Երբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան Արմենիա

Երբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան Արմենիա

Fri, 22 May 2026 13:01:54 +0400


Շուրջ երեք ամիս է, ինչ «Լիդիան Արմենիայի» նախաձեռնությամբ Ամուլսարի հարակից Գնդեվազ համայնքում իրականացվում են անգլերենի անվճար դասընթացներ դպրոցականների համար։ Ծրագրում ընդգրկված 45 աշակերտները հնարավորություն ունեն զարգացնելու և ամրապնդելու իրենց անգլերենի հմտությունները՝ ուսուցումը համադրելով հետաքրքիր կրթական միջավայրի հետ։

Կենսաբազմազանության միջազգային օրվան՝ մայիսի 22-ին, ընդառաջ երեխաներն իրենց հերթական դասը նվիրել էին բնապահպանական թեմաներին։ «Լիդիան Արմենիայի» մասնագետների միջոցով նրանք ծանոթացել են կենսաբազմազանության պահպանման կարևորությանը, ուսումնասիրել Հայաստանի Կարմիր գիրքը, քննարկել իրենց բնակավայրում հանդիպող կենդանատեսակներն ու բուսատեսակները, ինչպես նաև պարզել, թե յուրաքանչյուրն ինչ դեր կարող է ունենալ բնության պահպանման գործում։

Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ բնության նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքը ձևավորվում է դեռ մանկուց, իսկ գիտելիքի և արժեքների փոխանցումը կարևոր ներդրում է կայուն ապագա կերտելու ճանապարհին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը պնդում է՝ եթե Տիգրանաշենը «Քյարքի» չկոչի՝ պատերազմն անխուսափելի կլինի

Փաշինյանը պնդում է՝ եթե Տիգրանաշենը «Քյարքի» չկոչի՝ պատերազմն անխուսափելի կլինի Wed, 16 Sep 2026 18:09:06…

8 րոպե ago

Աշխարհը թեւակոխում է վառելիքային գլոբալ ճգնաժամի փուլ

Աշխարհը թեւակոխում է վառելիքային գլոբալ ճգնաժամի փուլ Wed, 16 Sep 2026 18:00:53 +0400 Վառելիքի գլոբալ…

17 րոպե ago

Սև լճի և Ջերմուկի օկուպացված տարածքները ՀՀ անբաժանելի մասն են, սահմանազատմամբ հարցը կլուծվի

Սև լճի և Ջերմուկի օկուպացված տարածքները ՀՀ անբաժանելի մասն են, սահմանազատմամբ հարցը կլուծվի Wed, 16…

21 րոպե ago

Կա՞ մի բան, որ Ադրբեջանն ուզի ձեզնից, դուք էլ ասեք՝ ոչ. պատգամավորը՝ Փաշինյանին

Կա՞ մի բան, որ Ադրբեջանն ուզի ձեզնից, դուք էլ ասեք՝ ոչ. պատգամավորը՝ Փաշինյանին Wed, 16…

28 րոպե ago

Ալիեւի խալաթը

Ալիեւի խալաթը Wed, 16 Sep 2026 17:45:13 +0400 Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական խոսնակ Տարոն Չախոյանն…

32 րոպե ago

Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ

Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ…

39 րոպե ago