«Հրապարակ»․ Պսիխոպատիա ունեցող մարդիկ շատ սառնասիրտ են եւ չունեն մեղքի զգացում

«Հրապարակ»․ Պսիխոպատիա ունեցող մարդիկ շատ սառնասիրտ են եւ չունեն մեղքի զգացում

Thu, 21 May 2026 11:15:19 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Աննա Մանուկյանն է:

– Երբեմն մարդկանց անառողջ վարքագիծը թույլ է տալիս կարծելու, թե մեր դիմաց կանգնած մարդը պսիխոպատիայով է տառապում կամ` շիզոֆրենիայով, սակայն սովորական մարդիկ դա չեն կարողանում տարբերել: Որպես հոգեբան, ինչպե՞ս եք տարբերում՝ անձը հոգեկան առողջության խնդիրներ ունի՞, թե՝ ոչ, եթե ունի, ապա ինչպիսի՞, եւ խնդիրը դեռ հոգեբանների՞ տիրույթում է, թե՞ արդեն հոգեբույժների:

– Առհասարակ, նման դիագ­նոզներ տալու իրավունք ունեն բացառապես բուժող բժիշկները` հստակ հետազոտություններ կատարելուց հետո: Պետք է անպայման անձին հետազոտել, որից հետո նոր միայն ասել, թե ինչ հոգեկան խնդիրներ ունի նա: Երբ մենք մարդուն ասում ենք շիզոֆրենիկ կամ պսիխոպատ, առաջին հերթին վիրավորում ենք այն մարդկանց, ովքեր տառապում են նման խնդիրներով: Շիզոֆրենիան բավականին ծանր հիվանդություն է, որն առաջին հերթին կապված է իրականությունն ընկալելու հետ: Նման մարդիկ տեսիլքներ են ունենում, զառանցում են շատ հաճախ, նրանց մոտ կարող են նկատվել հուզական խանգարումներ եւ այլն: «Շիզոֆրենիա» բառը չի կարելի օգտագործել որպես վիրավորանք, հատկապես` որպես քաղաքական պիտակ: Ինչ վերաբերում է պսիխոպատիային, ապա այն եւս շատ հաճախ հանդիպող խնդիր է: Այն անձի հակասոցիալական խանգարում է: Այստեղ եւս կա իրականության կապը կորցնելու խնդիր: Պսիխոպատիայի ժամանակ անձը կորցնում է էմպատիայի զգացումը, որը համադրվում է հուզականության դեֆիցիտի, ինչպես նաեւ՝ մարդկանց մանիպուլացնելու հետ: Նման մարդիկ շատ սառնասիրտ են եւ չունեն մեղքի զգացում:

– Նիկոլ Փաշինյանը սկսել է ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել, եւ տպավորություն է, որ նա հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի: Նա սպառնում է մարդկանց «սատկացնել», տարօրինակ մեղադրանքներ է ներկայացնում ընդդիմադիր ուժերին, անիծում է մարդկանց: Սրանք ի՞նչ դրսեւորումներ են:

– Այս ամենն առաջին հերթին վկայում է միջավայրի հուզական լարվածության մասին: Ընդհանրապես, երբ վիրավորական խոսքերի առատություն է նկատվում, միջավայրում առաջանում են հուզական լարվածություն եւ տագնապ: Քաղաքական խոսքը պետք է լինի կշռադատված, պրոֆեսիոնալ եւ, որ ամենակարեւորն է` մարդկային: Սխալ է ասելը, որ քաղաքականության մեջ, այն էլ` ընտրություններից առաջ, վեճեր հարկավոր չեն, բայց եթե դիսկուրսը կառուցողական չէ, եթե վիրավորանքների տեղատարափ է սկսվում, եթե անձնական վիրավորանքները գերակշռում են, այստեղ կա խնդիր: Մենք ունենք ազգային տագնապներ, մեր հասարակությունն ընդհանուր հուզական լարվածության մեջ է հայտնվել, եւ դա գալիս է ատելության խոսքի առատությունից: Հետեւելով քաղաքական պրոցեսներին՝ ես կարծում եմ, որ շատերը քաղաքական գիտելիքի պակաս ունեն: Հայ ժողովուրդն այնպիսի մեկի կարիքն է զգում, որը կլուսավորի խավարը, կտա անպատասխան հարցերի պատասխանները, եւ հենց այս փնտրտուքի արդյունքում է, որ լարվածությունն օրեցօր մեր կյանքում մեծանում է: Այո, մեր միջավայրն այժմ ագրեսիվ է, բայց մարդիկ չեն ուզում ագրեսիա: Մարդիկ ամենուր մեղավորներ են փնտրում, որովհետեւ երկրում բավականին բարդ մթնոլորտ է: Մեր ժողովուրդը կարիք ունի գտնել մեկին, որը կհասկանա իրեն, ցույց կտա ելքեր ու ճանապարհ: Ըստ իս` հասարակության մոտ նկատվում է բարձր տագնապայնություն, բեւեռացում եւ հուզական գերլարվածություն: Առկա է նաեւ կոլեկտիվ տագնապային վիճակ, որը բնավ մեկ անձով պայմանավորված չէ: Նման դեպքերում միջավայրը կիսվում է երկու մասի` մերոնքական եւ ձերոնքական: Այն ինֆորմացիան, որը ստանում է հայ ժողովուրդը, բավականին շատ է: Այն ծանրաբեռնում է մարդու ուղեղը՝ մարդուն դարձնելով առավել տագնապային: Ես՝ որպես հոգեբան, չեմ կարող հեռավար կերպով որեւէ քաղաքական ուժի ախտորոշել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր

Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր Tue, 10 Nov 2026 16:30:47 +0400 The Beatles-ի նախկին…

3 րոպե ago

Լավրովի հնչեղ հայտարարությունը Հայաստանի մասին

Լավրովի հնչեղ հայտարարությունը Հայաստանի մասին Tue, 10 Nov 2026 16:14:24 +0400 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության…

19 րոպե ago

Թրամփը հրապարակավ պաշտպանել է Nvidia-ի հիմնադրին

Թրամփը հրապարակավ պաշտպանել է Nvidia-ի հիմնադրին Tue, 10 Nov 2026 16:00:44 +0400 ԱՄՆ Հետաքննությունների դաշնային…

33 րոպե ago

Տրամաբանական հարց է առաջանում` ինչ նպատակով է կիրառվում կալանքը

Տրամաբանական հարց է առաջանում` ինչ նպատակով է կիրառվում կալանքը Tue, 10 Nov 2026 15:36:03 +0400…

58 րոպե ago

Պլանները փոխվել են` Գեւորգ Պապոյանի փոխարեն տեղակալին են ուղարկել

Պլանները փոխվել են` Գեւորգ Պապոյանի փոխարեն տեղակալին են ուղարկել Tue, 10 Nov 2026 15:31:42 +0400…

1 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը․ հայտարարություն

Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը․ հայտարարություն Tue, 10 Nov 2026 15:27:17…

1 ժամ ago