Ոչ միայն ծաղիկներ, այլև՝ միրգ-բանջարեղեն․ ՀՀ-ից ՌԴ ներմուծման արգելքի շղթան մեծանում է

Ոչ միայն ծաղիկներ, այլև՝ միրգ-բանջարեղեն․ ՀՀ-ից ՌԴ ներմուծման արգելքի շղթան մեծանում է

Fri, 22 May 2026 13:24:04 +0400


Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի խոսքով՝ Հայաստանից արտադրանքի ներմուծման հետ կապված խնդիրները վերաբերում են ոչ միայն ծաղիկներին, այլև մրգերին և բանջարեղենին, ըստ ՏԱՍՍ-ի։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը խախտումներ է գրանցում հայկական արտադրանքի ներմուծման մեջ։ Գործակալությունը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։

Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 22-ից սկսած ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից ծաղիկների ներմուծումը մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը և արդյունքների վերլուծությունը։

Գործակալությունը դա կապել է հայկական արտադրանքում կարանտինային օրգանիզմների շարունակական հայտնաբերման հետ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հայկական կողմը սահմանափակումների մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։ Նա հավելել է, որ Ռոսսելխոզնադզորի մասնագետներն արդեն ստուգումներ են անցկացնում Հայաստանում գտնվող ջերմոցներում և ընկերություններում, և որ ՀՀ իշխանությունները բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ։

Ռոսսելխոզնադզորը հայտնել է 2025 թվականին Հայաստանից ծաղիկների ներմուծման մեջ խախտումների թվի աճի մասին։ Այդ ժամանակ գործակալությունը հայտնել էր, որ արտադրանքի մեջ ավելի ու ավելի հաճախ են հայտնաբերվում կարանտինային վերահսկողության ենթակա օրգանիզմներ։

Դրանից հետո Ռուսաստանը և Հայաստանը բանակցություններ վարեցին, և հայ ծաղկավաճառները բողոքի ցույցեր կազմակերպեցին արտահանման հետ կապված խնդիրների պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Tue, 24 Nov 2026 23:53:14 +0400 «Հայաստանի…

2 ժամ ago

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Tue, 24 Nov 2026…

2 ժամ ago

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը Tue, 24 Nov 2026 23:30:54 +0400…

2 ժամ ago

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս Tue, 24 Nov…

3 ժամ ago

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ Tue, 24 Nov 2026 23:07:35 +0400 Եվրոպայում…

3 ժամ ago

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան Tue, 24 Nov 2026 23:03:05 +0400 Փաստաբան…

3 ժամ ago