյսբուքից ենք իմանում, որ եկել գնացել է Tue, 19 May 2026…

25 րոպե ago