Փաշինյանի «խաղերը» Մոսկվայում չեն անցնում․ ի՞նչ են զգուշացրել ՌԴ ԱԳՆ-ում

Փաշինյանի «խաղերը» Մոսկվայում չեն անցնում․ ի՞նչ են զգուշացրել ՌԴ ԱԳՆ-ում

Thu, 21 May 2026 09:30:42 +0400


Մոսկվան չի կարող ընդունել պաշտոնական Երևանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում որդեգրած գիծը, ըստ որի՝ անդամակցությունը պահպանում են, քանի դեռ չի հաջողվել անդամակցել Եվրամիությանը։

ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Իհարկե, Մոսկվայում չեն կարող ընդունել այն գիծը, որն այսօր վարում է Հայաստանի ղեկավարությունը, որ նա կպահպանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն այնքան ժամանակ, քանի դեռ, այսպես ասած, չի անցել Եվրոպական միության անդամակցությանը: Նման մոտեցումները մեզ չեն կարող բավարարել. դրանք բացարձակապես անընդունելի են»,- ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը։ Դրանցում հստակ նշված է, որ Հայաստանը, ինչպես միության մյուս անդամները, պարտավոր է պահպանել պայմանագրի դրույթները և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել, խոչընդոտել կամ սպառնալ եվրասիական տնտեսական ինտեգրացիային։ «Միաժամանակ երկու միության անդամ լինելը, ըստ կարգի, անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու հարսանիքների ժամանակ պարել»,- հավելել է Գալուզինը։

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը միայն պոպուլիստական կարգախոս է, որն օգտագործում են Բրյուսելում, նույն մեթոդները կիրառվում էին և Ուկրաինայի, և Մոլդովայի նկատմամբ, իսկ այսօր կիրառվում են Հայաստանի նկատմամբ, նկատել է բարձրաստիճան դիվանագետը։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 1-ին կայացած բանակցությունների ժամանակ նշել է, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միությունում գտնվելն ըստ սահմանման անհնար է: Ավելի ուշ՝ մայիսի 9-ին, նա առաջարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հերթական գագաթնաժողովում քննարկել ԵՄ-ի շուրջ Հայաստանի ծրագրերի հարցը: Նա նաև ակնարկել էր, որ Երևանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի և նույնիսկ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցով հարցով հանրաքվե անցկացնի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Այդ զեկույցի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու կարգալույծների ականջները

«Հրապարակ»․ Այդ զեկույցի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու կարգալույծների ականջները Thu, 01 Oct 2026…

12 րոպե ago

Մեծ հիասթափություն

Մեծ հիասթափություն Thu, 01 Oct 2026 09:00:34 +0400 Ինչքա՜ն բան է փոխվել 2018-ից ի վեր:…

27 րոպե ago

«Հրապարակ»․ Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում

«Հրապարակ»․ Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում Thu, 01 Oct 2026 08:45:38 +0400 Հայաստանի Հանրապետության եւ…

42 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան

«Հրապարակ»․ ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան Thu, 01 Oct 2026 08:30:19 +0400 Հոկտեմբերի…

57 րոպե ago

«Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան

«Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան Thu, 01 Oct 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել

«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել Thu, 01 Oct 2026 08:15:50 +0400 Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն…

1 ժամ ago