Զարուհուն ատում է, որովհետև նա տեսել է իր վախը՝ ծտի պես դողալը

Զարուհուն ատում է, որովհետև նա տեսել է իր վախը՝ ծտի պես դողալը

Tue, 19 May 2026 15:45:18 +0400


Հոգեբանության մեջ վաղուց հայտնի մի մեխանիզմ կա․ մարդիկ ամենակտրուկ ատում, խուսափում կամ ագրեսիվ են դառնում հենց այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց մասին գիտեն այնպիսի ճշմարտություններ, որոնք իրենք ամեն գնով փորձում են թաքցնել։ Հատկապես այն դեպքում, երբ այդ ճշմարտությունները քանդում են տարիներով կառուցված կեղծ կերպարը։ Այդպիսի մարդկանց ներկայությունը դառնում է ներքին անհանգստության մշտական աղբյուր․ նրանք հիշեցնում են ոչ թե այն, ինչ մարդը ցույց է տալիս հանրությանը, այլ այն, ինչ իրականում կա ներսում՝ վախ, անապահովություն, փլուզված ինքնավստահություն։

Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ փորձում է ուժեղ մարդու կերպար ստեղծել ու դրանով խաբել մարդկանց։ 2018-ին նա մտել էր Մոնթեի կերպարի մեջ՝ հեղափոխական, անվախ, պայքարող առաջնորդի դիմակի տակ։ Բայց ցանկացած քաղաքական կերպար մի օր բախվում է իրականությանը։ Այսօր նա այլևս չի կարողանում գտնել այդ կերպարը, որովհետև մարդիկ ութ տարվա ընթացքում ճաշակել են նրա թուլության բոլոր հետևանքները։ Երբ մարդու ներքին վախը երկար ժամանակ թաքցվում է, այն մի օր սկսում է արտահայտվել ոչ թե լռությամբ, այլ նյարդային ագրեսիայով, գոռոցներով, նվաստացնող բառապաշարով։ Դա հաճախ ուժի ցուցադրում չէ, այլ ներքին խուճապի պաշտպանական ռեակցիա։

Զարուհի Փոստանջյանի վրա Փաշինյանի երեկվա հարձակումը հենց այդ ժանրից է։ Զարուհի Փոստանջյանը ճակատագրի բերումով մի հիշարժան բան էր պատմում, որը տպավորվել է իմ մեջ։

Նիկոլի կինը՝ Աննան, գիշերը զանգում է Զարուհուն ու խնդրում գնալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, քանի որ Նիկոլ Փաշինյանը կալանավայրում լուրջ խնդիրներ ուներ։ Դա 2010 թվականն էր։ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր այդ ժամանակ։ Զարուհին գնում է ու Նիկոլին տեսնում նյարդային ու սարսափելի վախեցած վիճակում։ Կարևոր չէ, թե ինչ ասացին Կոշում Նիկոլի մասի և ինչու առանձնացրին նրան։ Կարևորն այն է, որ մենք այդ տարիների սերունդն ենք ու հիշում ենք, թե ինչ էին խոսում այդ ժամանակ։

Նիկոլ Փաշինյանին մարդիկ ընդդիմություն էին համարում, ու մինչև այսօր հիշում եմ ցույցի մասնակիցներից մի տարեց կնոջ խոսքերը․ «Նիկոլը ծտի պես դողում էր, երբ Զարուհին բանտախուց գնաց։ Էդ խեղճ աղջիկը խնդրեց, ու Նիկոլին տեղափոխեցին Արթիկ քրեակատարողական հիմնարկ»։ Նա այնտեղ մնաց հոյակապ պայմաններում, առանց այլ կալանավորների հետ շփման։ Նույնիսկ կալանավորների համար էր դժվար տանել Նիկոլին։

Ու հենց այստեղ է ամբողջ հոգեբանական հանգույցը։ Զարուհուն ատում է, որովհետև նա տեսել է իր վախը՝ ծտի պես դողալը
Մարդը ամենից շատ ատում է նրան, ով տեսել է իր անկումը, իր խուճապը, իր իրական դեմքը՝ առանց քաղաքական դիմակի։ Զարուհին Փաշինյանի համար պարզապես քաղաքական հակառակորդ չէ։ Նա կենդանի հիշեցում է այն ժամանակների, երբ ամբողջ «ուժեղ առաջնորդի» առասպելը փլվում էր մի քանի վայրկյանում։ Այդպիսի հիշողությունները իշխանությունը չի ջնջում․ դրանք ապրում են ենթագիտակցության մեջ ու տարիների ընթացքում վերածվում են ագրեսիայի։

Այսօր Նիկոլը չի կարող տանել Զարուհուն, որովհետև նա ականատես է եղել իր թուլությանը, գիտի՝ ով է ինքը իրականում։ Ու դրա համար այդքան աղեկտուր ճչում ու անպատվում էր Զարուհի Փոստանջյանին։ Երբ մարդը կորցնում է ներքին վստահությունը, նա սկսում է բարձրացնել ձայնը՝ հույս ունենալով, որ գոռոցը կփակի իր վախի ձայնը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին Sun,…

15 րոպե ago

Մելոնին Զելենսկուց պարզաբանում է պահանջել՝ Իտալիայի փոխվարչապետին «Միրոտվորեցում» ընդգրկելու առնչությամբ

Մելոնին Զելենսկուց պարզաբանում է պահանջել՝ Իտալիայի փոխվարչապետին «Միրոտվորեցում» ընդգրկելու առնչությամբ Sun, 22 Nov 2026 20:30:17…

20 րոպե ago

Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը…

Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը... Sun, 22 Nov 2026 20:15:01 +0400…

35 րոպե ago

«Կալլասը երբեք իրատեսական թեկնածու չի եղել Մոսկվայի հետ երկխոսության մեջ Եվրոպայի ներկայացուցչի դերի համար»

«Կալլասը երբեք իրատեսական թեկնածու չի եղել Մոսկվայի հետ երկխոսության մեջ Եվրոպայի ներկայացուցչի դերի համար» Sun,…

42 րոպե ago

Ամերիկացի նախարարին արգելել են հեռուստաելույթներ ունենալ

Ամերիկացի նախարարին արգելել են հեռուստաելույթներ ունենալ Sun, 22 Nov 2026 20:00:56 +0400 Սպիտակ տան աշխատակազմի…

49 րոպե ago

Նախարարուհին ճիշտ չի խոսում․․․ սիրուն չի, տիկին Գալյան․ Լիլիթ Գալստյան

Նախարարուհին ճիշտ չի խոսում․․․ սիրուն չի, տիկին Գալյան․ Լիլիթ Գալստյան Sun, 22 Nov 2026 19:58:11…

52 րոպե ago