Հինգշաբթի , 21 Մայիսի 2026

Մոսկվան մտահոգ է, արդյո՞ք ռուսամետ թեկնածուները կձախողեն Հայաստանում․ ռուս փորձագետ

Մոսկվան մտահոգ է, արդյո՞ք ռուսամետ թեկնածուները կձախողեն Հայաստանում․ ռուս փորձագետ

Thu, 21 May 2026 12:53:19 +0400


Մոսկվան ներկայում մեծագույն մտահոգությամբ է հետևում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և նրա հետագա արտաքին քաղաքականության հեռանկարներին։

Նման տեսակետ է հայտնել միջազգային վերլուծաբան, անվտանգության հարցերի ու միջտարածաշրջանային հակամարտությունների փորձագետ Յուրի Գոլիգորսկին։

«Կարծում եմ՝ Մոսկվան այժմ մտահոգությամբ նայում է Հայաստանին։ Ինչպե՞ս կընթանան այնտեղ ընտրությունները։ Արդյո՞ք ռուսամետ թեկնածուները կձախողվեն։ Ի՞նչ ուղղությամբ կշարունակի գնալ Հայաստանը, որը մինչև համեմատաբար վերջերս համարվում էր Կրեմլի գծի անվերապահ հետևորդ», – նշել է ռուս փորձագետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում ազդեցության կորուստը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ը բացումը կարող են լրջորեն փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

«Հայաստանի կորստով, ապա «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ՝ Ռուսաստանը կկորցնի իր հենարանը Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասը՝ ավանդական կռվախնձոր, կգտնի նոր աշխարհ և դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների, Արևմտյան Եվրոպայի և Թուրքիայի։

Մնում է Իրանը։ Կարո՞ղ է Մոսկվան 100 տոկոսով հույսը դնել Թեհրանի վրա։ Ես կասկածում եմ», – շեշտել է Գոլիգորսկին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան դժվարին ընտրություն է կանխատեսում Հայաստանի համար

Մոսկվան դժվարին ընտրություն է կանխատեսում Հայաստանի համար Tue, 19 May 2026 18:30:18 +0400 Ռուսաստանի փոխվարչապետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով