Մոսկվան մտահոգ է, արդյո՞ք ռուսամետ թեկնածուները կձախողեն Հայաստանում․ ռուս փորձագետ

Մոսկվան մտահոգ է, արդյո՞ք ռուսամետ թեկնածուները կձախողեն Հայաստանում․ ռուս փորձագետ

Thu, 21 May 2026 12:53:19 +0400


Մոսկվան ներկայում մեծագույն մտահոգությամբ է հետևում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և նրա հետագա արտաքին քաղաքականության հեռանկարներին։

Նման տեսակետ է հայտնել միջազգային վերլուծաբան, անվտանգության հարցերի ու միջտարածաշրջանային հակամարտությունների փորձագետ Յուրի Գոլիգորսկին։

«Կարծում եմ՝ Մոսկվան այժմ մտահոգությամբ նայում է Հայաստանին։ Ինչպե՞ս կընթանան այնտեղ ընտրությունները։ Արդյո՞ք ռուսամետ թեկնածուները կձախողվեն։ Ի՞նչ ուղղությամբ կշարունակի գնալ Հայաստանը, որը մինչև համեմատաբար վերջերս համարվում էր Կրեմլի գծի անվերապահ հետևորդ», – նշել է ռուս փորձագետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում ազդեցության կորուստը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ը բացումը կարող են լրջորեն փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

«Հայաստանի կորստով, ապա «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ՝ Ռուսաստանը կկորցնի իր հենարանը Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասը՝ ավանդական կռվախնձոր, կգտնի նոր աշխարհ և դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների, Արևմտյան Եվրոպայի և Թուրքիայի։

Մնում է Իրանը։ Կարո՞ղ է Մոսկվան 100 տոկոսով հույսը դնել Թեհրանի վրա։ Ես կասկածում եմ», – շեշտել է Գոլիգորսկին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ Sat, 11 Jul 2026 23:30:21 +0400 Իսրայելի ռազմաօդային ուժերի…

19 րոպե ago

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Sat, 11 Jul 2026 23:15:47…

34 րոպե ago

12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում

12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Sat, 11 Jul 2026…

46 րոպե ago

Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին

Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին Sat, 11 Jul 2026 23:00:59 +0400 Մարոկկոյի և…

49 րոպե ago

Օդի ջերմաստիճանն իջել է մինչև – 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան

Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Sat, 11…

1 ժամ ago

Արքայազն Հարիի նախագիծը հայտնվել է հարցականի տակ

Արքայազն Հարիի նախագիծը հայտնվել է հարցականի տակ Sat, 11 Jul 2026 22:30:00 +0400 Մարտական գործողությունների…

1 ժամ ago