Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ Գալուզին

Thu, 21 May 2026 07:45:47 +0400


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ռուս դիվանագետների կողմից Հայաստանի շահերի դեմ ուղղված գործողություններ են տեղի ունենում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վերջերս հակառուսական լրատվամիջոցը հրապարակել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող զրպարտություն, ըստ որի՝ Հայաստանում, Երևանում Ռուսաստանի դեսպանատունը, դրա աշխատակիցներն ու դիվանագիտական անձնակազմը, իբր, զբաղվում են Հայաստանի շահերի դեմ ուղղված անօրինական գործունեությամբ», – ասել է Գալուզինը՝ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դիվանագիտական առաքելության բնականոն գործունեությունը, «դիվանագիտական առաքելության կողմից 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայով հստակորեն նախատեսված գործառույթների կատարումը, աղավաղվում և լիովին չարամիտ կերպով ներկայացվում է որպես ինչ-որ չարտոնված գործունեություն»։

«Եվ այս համատեքստում հայ քաղաքական գործիչներին վերագրվում են այնպիսի բաներ, որոնք բացարձակապես երբեք տեղի չեն ունեցել։ Նարեկ Կարապետյանը (գործարար և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի եղբորորդին – ՏԱՍՍ) երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, բայց պնդում են, որ նա ունեցել է և ունի»,- որպես օրինակ բերել է նա։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը վստահեցրել է, որ Մոսկվան «տալիս է և կշարունակի տալ պատշաճ հակահարված և համապատասխանաբար կարձագանքի»։

Գալուզինը նաև նշել է, որ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ անհնար է լինել. Հայաստանը չի կարողանա միաժամանակ «պարել երկու հարսանիքի ժամանակ»։

Նրա խոսքով, սակայն, Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ մնում է անփոփոխ. հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է։

«Հայաստանին ԵՄ-ին ներգրավելը պոպուլիստական կարգախոս է. նույն մարտավարությունը կիրառվել է Ուկրաինայի և Մոլդովայի դեմ։ Մոսկվան չի կարող ընդունել Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վերաբերյալ։ ԵՄ ներկայացուցիչների խումբն արդեն իսկ ներկա է Հայաստանում, և նրանք միջամտում են երկրի ներքին գործերին»,- հավելել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թշնամական պահանջը՝ թե՛ հաճելի և թե՛ օգտակար

Թշնամական պահանջը՝ թե՛ հաճելի և թե՛ օգտակար Fri, 23 Oct 2026 19:15:39 +0400 «Ես ասել…

45 րոպե ago

Միացյալ Նահանգները ոչնչացրել է իրանական միջուկային կարողությունները․ Թրամփ

Միացյալ Նահանգները ոչնչացրել է իրանական միջուկային կարողությունները․ Թրամփ Fri, 23 Oct 2026 19:00:52 +0400 Հարավային…

1 ժամ ago

Այդ ուշացած որոշումները մի կարևոր «նյուանս» են պարունակում․ իրավապաշտպան

Այդ ուշացած որոշումները մի կարևոր «նյուանս» են պարունակում․ իրավապաշտպան Fri, 23 Oct 2026 18:52:32 +0400…

1 ժամ ago

Ինչու «Ուժեղ Հայաստանը» դեմ չէ ԹՐԻՓՓ-ին

Ինչու «Ուժեղ Հայաստանը» դեմ չէ ԹՐԻՓՓ-ին Fri, 23 Oct 2026 18:45:05 +0400 ԱԺ արտաքին հարաբերությունների…

1 ժամ ago

Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո

Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո Fri, 23 Oct 2026 18:33:23…

1 ժամ ago

Մելանյա Թրամփի միջնորդությամբ տեղային հրադադար է հաստատվել

Մելանյա Թրամփի միջնորդությամբ տեղային հրադադար է հաստատվել Fri, 23 Oct 2026 18:23:26 +0400 ԱՄՆ առաջին…

2 ժամ ago