«Հրապարակ». ՆՈԱ-ն բոյկոտում է Արմեն Մելիքբեկյանին

«Հրապարակ». ՆՈԱ-ն բոյկոտում է Արմեն Մելիքբեկյանին

Wed, 20 May 2026 11:15:36 +0400


Մայիսի 18-ին Վաղարշապատում տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղեկացանք, որ թեեւ մասշտաբային միջոցառում է տեղի ունեցել, ու բազմաթիվ հյուրեր են ներկա եղել, միջոցառմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից որեւէ ներկայացուցիչ ներկա չի եղել։ Մեզ հետ զրույցում ՀՖՖ մամուլի խոսնակ Սուրեն Սուքիասյանը հայտնեց, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկրում չէ․ «Մելիքբեկյանն այս պահին գտնվում է Ստամբուլում, որտեղ ՈՒԵՖԱ-ի ժողով կա, որին պետք է մասնակցի ու նաեւ Եվրոպայի լիգայի եզրափակչին պետք է մասնակցի: Բայց տեղյակ չեմ՝ հրավեր ստացե՞լ է, թե՝ ոչ, միայն գիտեմ, որ 2 օր է՝ երկրում չէ»։

«Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց․ «Միջոցառմանը հրավիրված էին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգոն, Կառավարությունը, Վաղարշապատի համայնքը, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ, մարզիչներ, սպորտային մեդիան, միջազգային գործընկերներ: ՀՖՖ-ն հրավիրվածների ցանկում չկար»։ Օհանյանը չպատասխանեց մեր հարցին, թե ինչու ՀՖՖ-ն այս միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել։

Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն ու քննարկումներն այն մասին, որ այս իշխանությունը որոշել է ազատվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից, որը, խնդիրներ ստեղծելուց բացի, ոչինչ չի տվել ՔՊ-ին, եթե, իհարկե, ֆինանսական մուտքերը չհաշվենք:

Հիշեցնենք նաեւ, որ զուտ ֆորմալ պետական իշխանությունները ՀՖՖ նախագահ փոխելու լծակ չունեն։ Համաձայն ֆուտբոլային կառույցների կանոնադրության՝ ֆեդերացիայի նախագահին կարող են հեռացնել միայն այն անձինք, ովքեր քվեարկել են նրա օգտին, այսինքն՝ գործադիր կոմիտեն, ակումբները։ Այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի որոշմամբ է արդեն 6 տարի Արմեն Մելիքբեկյանը ղեկավարում ՀՖՖ-ն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«ՔՊ-ի ներսում կա հսկայական ներքին կոնֆլիկտ»

«ՔՊ-ի ներսում կա հսկայական ներքին կոնֆլիկտ» Tue, 08 Sep 2026 20:00:56 +0400 Latest news from…

17 րոպե ago

Կիեւին արված ամերիկյան առաջարկը նախորդից վատն է եղել

Կիեւին արված ամերիկյան առաջարկը նախորդից վատն է եղել Tue, 08 Sep 2026 20:00:14 +0400 ԱՄՆ…

18 րոպե ago

Թատրոնը նոր տնօրեն ունի

Թատրոնը նոր տնօրեն ունի Tue, 08 Sep 2026 19:55:51 +0400 Latest news from Secure News…

22 րոպե ago

Թևանյանի եւ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Թևանյանի եւ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացվեց Tue, 08 Sep 2026 19:51:43 +0400 Անդրանիկ Թևանյանի կալանքը…

26 րոպե ago

Նման մտավախություններ չունենք` դեռ որոշում չենք կայացրել

Նման մտավախություններ չունենք` դեռ որոշում չենք կայացրել Tue, 08 Sep 2026 19:45:16 +0400 Թեեւ մի…

33 րոպե ago

Հորդորում եմ՝ դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան

Հորդորում եմ՝ դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան Tue, 08 Sep 2026 19:34:38 +0400…

43 րոպե ago