Ավելի քան 46 հազար դոլար՝ եվրոպացիների կեցության համար

Ավելի քան 46 հազար դոլար՝ եվրոպացիների կեցության համար

Tue, 19 May 2026 21:45:43 +0400


Հրապարակվել են որոշ թվեր, թե ինչքան գումար է ծախսվել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման վրա Հայաստանի բյուջեից: Հայաստան ժամանած հյուրերի կեցությունն ապահովելու համար վարչապետին ենթակա Պետական պահպանության ծառայությունը Երևանի կենտրոնում գտնվող 12 հյուրանոցի հետ մայիսի 2-5-ի կեցության համար պայմանագրեր է կնքել։ Պայմանագրերի ընդհանոր արժեքը կազմել է 17 մլն 45 հազար դրամ կամ շուրջ 46 հազար դոլար։

«Հոլիդեյ ին» հյուրանոցում ամրագրվել է 5 համար, որոնց դիմաց մեկ գիշերվա համար բյուջեից վճարվել է 92 հազար դրամ, ընդհանուր՝ 1 մլն 129 հազար դրամ։ «Գրանդ հոթել»-ում 7 սենյակ է ամրագրվել՝ 1 մլն 365 հազար դրամ ընդհանուր արժեքով։ «Մարիոթ»-ում 2 սենյակում 4 հյուրերի կացության արժեքը կազմել է 1 մլն 280 հազար դրամ։ «Ստելար գլոբալ»-ում 3 անձի 1 օրվա գիշերակացի համար վճարվել է 834 հազար 750 դրամ։ «Դվին հյուրանոցային համալիր»-ին վճարվել է 2 մլն 132 հազար դրամ՝ 7 համարի ամրագրման համար։ «Ռեդիսոն բլյու»-ում ամրագրված 6 համարների արժեքը կազմել է 1 մլն 296 հազար դրամ։ «Ռամադա հոթել»-ում՝ 3 սենյակ՝ 207 հազար դրամ արժեքով։ «Դաբլթրի բայ Հիլթոն»-ում՝ 5 սենյակ՝ 794 հազար դրամ արժեքով։ «Ալեքսանդր Հոթել»-ին 4 սենյակ՝ 2 օրով ամրագրելու համար բյուջեից վճարվել է 3 մլն 640 հազար դրամ։ «Թուֆենկյան» հյուրանոցում 3 հյուրի կացության համար վճարվել է 873 հազար դրամ։ «Մարիոթ Երևան»-ում 7 սենյակի համար վճարվել է 1 մլն 545 հազար 600 դրամ, իսկ «Գոլդեն փելես»-ում՝ 5 համարի վարձակալության համար՝ 1 մլն 950 հազար դրամ։

Նշենք, որ տարբեր հյուրանոցներում հյուրերը տարբեր ժամանակահատվածով են մնացել՝ գերակշռող դեպքերում 2 կամ 3 օրով։

Հավելենք, որ այս ցանկում ներառված չէ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ Ֆրանսիայից ժամանակ պատվիրակության գիշերակացը։ Ավելի վաղ գրել էինք, որ վերջինս «Մարիոթ»-ի նախագահական համարում է հանգրվանել, որտեղ մեկ օրվա արժեքն 900 հազար դրամ է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

3 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

3 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

4 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

4 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

4 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

4 ժամ ago