Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա, աղմուկ է բարձրացել

Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա, աղմուկ է բարձրացել

Thu, 21 May 2026 14:15:13 +0400


Գեղարքունիքի Մարտունի համայնքի վարչական ղեկավարներն արձակուրդ են վերցրել ու լծվել գյուղերում ՔՊ-ի օգտին ձայն հավաքելու գործին: Արծվանիստ համայնքում հուշարքարին Նիկոլ Փաշինյանի քարոզաշավի պաստառն են փակցրել և առանձին 16 թիվը: Արծվաշենցիները մեզ հետ զրույցում ասացին, որ այդ հուշաքարը եղեռնի զոհերի հուշաքարն է, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին իրենք ծաղիկներ են խոնարհում: Գյուղում մեծ աղմուկ է բարձրացել, որից հետո այդ պաստառը հեռացրել են հուշաքարից:

Արծվանիստ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրականյանին հարցրինք՝ ինչո՞ւ եք թույլ տվել, որ Եղեռնին նվիրված հուշաքարի վրա ՔՊ-ի պաստառը փակցնեն, չէ՞ որ օրենքով սահմանված կարգով արդեն իսկ նշված է, թե համայնքում որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառները: «Դա իմ թույլտվությամբ չի եղել, ինչ որ մեկի մոտ ա եղել պաստառը՝ բերել ա, փակցրել ա: Այդ հուշաքարը հուշարձանների պահպանության մեջ չի եղել: Համագյուղացիներից մեկն է նախաձեռնել և բարեկարգել է այդ հուշաղբյուրը: Բայց հանեցինք, էլ փակցված չի»,- փորձեց արդարանալ վարչական ղեկավարը: ՔՊ-ում ցանկացած պատահական մարդու ձեռքն են տալիս ՔՊ-ի պաստառը և ուղարկում՝ որտեղ ցանկանա փակցնի՞. «Կներեք, մարդիկ սպասում են, չեմ կարող խոսել»,- ասաց գյուղապետը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսներին «դաժան» օրեր են սպասվում․ ԵՄ-ն մեծ «անակնկալ» ունի

Ռուսներին «դաժան» օրեր են սպասվում․ ԵՄ-ն մեծ «անակնկալ» ունի Mon, 17 Aug 2026 12:00:50 +0400…

7 րոպե ago

Ի՞նչ գաղտնի բան ունեիք քննարկելու, որ լրագրողներին չթողեցիք ներս մտնել

Ի՞նչ գաղտնի բան ունեիք քննարկելու, որ լրագրողներին չթողեցիք ներս մտնել Mon, 17 Aug 2026 11:56:53…

11 րոպե ago

Ոչ մեկի պապու կարտոլատեղերը չեն ստեղ, որ կարան մյուսին դուրս հանեն կամ ներս կանչեն

Ոչ մեկի պապու կարտոլատեղերը չեն ստեղ, որ կարան մյուսին դուրս հանեն կամ ներս կանչեն Mon,…

12 րոպե ago

Մարդիկ մեր զոհերի մարմինների մասունքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք

Մարդիկ մեր զոհերի մարմինների մասունքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք Mon, 17…

13 րոպե ago

Երբ թքելու մասին խոսք է գնում, ասեմ՝ ինձ մոտ ինչ է լինում

Երբ թքելու մասին խոսք է գնում, ասեմ՝ ինձ մոտ ինչ է լինում Mon, 17 Aug…

20 րոպե ago

Վարու՞յթ է հարուցվել

Վարու՞յթ է հարուցվել Mon, 17 Aug 2026 11:39:58 +0400 Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի…

28 րոպե ago