Նիկոլ Փաշինյանի այս ցայտնոտային և ապօրինի պահվածքը վկայում է այն մասին, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ինքը պարտվում է. «Մայր Հայաստան» կուսակցություն

Նիկոլ Փաշինյանի այս ցայտնոտային և ապօրինի պահվածքը վկայում է այն մասին, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ինքը պարտվում է. «Մայր Հայաստան» կուսակցություն

Wed, 20 May 2026 22:37:48 +0400


Հայտարարություն

Մայիսի 20-ին Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում դավաճանաբար հանձնեց Արցախը, պետական դավաճանության մեջ է մեղադրել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և ուղիղ ցուցում տվել իրավապահ մարմիններին՝ կատարել իր ապօրինի հրահանգը, այն է՝ քրեական գործ հարուցել և ընթացք տալ Թևանյանի մասով։ Սա «ՍՄՍ»-ով հրահանգներ տալուց հետո ապօրինի հրահանգներ իջեցնելու արդեն նոր մակարդակ է։ Հանրահավաքի հարթակից իրավապահներին անօրինական ցուցումներ են տրվում քաղաքական հակառակորդի դեմ, և կարող եք չկասկածել, որ այդ ցուցումները կատարվելու են։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով՝ զբաղեցնելով ԲՀԿ ցուցակի 2-րդ հորիզոնականը։
Իրավական մասով «Մայր Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը կապահովի՝ հայց ներկայացնելով զրպարտության և հաղորդում՝ պաշտոնական դիրքի ու լիազորությունների չարաշահման մասով։
Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա Նիկոլ Փաշինյանի այս ցայտնոտային և ապօրինի պահվածքը վկայում է այն մասին, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ինքը պարտվում է, այդ իսկ պատճառով իր հիմնական ընդդիմախոսների դեմ դիմում է ռեպրեսիաների մեթոդին։
Մեր հայրենակիցներին կոչ ենք անում է՛լ ավելի ակտիվորեն պայքարել այս թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության դեմ, արտահայտել իրենց քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումը և վռնդել Նիկոլ Փաշինյանին։

«Մայր Հայաստան» կուսակցություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծնողներին, քրոջն ու ևս 7 անձի սպանած լեհ երիտասարդը մահացել է հիվանդանոցում

Ծնողներին, քրոջն ու ևս 7 անձի սպանած լեհ երիտասարդը մահացել է հիվանդանոցում Mon, 09 Nov…

9 րոպե ago

Կարող եմ ենթադրել, որ այս հարցում էլ են ստում

Կարող եմ ենթադրել, որ այս հարցում էլ են ստում Mon, 09 Nov 2026 11:27:57 +0400…

11 րոպե ago

Եռաբլուր թող չգան նրանք

Եռաբլուր թող չգան նրանք Mon, 09 Nov 2026 11:24:51 +0400 Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե…

14 րոպե ago

Մի օր, երբ ՀՀ-ից փոքր հատված մնա, ինքը կասի` սա է պետք փայփայել. Բեգլարյան

Մի օր, երբ ՀՀ-ից փոքր հատված մնա, ինքը կասի` սա է պետք փայփայել. Բեգլարյան Mon,…

28 րոպե ago

Փաշինյանի թիմի պարադոսքսալ նախաձեռնությունը․․․կոշտ մեսիջներ՝ Մոսկվայից

Փաշինյանի թիմի պարադոսքսալ նախաձեռնությունը․․․կոշտ մեսիջներ՝ Մոսկվայից Mon, 09 Nov 2026 11:00:48 +0400 Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու…

39 րոպե ago

#Ուղիղ․ Նոյեմբերի 9-ը Եռաբլուրում

#Ուղիղ․ Նոյեմբերի 9-ը Եռաբլուրում Mon, 09 Nov 2026 10:59:53 +0400 Latest news from Հրապարակ ©…

39 րոպե ago