Ժողովրդին ոչ թե լավ դերասան, այլ լավ առաջնորդ է պետք․․․

Ժողովրդին ոչ թե լավ դերասան, այլ լավ առաջնորդ է պետք․․․

Tue, 19 May 2026 14:15:31 +0400


Փաշինյանի նախընտրական վարքագիծը դիտելով՝ այլ եզրակացության գալ գրեթե անհնար է․ այս մարդը քաղաքական փակուղում է, ուրիշ ելք չունի, ինքնավնասման է գնում։ Նա գործարկել է աթոռը պահելու բոլոր մեթդները՝ «ինձ չընտրեք՝ պատերազմ կլինի», «ինձ չընտրեք՝ ջրհեղեղ կլինի», «ինձ չընտրեք՝ անկախություն կկորցնեք», «գուբերնիա կդառնաք»։ Բայց որքան շատ է վախեցնում, ահաբեկում, այնքան քիչ են հավատում։ Հասարակությունն արդեն հոգնել է աղետների կանխագուշակումներից։
Մնում է միայն չասված վերջին նախադասությունը․
«Եթե ինձ վարչապետ չընտրեք, ինձ վնասելու եմ»։

Ի վերջո, հենց ինքնավնասման միջոցով էլ նա եկավ իշխանության։
Հիշո՞ւմ եք 2018-ը։
Վիրակապված ձեռքը։
Ցուցադրական արյունը։

Այդ թատերական ժեստը, երբ ձեռքի վրա արյունով սրտիկ էր նկարել՝ հանրային խղճահարությունը քաղաքական կապիտալի վերածելով։ Այժմ հասկանալի է, թե ինչու են սրտիկներն այդքան կարևոր նրա քաղաքական լեզվում։
Սրտիկը նրա համար պարզապես նշան չէ․ դա մանիպուլյացիայի գործիք է։

Զգացմունքային շանտաժի պարզունակ, բայց ժամանակին աշխատած արդյունավետ մեթոդ։
Բայց խնդիրն այն է, որ նույն հնարքը անվերջ չի աշխատում։
Այսօր արդեն 2018 թվականը չէ։
Մարդիկ տեսել են պատերազմի գինը, կորուստը, նվաստացումը, տեղահանությունը։
Ու որքան ավելի ագրեսիվ է նա թիրախավորում մարդկանց, այնքան ավելի արագ է հակառակ արդյունքն ստանում։
Ուշադրություն դարձրեք՝ ում մասին վատ է խոսում, հենց նրա շուրջ է սկսում համախմբվել հասարակությունը։ Որովհետև մարդիկ ենթագիտակցորեն զգում են՝ եթե իշխանությունն այդքան մոլեգնորեն ինչ-որ մեկին փչացնում է, ուրեմն վտանգը հենց իշխանության ներսում է։

Եվ հիմա, երբ քաղաքական ազդեցության հին մեխանիզմներն այլևս չեն աշխատում, մնում է վերջին բեմադրությունը՝ զոհի կերպարի վերադարձը։ Ինքնավնասման նոր թատրոնը։ Բայց այս անգամ՝ ավելի տեխնոլոգիական, ավելի կազմակերպված, ավելի հաշվարկված։ Պատահական չէ, որ արդեն շրջանառվում են դիմակավորված կերպարներ, «թշնամիների» որոնումներ, մթնոլորտի արհեստական լարում։

Ամենասարսափելին այն է, որ նույնիսկ այս խաղում նա չի խնայում ամենախոցված մարդկանց։ Թիրախի տակ են հայտնվում առանց այդ էլ հայրենազրկված, տնազրկված, հոգեբանորեն կոտրված արցախցիները։

Երբ քաղաքական առաջնորդը սկսում է ապրել ոչ թե իրականությամբ, այլ սեփական ստեղծած վախերի թատրոնով, նա դառնում է վտանգավոր ոչ միայն ընդդիմության, այլ ամբողջ հասարակության համար։

Նրա վերջին քայլերի հոգեբանական տրամաբանությունը հուշում է մեկ բան․ նա կրկին պատրաստվում է խաղալ զոհի դերակատարումը։ Եվ, ցավոք, շատ հնարավոր է, որ շուտով դրա բեմականացված դրսևորումը տեսնենք։
Բայց արհավիրքների միջով անցած ժողովրդին այսօր պետք է ոչ թե զոհի կերպարով առաջնորդ, այլ ուժեղ ու հավասարակշռված ղեկավար։

Ժողովրդին ոչ թե լավ դերասան, այլ լավ առաջնորդ է պետք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարետային ժամ, ոստիկանական ուղղաթիռներ, բախումներ․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում և ոչ միայն

Պարետային ժամ, ոստիկանական ուղղաթիռներ, բախումներ․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում և ոչ միայն Tue, 20 Oct…

14 րոպե ago

Նոր Կյանքում հայրը կոշիկներ է նետել երեխաների վրա, ապա ձեռքերով հարվածել նրանց գլխին, մեջքին ու ոտքերին

Նոր Կյանքում հայրը կոշիկներ է նետել երեխաների վրա, ապա ձեռքերով հարվածել նրանց գլխին, մեջքին ու…

17 րոպե ago

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ անել հետևյալը

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ անել հետևյալը Tue, 20 Oct 2026 12:54:41 +0400 ՏԻՄ ընտրություններում հնարավոր…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե ես ուրիշ ազգի ներկայացուցիչ լինեի, իմ առաջ շատ դռներ կբացվեին, բայց այստեղ ես սեւ ցուցակում եմ

«Հրապարակ»․ Եթե ես ուրիշ ազգի ներկայացուցիչ լինեի, իմ առաջ շատ դռներ կբացվեին, բայց այստեղ ես…

29 րոպե ago

Ապօրինի հանքի փլուզման հետևանքով զոհեր կան Կոլումբիայում

Ապօրինի հանքի փլուզման հետևանքով զոհեր կան Կոլումբիայում Tue, 20 Oct 2026 12:30:48 +0400 Կոլումբիայում ապօրինի…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Միշտ արդար պահանջներին խառնվում է կրիմինալը

«Հրապարակ»․ Միշտ արդար պահանջներին խառնվում է կրիմինալը Tue, 20 Oct 2026 12:15:02 +0400 Ֆրանսիայում կենսապայմանների…

60 րոպե ago