Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան․․․ ժողովրդավարություն

Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան․․․ ժողովրդավարություն

Wed, 20 May 2026 17:15:55 +0400


Ժողովրդավարական բաստիոնի վարչապետը կոկորդով մեկ բղավում է, թե սատկացնելու է, կզզացնելու է ու էլի չգիտեմ ինչ բռնություն է գործադրելու իր քաղաքական ընդդիմախոսների, մրցակիցների նկատմամբ։ Եվ դա՝ եվրոպական համայնքի հավաքից ու եվրոպացի առաջնորդների հետ նույնանալու փորձերի էպոպեայից շատ չանցած։ Հայտնի՞ է արդյոք մսյո Մակրոնին, որ իր ընկերը, համախոհն ու բարեկամը՝ մսյո Նիկոլը, մարդկանց, իր բոլոր մրցակիցներին սատկացնելու սպառնալիքներ է հնչեցնում՝ բարձրախոսով, երկրի մայրաքաղաքի կենտրոնում, ի լուր, ի տես աշխարհի, ու ոչ մի արձագանք այդ այլանդակությունը չի ունենում։ Կարո՞ղ էր արդյոք մսյո Մակրոնն ինքը կանգնել Փարիզի կենտրոնում եւ բղավել, որ սատկացնելու է, ասենք` Մարին Լը Պենին։ Խիստ կասկածելի է, թե կարող է, բայց նաեւ կասկածելի է, որ նրան չեն հասնում այս բացառիկ «ժողովրդավարական» դրսեւորումների մասին լուրերը։ Ենթադրելի է, որ ոչ միայն մենք, այլեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, մի տեղ՝ առավոտյան, մի տեղ՝ գիշերով, մի տեղ՝ գինիով, մի տեղ՝ պոպկորնով, նստում դիտում են, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Նման արկած նրանք չեն տեսել։

Արեւմտյան ժողովրդավարության մեր ուսուցիչներն ինչո՞ւ են լռում։ Մեր բարեկամ, կայացած երկրների դեսպանատներում, միջազգային կառույցներում ունեն ինտերնետ, կապի այլ միջոցներ, տեղյա՞կ են, որ Հայաստանում ժողովրդավար են կարգել մի մարդու, որն անզուսպ սպառնում է վերացնել, չոքացնել, կզզացնել ու սատկացնել իր ընդդիմախոսներին։ Գիտե՞ն, որ իրենց աշակերտը չի հանձնում ժողովրդավարության քննությունը։ Գո՞հ են արդյոք իրենք, երբ քարոզարշավի ընթացքում վարչապետին ուղղված քաղաքական քննադատություն հղող եւ որեւէ անհարմար հարց տվողներին կա՛մ ձերբակալում են, կա՛մ աշխատանքից հեռացնում, կա՛մ զորացրում, կա՛մ տանում հոգեբուժարան ու, բառի բուն իմաստով՝ վերացնում։ Ժողովրդավարը զրպարտում է, հայհոյում ու մեղադրում ընդդիմախոսներին չապացուցված մեղքերում, ավելին՝ արհամարհում է անմեղության կանխավարկածն ու ծաղրում դատական վճիռները։ Սա՞ էր, ուրեմն, ժողովրդավարությունը։

Ուզում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այսպես իրեն դրսեւորեր ժամանակին Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Եթե նրանք վերցնեին բարձրախոսն ու գոռային, թե կզզացնելու ու սատկացնելու են ընդդիմադիր Նիկոլին, ի՜նչ բարձր ոռնոց կբարձրանար դրանից հետո․․․ Պետք է պատկերացնել, թե ինչպես իրար կխառնվեին հասարակական սեկտոր կոչված բծախնդիր ու անվերապահ ՀԿ-ականները։ Իսկ ինչպե՞ս կարձագանքեին դեսպանատները, ինչպե՜ս այս բոլոր խմբերի կողմից կպախարակվեին իրենց իշխանության օրոք ուժի սպառնալիքով մրցակիցների հետ խոսող պաշտոնյաները։

Զգում ենք, որ արդեն ոչ թե ափսոսանքով, այլ ավելին՝ կամաց-կամաց երազանքով ենք խոսում այն տարիների ղեկավարների մասին, որոնց անվանում էինք բռնապետեր ու մերժեցինք՝ հանուն ժողովրդավարության։ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ սպառնալիքների ներքո ուրիշ բան էր լսվում, հիշվում՝ նախկինների օրոք անցկացված քարոզարշավների հանգիստ ու մրցակցային մթնոլորտը․․․ Հիշում ու զարմանում ենք, որ մինչեւ մարտի 1-ը, երբ Նիկոլն էլի գոռում էր, քարոզարշավները նման չեն եղել կյանքի ու մահվան պայքարի, չեն առաջացրել քաղաքացիական բախումների վտանգ, չեն վախեցրել ու չեն զզվեցրել։ Ահա թե ինչպիսին են դրանք եղել ժամանակին։ Մի՞թե սա ենք մենք երազել, ու, այսպիսով, կատարվե՞լ է մեր երազանքը։

Պարզվում է՝ ոչ միայն հենց իրենք՝ նախկիններն էին զուսպ եւ քաղաքակիրթ, եթե կուզեք՝ անգամ մարդասեր ու հանդուրժող, այլեւ եվրոպացի վերահսկողներն էին ավելի լավը՝ վստահելի, խստապահանջ ու լրջմիտ, քննախույզ եւ զգոն։ Նրանք գտնում էին ամեն թերություն, ամեն կոշիկի մեկ թայ ընտրակաշառք, ամեն թաքնված սպառնալիքի վտանգ, թաղային հեղինակությունների կուտակումներ տարածքում, մի բառ, մի ծպտուն՝ նրանք ամեն ինչ տեսնում, գրանցում եւ արձագանքում էին։ Դժգոհ էին հիմնականում։ Իսկ հիմա, ուրեմն, գոհ են՝ ամբողջովին։

Լավ ժամանակներ էին, փաստորեն, բայց մենք մերժեցինք՝ ավելի լավը երազելով։ Մենք վտանգի տակ դրեցինք մեզ համար թանկ շատ բան՝ «իրական ժողովրդավարական երկիր» համարվելու համար։ Զոհողությունն արվեց ու իրականացավ, իսկ ժողովրդավարությունն այդպես էլ մնաց չիրականացած։ Մենք սա չենք երազել։ Սա չէր մեր երազած ժողովրդավարական Հայաստանը։
Մենք չենք ցանկացել լսել այս դժոխային աղմուկը, սպառնալիքները, այս վայրենի հուսահատությունը՝ իշխանություն պահելու մոլուցքից խենթացած, այն էլ այսօր՝ պատերազմի վերքերի ու կորստի վշտի մեջ։ Մենք սա չենք երազել, ուրեմն՝ ո՞վ է երազել այդքան դաժան․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը կկարողանա՞ բերել խոստացած խաղաղությունը. Հարցում

Փաշինյանը կկարողանա՞ բերել խոստացած խաղաղությունը. Հարցում Fri, 19 Jun 2026 23:57:00 +0400 Latest news from…

15 րոպե ago

Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում

Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Fri, 19 Jun 2026 23:45:59 +0400 Latest news from Secure News…

26 րոպե ago

Կամավոր են հանձնել

Կամավոր են հանձնել Fri, 19 Jun 2026 23:30:09 +0400 Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից…

42 րոպե ago

Ադրբեջանում վախենում են՝ ՀՀ ընտրությունները չեղարկվեն

Ադրբեջանում վախենում են՝ ՀՀ ընտրությունները չեղարկվեն Fri, 19 Jun 2026 23:15:11 +0400 Ադրբեջանական Haqqin.az-ը խիստ…

57 րոպե ago

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Fri, 19 Jun 2026…

1 ժամ ago

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների Fri, 19 Jun 2026 22:51:49 +0400 Հայաստանի…

1 ժամ ago