Հունիսի 7-ին բոլորս միասին մերժելու ենք Նիկոլ Փաշինյանին. Խաչատրյան

Հունիսի 7-ին բոլորս միասին մերժելու ենք Նիկոլ Փաշինյանին. Խաչատրյան

Thu, 21 May 2026 20:06:43 +0400


«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը տեսանյութ է տարածել, որտեղ ասում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես գտնվում եմ Երևան–Մեղրի մայրուղու վրա՝ այդ ճանապարհի թերևս ամենակարևոր հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի մոտ։ Ժամանակին, սովետի տարիներին, այստեղ նաև ադրբեջանցիներ էին ապրել, և այս գյուղը նրանք կոչում էին Քյարքի։

Այսօր Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնի Տիգրանաշեն գյուղը։ Հասկանում ենք բոլորս, թե ինչ նշանակություն ունի այս գյուղն ու այս հատվածը Ադրբեջանին հանձնել: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը մեջտեղից երկու մասի կիսել։ Սա նշանակում է կտրել Հայաստանի հարավը՝ Սյունիքը, Վայոց Ձորը և Արարատի մարզի մի հատվածը Հայաստանի հյուսիսից, Երևանից։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր Ադրբեջանին չեմ հանձնելու»։ Իսկ ի՞նչ է ինքը համարում Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ո՞րն է, ըստ Նիկոլ Փաշինյանի, անկախ Հայաստանի սահմանը։

Միշտ դոշ էր ծեծում, ասում էր՝ «Սովետական Հայաստանն է»։ Բայց վերջերս՝ ընդամենը 20 օր առաջ, Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուստաֆայևի հետ համաձայնվել են նոր քարտեզ գծել։ Իրենք կոկորդ էին ճղում, թե սահմանազատումը պետք է իրականացվի 1975 թվականի Սովետական Միության գլխավոր շտաբի քարտեզով։ Հիմա պարզվում է, որ նաև այդ խոսքից են հրաժարվել։ Հերթական ադրբեջանական պահանջի առաջ ծնկի են եկել և հիմա նոր քարտեզ են գծում։

Հասկանում եք, չէ՞, որ այդ քարտեզը Ադրբեջանի պահանջներն է բավարարելու։ Այլապես իրենք չէին ընկրկի, հետ չէին կանգնի իրենց հոխորտալից հայտարարություններից, թե սահմանազատումը պետք է իրականացվի 1975 թվականի քարտեզով։

Փաշինյանը չի թաքցնում, որ ծնկաչոք կատարելու է Ալիևի հերթական պահանջը՝ միայն թե մնա իշխանության։ Ինքը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում չունի լեգիտիմություն, չունի աջակցություն, և իշխանության մնալու համար ժողովրդին սպառնում է, վախեցնում է, թե՝ «Եթե ինձ չընտրեք, Ալիևը կգա ձեր վրա»։ Փաստորեն, Ալիևը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման գլխավոր երաշխավորը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս ճանապարհը, այս գյուղը Ադրբեջանին հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը խաչ է դնելու Հայաստանի գոյության վրա, Հայաստանի անկախության և ինքնիշխանության վրա։

Մենք կանգնած ենք վճռական ճամփաբաժանի առաջ։

Հունիսի 7-ին բոլորս միասին գնում ենք ընտրատեղամասեր՝ մերժելու Նիկոլ Փաշինյանին, մերժելու պարտվողական քաղաքականությունը, մերժելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի վիլայեթ դարձնելու քաղաքականությունը։

Այլապես մենք կզրկվենք ոչ միայն Տիգրանաշենից։ Մենք կարմիր գծով կջնջենք Տիգրանաշենը մեր քարտեզից, իսկ հետո կջնջենք նաև մեր անկախ պետականությունը, կփակենք մեր անկախ պետականության վերջին էջը։

Այնպես որ հունիսի 7-ին միասին գնում ենք ընտրատեղամասեր և քվեարկում համար 17-ի օգտին՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր անկախության, հանուն մեր ինքնիշխանության, հանուն Արցախի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիրանցում իմ փաստահավաք աշխատանքները թույլ են տալիս մի քանի եզրահանգում անել. Արման Թաթոյան

Կիրանցում իմ փաստահավաք աշխատանքները թույլ են տալիս մի քանի եզրահանգում անել. Արման Թաթոյան Fri, 22…

1 ժամ ago

Թևանյանին սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում

Թևանյանին սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում Fri, 22 May 2026 00:06:52 +0400 ՀՀ քննչական կոմիտեն…

1 ժամ ago

Մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ…

Մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ... Fri, 22…

2 ժամ ago

Տեր կանգնիր քո ձայնին, գնա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․․․

Տեր կանգնիր քո ձայնին, գնա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․․․ Thu, 21 May 2026 23:56:44…

2 ժամ ago

Ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն

Ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն Thu, 21 May 2026 23:45:20 +0400 Մայիսի 19-ին՝…

2 ժամ ago

ԶԳՈՒՇԱՑԵ’Ք. ֆիշինգային խարդախության զոհ չդառնալու համար

ԶԳՈՒՇԱՑԵ’Ք. ֆիշինգային խարդախության զոհ չդառնալու համար Thu, 21 May 2026 23:30:17 +0400 ՆԳՆ քրեական ոստիկանության…

2 ժամ ago