Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ Գալուզին

Thu, 21 May 2026 07:45:47 +0400


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ռուս դիվանագետների կողմից Հայաստանի շահերի դեմ ուղղված գործողություններ են տեղի ունենում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վերջերս հակառուսական լրատվամիջոցը հրապարակել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող զրպարտություն, ըստ որի՝ Հայաստանում, Երևանում Ռուսաստանի դեսպանատունը, դրա աշխատակիցներն ու դիվանագիտական անձնակազմը, իբր, զբաղվում են Հայաստանի շահերի դեմ ուղղված անօրինական գործունեությամբ», – ասել է Գալուզինը՝ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դիվանագիտական առաքելության բնականոն գործունեությունը, «դիվանագիտական առաքելության կողմից 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայով հստակորեն նախատեսված գործառույթների կատարումը, աղավաղվում և լիովին չարամիտ կերպով ներկայացվում է որպես ինչ-որ չարտոնված գործունեություն»։

«Եվ այս համատեքստում հայ քաղաքական գործիչներին վերագրվում են այնպիսի բաներ, որոնք բացարձակապես երբեք տեղի չեն ունեցել։ Նարեկ Կարապետյանը (գործարար և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի եղբորորդին – ՏԱՍՍ) երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, բայց պնդում են, որ նա ունեցել է և ունի»,- որպես օրինակ բերել է նա։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը վստահեցրել է, որ Մոսկվան «տալիս է և կշարունակի տալ պատշաճ հակահարված և համապատասխանաբար կարձագանքի»։

Գալուզինը նաև նշել է, որ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ անհնար է լինել. Հայաստանը չի կարողանա միաժամանակ «պարել երկու հարսանիքի ժամանակ»։

Նրա խոսքով, սակայն, Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ մնում է անփոփոխ. հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է։

«Հայաստանին ԵՄ-ին ներգրավելը պոպուլիստական կարգախոս է. նույն մարտավարությունը կիրառվել է Ուկրաինայի և Մոլդովայի դեմ։ Մոսկվան չի կարող ընդունել Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վերաբերյալ։ ԵՄ ներկայացուցիչների խումբն արդեն իսկ ներկա է Հայաստանում, և նրանք միջամտում են երկրի ներքին գործերին»,- հավելել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էդիկ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան

Էդիկ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան Thu, 02 Jul 2026 …