Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

ՊՆ նախկին փոխնախարարը քննադատել է Պուտինին

ՊՆ նախկին փոխնախարարը քննադատել է Պուտինին

Fri, 17 Apr 2026 10:30:51 +0400


Եվրոպան պետք է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի գործողությունները ընկալի ոչ թե որպես ուժի ցուցադրություն, այլ որպես խոցելիության նշաններ։ Եվ օգտագործի այս պահը՝ ճնշումը մեծացնելու համար։

Այս մասին The Telegraph-ի իր սյունակում գրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Լիամ Ֆոքսը։

Հեղինակը շեշտում է, որ Կրեմլի ագրեսիվ հռետորաբանությունը և ցուցադրական սպառնալիքները ոչ այնքան վստահության նշան են, որքան իրական խնդիրները թաքցնելու փորձ։ Ռուսաստանը, չնայած ուժի իր արտաքին ցուցադրությանը, բախվում է լուրջ սահմանափակումների՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական։

Նշվում է, որ Մոսկվայի ռազմավարությունը մեծապես հիմնված է եվրոպական երկրների վախի և տատանումների վրա։ Կրեմլը խաղադրույք է կատարում, որ Եվրոպան սպառնալիքները կընդունի բառացիորեն և կխուսափի կոշտ միջոցներից՝ վախենալով սրացումից։

Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում է հեղինակը, հենց Եվրոպայի այս զգուշությունն է, որը ձեռնտու է Ռուսաստանին։ Զսպվածությամբ արձագանքելու փոխարեն, Լիամ Ֆոքսը առաջարկում է, որ եվրոպական պետությունները ավելի վճռական դիրքորոշում ընդունեն՝ ամրապնդելով իրենց աջակցությունը Ուկրաինային և մեծացնելով ճնշումը Մոսկվայի վրա։

Նրա պնդմամբ, հակամարտության երկարաձգումը օգուտ է բերում Կրեմլին, քանի որ այն նրան ժամանակ է տալիս հարմարվելու և գտնելու պատժամիջոցները շրջանցելու նոր եղանակներ։ Միևնույն ժամանակ, Եվրոպայի համար սա նշանակում է ռիսկերի աճ և մայրցամաքում անվտանգության հետագա վատթարացում։

Ներկայիս իրավիճակը հնարավորությունների պատուհան է բացում Եվրոպայի համար. Ռուսաստանի թուլությունը կարող է օգտագործվել հավասարակշռությունը փոխելու համար, բայց միայն այն դեպքում, եթե վարվի ավելի կայուն և հետևողական քաղաքականություն, եզրակացնում է հեղինակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքուն չքմեղանում է․ գերմանացի պաշտոնյան իրենց գաղտնի տվյալներ չի փոխանցել

Բաքուն չքմեղանում է․ գերմանացի պաշտոնյան իրենց գաղտնի տվյալներ չի փոխանցել Wed, 07 Oct 2026 12:30:00 …