Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը։
Հիշողություններով Արցախում եմ, մեր դպրոցում` իմ մտապատկերում ունենալով այն թախծախառն ու աշխույժ եռուզեռը, որ ալեկոծել էր շրջանավարտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներիս…
Այդ օրվա համը թողել ենք Արցախում։ Եվ ոչ միայն համը։ Այո՝, Արցախում մնացին այն հյութեղ խոսքերը, որ հնչեցնում էին մեր շրջանավարտները` ի երախտագիտություն ուսուցիչներիս… Արցախում մնացին այն սրտաբուխ գրկախառնությունները, որ երբեմն հուզառատ էին մեր թաց աչքերը սրբելու չափ։
Առատ ծաղիկներ, ակնածանքի խոսքեր, անկեղծ խոստովանություններ, որ ջերմացնում էին հոգիներ, բարձրացնում ուսուցիչներիս անունը, մեր դերակատարությունը սերնդի կյանքում, մեր հեղինակությունը։
«Վերջին զանգ» միջոցառումը հնարավորությունների փունջ է, երբ երախտագիտություն են հայտնում այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ուղեկցել են դպրոցականներին՝ փոխանցելով նրանց գիտելիք ու արժեքներ։ Այն միաժամանակ նոր ճանապարհի սկիզբ է՝ դեպի ինքնուրույն կյանք, դեպի բարձրագույն կրթություն, մասնագիտության ընտրություն…
Օրվա առիթով շնորհավորում եմ թոռնիկիս, նրա մայրիկին, ով Արցախում Նարեկիս դասղեկն էր և ռուսերենի ուսուցչուհին։ Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, տարիների ընթացքում նրանց դասավանդած ուսուցիչներին, ծնողներին, կրթական համակարգի պատասխանատուներին։
Խորին ակնածանքով շնորհավորում եմ արցախցի մեր այն շրջանավարտներին, ովքեր բռնատեղահանությունից հետո կարողացել են հաղթահարել ազգային մեծագույն ողբերգությունը և այս օրերին տարբեր կրթօջախներում հրաժեշտ են տալիս դպրոցական կյանքին։
Հանձինս հայաստանյան դպրոցների բոլոր ուսուցիչների` շնորհավորում եմ ուսուցչուհի դստերս` Սոֆյա Պետրոսյանին և ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռուզաննա Կիրակոսյանին։
Բարի երթ բոլոր շրջանավարտներին դեպի նոր կյանք, դեպի լուսավոր ապագա։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին Wed, 21 Oct 2026 23:53:44 +0400 Վերջին…
Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում Wed, 21 Oct 2026 23:45:50 +0400 Street…
Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը Wed, 21 Oct 2026 23:37:18…
Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա Wed, 21 Oct 2026 23:30:42 +0400 Թուրքական Ստամբուլ քաղաքում,…
«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամներ, TRIPP համաձայնագրի քննարկում, Իրան–ԱՄՆ լարվածություն․ Օրվա թոփ լուրերը Wed, 21 Oct…
Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են Wed, 21 Oct…