Դիմում եմ Հայաստանի ու աշխարհի բոլոր ազատ հայերին․ բոլոր նրանց, ովքեր դեռևս կենդանի ու տաք սիրտ ունեն

Դիմում եմ Հայաստանի ու աշխարհի բոլոր ազատ հայերին․ բոլոր նրանց, ովքեր դեռևս կենդանի ու տաք սիրտ ունեն

Thu, 21 May 2026 20:50:28 +0400


Դիմում եմ Հայաստանի ու աշխարհի բոլոր ազատ հայերին․ Բոլոր նրանց, ովքեր դեռևս կենդանի ու տաք սիրտ ունեն, ում չեն սպանել ժամանակակից մերկանտիլիզմն ու գլոբալիզմը, ով ժամանակակից “ազատականության” վարակիչ ազդեցության տակ չի կորցրել իր սեռին ու նկարագրին հատուկ հատկանիշները, ով կամքից ակամա չի անդամագրվել Նիկոլի վկաների”, կամ մեկ այլ տոտալիտար աղանդի, ով՝ մաքուր, անմնացորդ սիրով, ինչպես սիրում են հարազատ զավակին՝ սիրում է իր “Հավաքական հայրենիք Հայաստանը”, և կապ չունի, թե որտեղ է ապրում այսօր՝ Հայաստանու՞մ, թե՞ Հայաստանից դուրս, ու նաև կապ չունի, որն է նրա բնօրրանը՝ Արցա՞խն է, Հայաստա՞նն է, թե՞ Արևմտյան Հայաստանը։

Սիրելի Ազատ Հայեր․

Մեր Երկիրը երբեք այսքան վտանգված չի եղել, ինչպես այսօր։ Այն գրավված, օկուպացված է ներսից, գյուղական խորհուրդներից մինչև վարչապետի պաշտոն։ Պետական բոլոր մարմինները, ներառյալ ուժայիններին, վերջին հաշվով ենթարկվում են “Մեծ Թուրանի” ծրագրին։ Իրանը և Ռուսաստանը զբաղված են իրենց ծանր պատերազմական ու գոյաբանական հարցերով։ Նրանց հետ ծանրակշիռ ու լուրջ բանակցող էլ մենք չունենք։ Մենք կշիռ ընդհանրապես այսօր չունենք։ Հավաքական արևմուտքը՝ ԱՄՆ-ը և Եւրոպան, տարբեր պատճառներով Հայաստանը օկուպացրած ուժերի կողքին է։ Այս ընտրություններում Մենք` մեր “Ազատ տեսակը”, մնացել ենք մենակ, ինքներս մեզ հետ։ Ընտրություններում՝ մեր հնարավոր հաղթանակին՝ աշխարհում ծափահարող չկա, մեր հնարավոր պարտության դեպքում՝ ցավակցող չի լինելու։ Այնպես, ինչպես Արցախից դուրս եկավ Արցախը երբեք չլքած հազարամյակների տառապանքներով – կտրած-անցած Հայությունը, դուրս է գալու նաև Հայսատանի Հայությունը՝ ճանապարհին իրար հոշոտելով ու մեկը մյուսին “թուրք” անվանելով։

Ազգային արժեքների միակ կղզին՝ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին – չեզոքացված է։ Ընտրությունները ընթանում են պետական տեռորի պայմաններում։ Ընտրական պաստառ պոկող քաղաքացին ձերբակալվում է գյուղական իշխանության նախաձեռնությամբ և մեռնում պետական բժշկական հաստատությունում, ու քանի որ մարդու կյանքը այլևս ոչինչ արժե, կամ ավելի էժան է, քան պաստառին գրված քպ լոզունգը, հասարակությունն արդեն մոռացել է նրան։

Սա արդեն Հայաստան չէ։ Այս վարվելակերպը, ինչը որ մենք ենք ցուցաբերում որպես հասարակություն այս վերջին տարիներին, սկսած՝ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանից, մինչև կացարաններում այրված զինվորներ ու նրանց ծնողներ, գերիներ ու նրանց հիմնահարցեր, որդեկորույս մայրեր ու անպատանք դիեր ու նրանց վիշտ — հայավարի չէ, մարդավարի չէ, պատվաբեր չէ։

Մենք ընտրել ենք մի արհեստավարժ սրիկա-ծաղրածուի ու դարձել աշխարհի ծաղրի առարկան, երբ բազմաթիվ սերունդներ իրենց քրտնաջան և օրինապաշտ կեցվածքով, բազմաթիվ նահատակներ, իրենց սխրանքով, գիտնականներ ու մշակութային գործիչներ, ֆիլանտրոպներ ու հանրահայտ դեմքեր իրենց կեցվածքով՝ մեզ համար մեծ հեղինակային պատվաբեր պաշար էին ստեղծել։ Այս ծաղրածուն վատնեց այդ ամենը ու չոքեց, կռացավ մեր դարավոր ու ոխերիմ թշնամու առջև, այն թշնամու, ով Հայի մեկ տեսակ է ողջունում՝ մեռած կամ ստրկացած, վախկոտ, ծառ իսկ տնկելու իրավունքից զուրկ տեսակ։

Ես հավատում եմ, որ ազնիվ ընտրություններում հնարավոր կլիներ լավ ցուցանիշներ ցուց տալ, սակայն ես ազնիվ ընտրություններին չեմ հավատում, որովհետև տեսնում եմ պապիկյաններին, ալեններին, նիկոլներին և նրանց աղանդակիր ադեպտներին։ ես չեմ հավատում, որ այդ աղանդակիր մարդկանց հնարավոր է բացատրել մեր տեսակետը։ Մենք տարբեր ենք։ Մենք պատրաստ ենք թռչել, թևերը կոտրելու գնով։ Նրանք ծիծաղում են, երբ ուսերը շտկած մարդ են տեսնում:

Քաղաքական պայքարի այն նշաձողը, որ ծաղրածուն է տալիս այսօր իրեն հարգող մարդուն պատիվ չի բերում։ Երբ երկու մարդ վիճում են, այդ վեճի մեջ հաղթում է նա, ով իջնում է մարդ կոչվելու սահմաններից ցածր, քանի որ դիմացինը ինքնահարգանք ու ծագում ունի, իսկ խառնամբոխը ծափահարում և ընտրում է ծաղրածուներին, իրեն նմաններին։

Այս ընտրություններում, այսպիսի ընտրություններում, մենք, այսինքն ընդդիմությունը կարող ենք պարտվել, եթե չփոխենք խաղի կանոնները, եթե չմիավորվենք, եթե փոխարինողներ չնշանակենք, պատրաստ չլինենք ձերբակալությունների ու փողոցային պայքարի։ Միայն կուռ քաղաքական շարքեր ցույց տալու դեպքում է, որ աղանդակիրները կնահանջեն։

Ես վստահ եմ, որ Հայստանը թուրքերով վերաբնակեցնելու ծրագիրը իրական է, ունի ֆինանսական ապահովման մեխանիզմներ, քաղաքական աջակցություն և կատարողներ։ Դրանցից մեկը և ամենակարևորը այսօրվա վարչապետն է իր գործակալական ցանցով։ Ես արդեն ութ տարի ասում եմ այն մասին, որ լավագույն դեպքում մեկ քաղաքի իրավունք են տալու՝ ինչ-որ երկրի մանդատի ներքո։ Սթափվել է պետք։ Սթափվել ու միավորվել, անկախ ընտրության արդյունքներից, դուրս գալ փողոց և ամրագրել ազատների ապրելու իրավունքը՝ իրենց սեփական բնօրրանում, ամրագրել այնպես, որ հազարամյակներով նիկոլները հեռու լինեն գահից։ Այդպիսի մեխանիզմներ կան։ Սակայն առաջին հերթին ընտրություններում հաղթել է պետք, ապա պաշտպանել այդ հաղթանակը նույն իսկ օրը՝ փողոցում։

Դավիթ Վանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիրանցում իմ փաստահավաք աշխատանքները թույլ են տալիս մի քանի եզրահանգում անել. Արման Թաթոյան

Կիրանցում իմ փաստահավաք աշխատանքները թույլ են տալիս մի քանի եզրահանգում անել. Արման Թաթոյան Fri, 22…

1 ժամ ago

Թևանյանին սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում

Թևանյանին սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում Fri, 22 May 2026 00:06:52 +0400 ՀՀ քննչական կոմիտեն…

1 ժամ ago

Մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ…

Մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ... Fri, 22…

2 ժամ ago

Տեր կանգնիր քո ձայնին, գնա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․․․

Տեր կանգնիր քո ձայնին, գնա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․․․ Thu, 21 May 2026 23:56:44…

2 ժամ ago

Ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն

Ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն Thu, 21 May 2026 23:45:20 +0400 Մայիսի 19-ին՝…

2 ժամ ago

ԶԳՈՒՇԱՑԵ’Ք. ֆիշինգային խարդախության զոհ չդառնալու համար

ԶԳՈՒՇԱՑԵ’Ք. ֆիշինգային խարդախության զոհ չդառնալու համար Thu, 21 May 2026 23:30:17 +0400 ՆԳՆ քրեական ոստիկանության…

2 ժամ ago