«Հրապարակ»․ Բյուջեից 195 հազար դոլար են ծախսել` հանուն ոչնչի

«Հրապարակ»․ Բյուջեից 195 հազար դոլար են ծախսել` հանուն ոչնչի

Thu, 21 May 2026 10:15:49 +0400


Արդեն երրորդ տարին անցկացվող «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի կազմակերպման վրա պետական բյուջեից ծախսվել է աստղաբաշխական գումար։ Մասնավորապես, 31 մլն 251 հազար դրամ ծախսվել է կոնստրուկցիաներ, լույսեր ու ձայնային համակարգեր ձեռք բերելու համար, բեմահարթակի համար՝ 22 մլն 992 հազար դրամ, թարգմանչական համակարգերի ու թարգմանիչների ծառայության համար վճարվել է 4 մլն 131 հազար, իսկ նկարահանման լուսարձակների, եռաչափ միջանցքի ու օպերատորի ծառայության համար՝ 6 մլն 626 հազար դրամ։

Հայաստան ժամանած պատվիրակությունների անդամներին ընդհանուր 3 մլն 565 հազար դրամ արժողությամբ 310 նվերի տուփ է պատվիրել նախարարությունը, որի մեջ եղել են մեղր, թեյեր, չրեր։ Գրիչների, թղթապանակների ու բլոկնոտների համար ծախսվել է 2 մլն 771 հազար դրամ։ Ընդ որում՝ թղթապանակներն ու բլոկնոտները ձեռք են բերվել նույն տնտեսվարողից՝ «Անյուտա Մանուկյան ԱՁ»-ից, սակայն գնումը ձեւակերպվել է 3 առանձին պայմանագրով, որպեսզի յուրաքանչյուր պայմանագիր չգերազանցի 1 մլն դրամը եւ համապատասխանի մեկ անձից կատարվող գնման պահանջին։

Այսպիսով համաժողովի միայն կազմակերպչական մասի վրա ծախսվել է 71 մլն 336 հազար դրամ կամ 195 հազար դոլար։ Սակայն համաժողովի անբաժան մասն է կազմել նաեւ հարյուրավոր հյուրերի գիշերակացը, ինչպես նաեւ՝ սնունդը։ Թեեւ 2024 թվականից կազմակերպվում է այս համաժողովը, սակայն մինչ այժմ հանրությանը չի ներկայացվել որեւէ շոշափելի արդյունք՝ ո՛չ ներդրումային մեծ ծրագրերի, ո՛չ ստորագրված ռազմավարական համաձայնագրերի, ո՛չ էլ տարածաշրջանային քաղաքական բեկման տեսքով։ Իշխանությունները համաժողովը ներկայացնում են որպես միջազգային դիվանագիտական հարթակ, սակայն երեք տարվա ընթացքում այն ավելի շատ մնացել է քննարկումների եւ ելույթների մակարդակում։ Չկան հրապարակված տվյալներ, որ «Երեւանյան երկխոսությունը» Հայաստանին բերել է տնտեսական նկատելի արդյունք, նոր աշխատատեղեր, անվտանգության ոլորտում գործնական ձեռքբերումներ կամ Հայաստանի դիրքերի էական ուժեղացում։

Այս տարի համաժողովն անցկացվել է «Անցնելով փոթորիկների միջով» խորագրով եւ ունեցել է վեց հիմնական ուղղվածություն․ «Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին», «Գլոբալ փոխկապակցվածություն», «ԵՄ ընդլայնում եւ եվրոպական ինտեգրում», «Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ եւ ԱԲ», «Կանաչ փոխակերպում», «Տեխնոլոգիաներ եւ անվտանգության ճարտարապետություն»։ ԱԳՆ-ն հայտարարում էր, որ համաժողովը պետք է դառնա միջազգային երկխոսության կարեւոր հարթակ, որտեղ քննարկվելու են աշխարհաքաղաքական փոփոխությունները, անվտանգության համակարգերը եւ նոր համագործակցության ուղիները։ Սակայն մինչ օրս չի հրապարակվել հաշվետվություն, թե նախորդ երկու համաժողովների արդյունքում կոնկրետ ինչ է ստացել Հայաստանը։ Չկան նաեւ հանրային տվյալներ, որ այս միջոցառման արդյունքում Հայաստան են բերվել խոշոր ներդրումներ, բացվել նոր տնտեսական նախագծեր կամ լուծվել արտաքին քաղաքական որեւէ առանցքային խնդիր։ Այս ֆոնին շուրջ 200 հազար դոլար ծախսելը հարց է առաջացնում՝ արդյո՞ք պետական միջոցներով կազմակերպվող այս համաժողովն իրական արդյունավետություն ունի, թե՞ մնացել է բարձր մակարդակի, բայց հիմնականում խորհրդանշական միջոցառման շրջանակում։ Իսկ կենցաղային լեզվով ասած` ոմանք «փող են լվանում»՝ անհասկանալի մի գործընթացի վրա ծախսելով հանրային միջոցները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». 7 տարում հանցագործությունների թիվը 16 հազարով ավելացել է

«Հրապարակ». 7 տարում հանցագործությունների թիվը 16 հազարով ավելացել է Wed, 10 Jun 2026 12:15:41 +0400…

9 րոպե ago

Ինչպես են մեղադրանք առաջադրել Ծառուկյանին՝ առանց ԿԸՀ-ի

Ինչպես են մեղադրանք առաջադրել Ծառուկյանին՝ առանց ԿԸՀ-ի Wed, 10 Jun 2026 12:15:38 +0400 Կենտրոնական ընտրական…

9 րոպե ago

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Wed, 10 Jun 2026…

16 րոպե ago

Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ մեկ բառով՝ սրիկայություն

Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ մեկ բառով՝ սրիկայություն Wed, 10 Jun 2026 12:04:40…

20 րոպե ago

18 հազար գաղտնի քվեարկող է եղել, ոչ մեկ չգիտի էդ ովքեր են

18 հազար գաղտնի քվեարկող է եղել, ոչ մեկ չգիտի էդ ովքեր են Wed, 10 Jun…

24 րոպե ago

Ի՞նչ է սպառնում Համայն Ռուսիո պատրիարքին

Ի՞նչ է սպառնում Համայն Ռուսիո պատրիարքին Wed, 10 Jun 2026 12:00:18 +0400 Մոսկվայի և Համայն…

24 րոպե ago