Առավել զգուշավոր եղեք. հայտարարություն

Առավել զգուշավոր եղեք. հայտարարություն

Wed, 20 May 2026 17:10:02 +0400


Վերջին շրջանում անչափահասների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած դեպքերի վերաբերյալ տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ ձևավորված հանրային արձագանքը վերահաստատում են երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում առավել բարձր զգուշավորության և պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում պետական մարմիններին, կրթական հաստատություններին, լրատվամիջոցներին և հանրության բոլոր ներկայացուցիչներին՝ երեխաների վերաբերյալ ցանկացած տեղեկություն հրապարակելիս և տարածելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբ։

«Երեխաների մասին տվյալների մշակումը պահանջում է հատուկ պատասխանատվություն։ Պետք է բացառել այնպիսի տեղեկությունների հրապարակումը, փոխանցումը կամ վերարտադրումը, որոնք չեն բխում հստակ նպատակից և երեխայի լավագույն շահից, կամ կարող են հանգեցնել երեխայի ուղղակի կամ անուղղակի նույնականացման, անձնական կյանքի խախտման և այլ բացասական հետևանքների։

Կրկին հիշեցնում ենք, որ նույնիսկ առանձին վերցված չեզոք թվացող տեղեկությունների համադրության արդյունքում կարող է բացահայտվել երեխայի ինքնությունը։ Այդ պատճառով հատկապես կարևոր է խուսափել այնպիսի տվյալների հրապարակումից, որոնք կարող են նույնականացնել երեխային կամ բացահայտել նրա անձնական կյանքի մանրամասները։

Գործակալության կողմից նախկինում մշակվել են երեխաների վերաբերյալ անձնական տվյալների մշակման թեմայով ուղեցույցներ, որոնք նախատեսված են աջակցելու պետական մարմիններին, կրթական հաստատություններին, մասնագետներին, լրատվամիջոցներին և այլ դերակատարների՝ այս հարցերում առավել զգույշ և իրավաչափ գործելու համար։

ՀՀ արդարադատության նախարարությունը` ի դեմս Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, պատրաստակամ է համագործակցել գործընկեր կառույցների հետ, կազմակերպել իրազեկման աշխատանքներ և անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Dior-ը մասնավոր անվտանգության աշխատակիցներ է տեղակայել՝ Փարիզում անկարգությունների ֆոնին

Dior-ը մասնավոր անվտանգության աշխատակիցներ է տեղակայել՝ Փարիզում անկարգությունների ֆոնին Mon, 19 Oct 2026 16:15:44 +0400…

11 րոպե ago

Կիևին հարվածելու համար գործընկերներին է մեղադրում, ոչ թե Ռուսաստանին

Կիևին հարվածելու համար գործընկերներին է մեղադրում, ոչ թե Ռուսաստանին Mon, 19 Oct 2026 16:00:05 +0400…

27 րոպե ago

Գլոբալ շոու` մորթվող ծառերի ֆոնին

Գլոբալ շոու` մորթվող ծառերի ֆոնին Mon, 19 Oct 2026 15:45:43 +0400 Այս օրերին Երևանը ցնծում…

41 րոպե ago

Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներին

Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներին Mon, 19 Oct 2026 15:30:30 +0400…

56 րոպե ago

Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026»-ի միանձնյա առաջատար

Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026»-ի միանձնյա առաջատար Mon, 19 Oct 2026 15:15:19 +0400 Գրոսմայստեր Էմին…

1 ժամ ago

Փորձել են սպանել կին պատգամավորին

Փորձել են սպանել կին պատգամավորին Mon, 19 Oct 2026 15:00:14 +0400 Ավստրալիայում անկախ դաշնային պատգամավոր…

1 ժամ ago